«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը կարծիք է հայտնել, որ Ռուսաստանը ցանկանում է մեզ այստեղ ծնկի բերել, և Զախարովայի՝ նախօրեին արած հայտարարության էությունը, որով փաստվեց, որ ոչ թե միջնորդ է Ռուսաստանը, այլ կոնֆլիկտի կողմ և այդ կողմը դառնում է ռուս-թուրք-ադրբեջանական համատեղ կողմ՝ ընդդեմ Հայաստանի։
Նա նշել է, որ ակնհայտ է, որ Ռուսաստանը այս պահին շահագրգռված չէ, որպեսզի խաղաղության պայմանագրով ամրագրվի ԼՂ վերաբերյալ որևէ կարգավիճակ, բայց խնդիրն այն է, որ ՀՀ տարածքի և կարողությունների հաշվին է փորձում լուծում գտնել. «Մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը չունի բավարար կարողություն և ներուժ՝ազդելու Ադրբեջանի վրա»,-ասել է Բաբաջանյանը։