Friday, 19 04 2024
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու

Հայաստանի հետախուզական «կոմպլեմենտարիզմը»

Աշխատանքային այցով Միացյալ Նահանգներում գտնվող Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը տեղեկացրել է, որ աշխատանքային հանդիպումներ է ունեցել Կենտրոնական հետախուզական գործակալության Լենգլիում գտնվող գլխամասային գրասենյակում: Հանդիպման վերաբերյալ մանրամասներ Արմեն Գրիգորյանը չի հայտնել: Հիշեցնենք, որ 2022 թվականի հուլիսին ռեգիոնալ այցի շրջանակում Հայաստան էր ժամանել ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարը: Ուիլյամ Բերնսն այցելել էր Վրաստան, Ադրբեջան, Հայաստան: Միայն Երևան այցն է հայկական կողմի որոշումով հանրայնացվել: Ընդ որում՝ ուշադրության էր արժանի, որ Ուլյամ Բըրնսի այցից երկու օր անց Հայաստանում էր Ռուսաստանի հետախուզության ղեկավար Նարիշկինը, որը եղավ Երևանում ու Բաքվում: Անկասկած էր, որ Նարիշկինի այցը պլանավորվել էր հենց Բըրնսի ռեգիոնալ այցի վերաբերյալ տեղեկատվության հիման վրա այն հաշվարկով, որ ԱՄՆ հետախուզության ղեկավարի ռեգիոնալ այցից հետո ռեգիոն այցելի ՌԴ հետախուզության ղեկավարը:

Հատկանշական է, որ Միացյալ Նահանգների Լենգլիում ԿՀՎ գլխամասային գրասենյակում Հայաստանի ԱԽ քարտուղարի հանդիպումը տեղի է ունենում Ռուսաստանում ԱՊՀ երկրների հետախուզությունների ղեկավարների հանդիպման ֆոնին, որի շրջանակում Մոսկվան ընդհուպ Պուտինի ուղերձի մակարդակով անհանգստություն է արտահայտել ԱՊՀ տարածքում Արևմուտքի՝ ապակայունացման նոր օջախեր առաջացնելու մտադրության և ծրագրերի վերաբերյալ: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը բաց տեքստով խոսել է Հարավային Կովկասում Նահանգների ակտիվության դեմ՝ դա դիտարկելով իրավիճակն ապակայունացնելու մտադրության և ռիսկի շրջանակում: Ռուսաստանն այդ կերպ ի՞ր որևէ մտադրություն է փորձում «քողարկել» կամ արդարացնել՝ Միացյալ Նահանգներին վերագրելով ապակայունացման ծրագրեր, թե՞ Մոսկվան իրապես անհանգստացած է Կովկասում «երկրորդ ճակատի» ռիսկերով, թեկուզ այդ ճակատը լինի դիվանագիտական, եթե հաշվի առնենք այն, որ գործնականում դիվանագիտական կենսունակությունը ուղիղ կապված է ռազմա-քաղաքական կենսունակությունից:

Եվ եթե ակնառու է, որ Մոսկվան այդ հարցում ունի ուկրաինական պատերազմից բխող լուրջ խնդիրներ, ուրեմն լրջագույն զգայունություն ունի նաև դիվանագիտական «ճակատի» առումով: Իսկ դա ստեղծում է իրապես անկանխատեսելի իրավիճակ, որի հանդեպ ամենից զգայուն է, բնականաբար, Հայաստանը, քանի որ, ցավոք սրտի, Հայաստանն է ներկայումս Կովկասում ուժային հարաբերակցության տեսանկյունից թույլ օղակը: Դրանից ելնելով է, որ Հայաստանին ներկայումս անհրաժեշտ է հնարավորինս երկար կայուն ժամանակ, և այդ հարցում հաջողելու, արդյունավետ գործելու համար Հայաստանին անհրաժեշտ է հնարավորինս շատ տեղեկատվություն առանցքային այդ դերակատարների մտադրությունների և շարժերի մասին: Գործնականում, հետախուզական գերատեսչական մակարդակում Հայաստանի աշխատանքն ու շփումներն արդյունավետության առումով կարող են չափվել առավելապես այդ տեսանկյունից. ստացվող տեղեկատվությունը համադրելու և դրա հիման վրա Հայաստանի օպերատիվ և միջնաժամկետ քայլերը ծրագրելու համար, կայունության առավելագույն ժամանակային տարածություն ապահովելու գերխնդիրը հնարավորինս արդյունավետ լուծելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում