Tuesday, 23 04 2024
Իսրայելը 200 օրվա ընթացքում Հորդանան գետի արևմտյան ափին ավելի քան 8,4 հազար պաղեստինցի է ձերբակալել
ԱԳ փոխնախարարը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահը քննարկել են Հարավային Կովկասի գործընթացները
Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ նախագահը և Ֆրանսահայերի խորհրդի նախագահը կարևորել են ֆրանսահայ կազմակերպությունների լայն գործունեությունը
Ուղիղ․ Ջահերով երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդ
ՀՀ ԱԳ փոխնախարարը Արգենտինայի նորանշանակ դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
19:20
ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքեր
19:10
Լա Մանշի նեղուցը հատելու փորձի ժամանակ 5 մարդ է զոհվել
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Վրաստանը կառուցել է դեպի Ռուսաստանի հետ սահման տանող ամենաերկար թունելը
18:30
Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլարի ռուսական ակտիվներ
18:20
Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
«Վրդովված ենք Ալեն Սիմոնյանի ելույթից». ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ
Բաքվի նոր խաղը. հրավեր Մոսկվայից հետո
17:50
Ասիան 2023 թ. ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ
17:40
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան

Երաշխավորված անվտանգություն կարող է ապահովել միայն խաղաղությունը. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի համոզմունքը շարունակում է մնալ այն, որ երաշխավորված անվտանգություն Հայաստանի համար կարող է ապահովել միայն համապարփակ խաղաղությունը:

Այս մասին Նիկոլ Փաշինյանն ասաց Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում տված հարցազրույցի ընթացքում: Վարչապետին ուղղված հարցադրումը հետևյալն էր, որ Ադրբեջանի վերջին հարձակումից հետո շատ երկրներ հասցեական գնահատական տվեցին Ադրբեջանի գործողություններին, բայց ի՞նչ գործուն քայլեր է ձեռնարկում ՀՀ կառավարությունը, որպեսզի միջազգային հանրության հասցեական գնահատականները Ադրբեջանի ագրեսիային վերածվեն կոնկրետ գործողությունների:

«Եթե գործողություն ասելով՝ նկատի ունենք անվտանգությունը, ապա իմ համոզմունքը շարունակում է մնալ նույնը, որ երաշխավորված անվտանգություն կարող է ապահովել միայն խաղաղությունը, այսինքն՝ քանի դեռ մենք չունենք համապարփակ խաղաղություն՝ մենք համապարփակ անվտանգության մասին չենք կարող խոսել, և հետևաբար՝ մեր բոլոր ջանքերը նույնիսկ ամենասուր իրավիճակներում ուղղված են խաղաղությանը: Եթե մենք կարծում ենք, որ սահմանների անձեռնմխելիությունը պիտի պաշտպանվի այդ թվում մեր բանակի ջանքերով և դիվանագիտական միջոցներով, այդ գործողության հեռահար նպատակը նույնպես խաղաղությունն է: Հաջորդ գործիքը հետևյալն է, որ մենք փորձում ենք այնպես անել, որ մեր դիրքորոշումները հստակ լինեն միջազգային հանրության համար, և միջազգային հանրությունը հնարավորինս օբյեկտիվ տեղեկատվություն ստանա իրավիճակի մասին», – պատասխանեց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ զենքի վաճառքը Հայաստանին, մշտադիտարկումը ՀՀ սահմանին, Ադրբեջանի դեմ պատժամիջոցների սահմանումը տարբեր հարցեր են նշված համատեքստում, սակայն ամեն դեպքում երկրի ղեկավարությունը ակտիվ աշխատում է Հայաստանի անվտանգությունը ապահովելու համար անհրաժեշտ բոլոր ուղղություններով:

Այն բանից հետո, երբ Ադրբեջանի զինված ուժերը սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը հարձակման էին անցել հայ-ադրբեջանական սահմանի մի շարք ուղղություններով, վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի էր ունեցել Անվտանգության խորհրդի նիստ, որի ընթացքում որոշում էր կայացվել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ պաշտոնապես դիմել Ռուսաստանի Դաշնությանը՝ Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի դրույթները գործողության մեջ դնելու նպատակով, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին: Սեպտեմբերի 15-ին Հայաստանի դիմումի հիման վրա գումարվեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ, որի ընթացքում զեկույց ներկայացրեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Միրոսլավ Յենչան՝ ներկայացնելով ընդհանուր իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին: Ելույթ ունեցան Անվտանգության խորհրդի մշտական և ոչ մշտական անդամ պետությունների ներկայացուցիչները, որոնց մի մասը ավելի չեզոք դիրքերից կոչ էին անում կողմերին հրադադար հաստատել, որոշ երկրներ էլ, ինչպես օրինակ Ֆրանսիան, ավելի հասցեական գնահատական տվեցին կատարվածին՝ կոչ անելով Ադրբեջանին հետ քաշել իր զորքերը Հայաստանի ինքնիշխան տարածքից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում