Կրեմլում ընթանում է Ռուսաստանի կազմի մեջ «նոր տարածքներ» ընդգրկելու մասին պայմանագրերի ստորագրման արարողությունը։ Խոսքը Ուկրաինայից բռնազավթած Լուգանսկի և Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունների և Խերսոնի ու Զապորոժիեի մարզերի մասին է։
Սեպտեմբերի 23-27-ը Դոմբասում և Խերսոնի ու Զապորոժիեի մարզերի գրավված տարածքներում տեղի են ունեցել «հանրաքվեներ»՝ Ռուսաստանի կազմում այդ շրջանների ընդգրկման վերաբերյալ: Ըստ ռուսական կողմի՝ քվեարկողների ճնշող մեծամասնությունը կողմ է արտահայտվել։