Tuesday, 23 04 2024
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
21:25
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը
Հավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Պաշտպանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել Տավուշի մարզ
Փաշինյանի պատասխանն Էրդողանի շանտաժին
Գավառում ընթանում են ճանապարհների փոսային նորոգման աշխատանքներ
Իջևանում կասեցվել է սանիտարահիգիենիկ նորմերը կոպիտ խախտած «Մայիսյան կամուրջ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
20:30
Ստոլտենբերգն Ուկրաինային օգնությունն անվանել է ներդրում ՆԱՏՕ-ի անվտանգության մեջ
Իսրայելը 200 օրվա ընթացքում Հորդանան գետի արևմտյան ափին ավելի քան 8,4 հազար պաղեստինցի է ձերբակալել
ԱԳ փոխնախարարը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահը քննարկել են Հարավային Կովկասի գործընթացները
Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր

Եկել ենք այն եզրակացության, որ ճիշտ է զոհվածների անունները հրապարակել ինստիտուցիոնալ մեխանիզմով. Նիկոլ Փաշինյան

Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված զինծառայողների ամբողջական ցանկը չհրապարակելը չի նշանակում, թե այն գաղտնի է պահվում: Պարզապես նախորդ պատերազմի փորձը հաշվի առնելով՝ որոշում է ընդունվել նահատակների անունները հրապարակել ինստիտուցիոնալ մեխանիզմով:

Այս մասին Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով այն հարցին, թե սահմանային վերջին բախումներից շուրջ 15 օր անց ինչու դեռ չեն հրապարակվել ՀՀ Զինված ուժերի՝ Ադրբեջանի հարձակման հետևանքով զոհված զինծառայողների անունները:

«Նաև 44-օրյա պատերազմի փորձը հաշվի առնելով՝ մենք եկել ենք եզրակացության, որ ճիշտ է զոհվածների՝ մեր նահատակների անունները ինստիտուցիոնալ նախատեսված մեխանիզմով հրապարակել: Դա զինծառայողների ապահովագրության հիմնադրամում արձանագրվող ցուցակն է, և անունները հրապարակվում է այնտեղ: 44-օրյա պատերազմի զոհերի անունների ամբողջական ցանկը նույնպես հրապարակվել է այնտեղ, և մենք կարծում ենք, որ այդպես պետք է լինի ինստիտուցիոնալ մոտեցումը: Բայց զոհերի անունների ամբողջական ցանկը չհրապարակելը չի նշանակում, որ դա գաղտնի է պահվում, որովհետև նույնականացված զոհերի ընտանիքները, բնականաբար, տեղեկացված են: Նաև հաշվի առնենք, որ կան մարմիններ, որ պետք է նույնականացվեն վերջնական», – պարզաբանեց վարչապետը:

Փաշինյանը հիշեցրեց, որ 2020 թ. 44-օրյա պատերազմից հետո, ցավոք, դեպքեր են եղել, երբ սխալ անուններ են հրապարակվել, նույնիսկ եղել է դեպք, երբ հարազատները վիզուալ ճանաչել են, բայց հետո ԴՆԹ նույնականացմամբ այլ բան է պարզվել:

«Այդ պատճառով, նման թյուրիմացություններից խուսափելու համար ճիշտ է, որ կա գործող օրենքով սահմանված ինստիտուցիոնալ մեխանիզմ, որը պետք է հրապարակի այն դեպքերը, որոնք դե յուրե հաստատվել են», – հավելեց կառավարության ղեկավարը:

Սեպտեմբերի 19-ին տեղի ունեցած նիստից հետո ՀՀ Անվտանգության խորհուրդը հայտարարությամբ հաղորդել էր, որ 2022 թ. սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ արևելյան սահմանի երկայնքով իրականացված լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հայկական կողմից հասնում է 207-ի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում