Monday, 15 07 2024
Լուկաշենկոյի պացիֆիզմը քարոզչական հնա՞րք է
ԱՄՆ-ը կաջակցի Հայաստանի եռանդագին բարեփոխումներին
Ֆրանսիայի հետ պետք է զորավարժություններ անցկացնել՝ խաղաղապահ ձևաչափից դուրս
Սիրիայում խորհրդարանական ընտրություններ են
Առաջարկել եմ 3-րդ փոխվարչապետի ինստիտուտ ստեղծել, որը կզբաղվի բացառապես եվրաինտեգրման գործով
12:10
Մեսսին 45-րդ գավաթը նվաճեց՝ թարմացնելով ռեկորդը
Մահափորձ Տրամպի դեմ. ինչի պետք է պատրաստ լինի Հայաստանը
Ազգային փոքրամասնությունների մասին օրինագիծը քննարկվել է պետական մարմինների և շահառուների միջև
Երկրաշարժ Հայաստանում
11:15
«Գաղտնի ծառայությունը» ֆանտաստիկ գործ է արել. Թրամփ
11:00
Բայդենն ամերիկացիներին կոչ է արել զսպել կրքերը
10:45
«Հրաշք է տեղի ունեցել»․ Թրամփ
Բավարարվել է Գերմանիայի միջնորդությունը. մեղադրվող հանձնվել է Գերմանիայի իրավասու մարմիններին
Իսպանիայի հավաքականի հաղթանակը
10:10
Հայտնի են Եվրո-2024-ի լավագույնները
Ինչքան էլ երդվենք, որ մոռացել ենք թուրքերի հանցանքը, էլ ավելի է «զռում», որ չենք մոռացել
09:45
Արգենտինայի հավաքականը՝ Ամերիկյան գավաթի հաղթող
Բանակի բարձրաստիճան մակարդակում կարծում եմ դեռ շարունակում են տեղեկություն տրամադրել Ռուսաստանին
Հրդեհ՝ Դսեղի ռեստորաններից մեկում
Արտահանումը դեպի ՌԴ նվազել է 20 տոկոսով, դեպի ԵՄ՝ 25. ներմուծումը ևս որոշ ուղղություններով նվազել է
Սպասվում է կարճատև անձրև
08:30
Իսպանիայի հավաքականը` Եվրո-2024-ի չեմպիոն
08:15
Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ
Հայկական «քաղաքական» խոսույթի դիստրոֆիան
00:00
Ռուսաստանն ու Չինաստանը համատեղ զորավարժություններ են սկսել ծովում
23:45
Բայդենը հանձնարարել է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել Թրամփի անվտանգությունն ապահովելու համար
23:38
Մելանյա Թրամփը դիմել է ամերիկացիներին ամուսնու դեմ մահափորձից հետո
Նեթանյահուն՝ Թրամփի նկատմամբ մահափորձի մասին
Ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենայի վրա
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է Գազայում հրադադարի շուրջ բանակցությունների դադարեցման մասին

Լարված իրավիճակ Բերդում

Սեպտեմբերի 25-ին հանրապետության մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրություններ էին։ Բերդ համայնքում իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» պարտվեց։ Հաղթանակ տարավ 11 ամիս անազատության մեջ գտնվող նախկին համայնքապետ Հարություն Մանուչարյանի գլխավորած «Զորավոր համայնք» դաշինքը:

«Զորավոր համայնք» դաշինքն ստացել է 50 տոկոսից ավելի՝ 5685 քվե (11 մանդատ), ՔՊ-ն ստացել է 4 298 քվե (8 մանդատ), «Արժանապատիվ սերունդ»-ը՝ 1 097 քվե (2 մանդատ)։ Ավելի ուշ պարզ դարձավ, որ ՔՊ-ն պահանջում է Չարենցավան ու Բերդ համայնքներում վերահաշվարկ իրականացնել, սակայն վերահաշվարկի արդյունքում ԿԸՀ-ն էական շեղումներ չէր հայտնաբերել:

Բերդի բնակիչներից մեկը մեզ հետ զրույցում նշեց, որ Ռոբերտ Քոչարյանի համախոհները ժողովրդին ներկայացրել են, որ ընտրեք նախկին համայնքապետին, որ ազատազրկումից դուրս գա, «մեղք է էդ տղեն», ինչն էլ ազդել է ընտրության արդյունքների վրա: Բացի այդ, համայնքում իրականացված բոլոր աշխատանքները, որոնք համայնքի բյուջեի հետ կապ չունեն կամ մասնակի կապ ունեն, բոլորը վերագրել են նրան:

Այս պահին իրավիճակը Բերդ համայնքում լարված է. խնդիրն այն է, որ «Զորավոր համայնք»-ը չի կարողանում ավագանիում իր 11 հոգով համայնքապետ ընտրել, քանի որ նախկին համայնքապետը կալանավորված է, բացի այդ օրերս ձերբակալվել է Բերդ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Սամվել Հովսեփյանը, ով «Զորավոր համայքն» դաշինքի ցուցակի երկրորդ համարն է: ՔՊ-ն ունի 8 մանդատ և նույնպես չի կարող առաջընթաց գրանցել և համայնքապետ ընտրել: Երրորդ ուժը 2 ձայն ունի, որը չի միանում ոչ ՔՊ-ին, ոչ էլ «Զորավոր համայնք»-ին: Այս պահին համայնքում անելանելի դրություն է: Կրքերը հիմնականում լարված են ՔՊ-ի և «Զորավոր համայնք»-ի միջև, որն իր շուրջն է համախմբել նախկին իշխանության ներկայացուցիչներին:

Ըստ օրենսդրության, պետք է մինչև հոկտեմբերի 5-ը ավագանու նիստ գումարվի, բայց քանի որ կողմերը չունեն մեծամասնություն, հնարավոր չի լինելու համայնքապետ ընտրել և համայնքը անցնի իր բնականոն աշխատանքին:

«Զորավոր համայնքի» ներկայացուցիչները բերդում տեղի ունեցած ձերբակալությունները կապում են ընտրությունների հետ և նշում, որ սա քաղաքական հետապնդում է, սակայն քրեական գործով Սամվել Հովսեփյանը մեղադրվում է Բերդ համայնքում ՏԻՄ ընտրություններին քարոզչություն կատարելուն հարկադրելու մեջ։

ՀՔԱՎ ժողովրդավարական ինստիտուտների մոնիտորինգի և զեկուցման համակարգող Վարդինե Գրիգորյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադարձավ խնդրին, որ «Զորավոր համայնք»-ը չի կարողանում ավագանիում իր 11 հոգով համայնքապետ ընտրել, քանի որ նախկին համայնքապետը կալանավորված է, բացի այդ օրերս ձերբակալվել է Բերդ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Սամվել Հովսեփյանը։ Գրիգորյանը նշեց Ընտրական օրենսգրքի “142․2 հոդվածի երկրորդ կետը․Եթե համայնքի ավագանու ընտրության արդյունքով ընտրությանը մասնակցող կուսակցություններից (կուսակցությունների դաշինքից) մեկն ստանում է ավագանու անդամների տեղերի 50 տոկոսից ավելին, ապա այդ կուսակցության (կուսակցությունների դաշինքի) թեկնածուների ցուցակի առաջին հորիզոնականում գտնվող անձն օրենքի ուժով համարվում է ընտրված համայնքի ղեկավար:”

Նրա խոսքով՝ հաշվի առնելով, որ համայնքի ղեկավար ընտրելու հարցով նիստ հրավիրելու կարիք չունեն, այդ թեմայով քվորում չլինելը, խնդիր չէ, իսկ այլ նիստերի համար արդեն կարող են փորձել լուծումներ գտնել օրինակ մանդատը փոխանցելու միջոցով։ Ամեն դեպքում կա նաև 3-րդ ընտրված ուժ, որը 2 մանդատ է ստացել և եթե նիստերին մասնակցի, կրկին, քվորումի խնդիր չի լինի։

Նա նշեց, որ Նա նՔՊ-ն ունի 8 մանդատ, առավելագույնը, որ կարող է անել այս իրավիճակում, դա գնալ նույն քայլին, որ արեց Վեդիում և մանդատները վայր դնել, բայց միգուցե արժե մի քիչ ավելի կոնստրուկտիվ լինել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում