Tuesday, 16 07 2024
13:50
Ucom-ի ֆիքսված ցանցը հասել է Բյուրեղավան
Վրաստանի վարչապետն ու IRI ղեկավարը քննարկել են սպասվող ընտրությունները
«Կիրանցի նոր ճանապարհի կառուցումն ավարտական փուլում է». ՏԿԵՆ
13:20
«Ես ծեր եմ, բայց Թրամփն էլ է ծեր». Բայդեն
Հայտնի են Հանրային ռադիոյի տնօրենի թեկնածուները
13:00
Ռուսաստանը և Ուկրաինան հայտնել են փոխադարձ հարվածների մասին
«Հյուսիսային տերևաթափ» անվանումով ահաբեկչական գործողություններ են նախապատրաստել
12:40
Բայդենը շարունակում է վստահել ԱՄՆ գաղտնի ծառայության ղեկավարին
ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Հարավային Կորեան ու Չինաստանը հետաքրքրված են Հայաստանում նոր ատոմակայանի կառուցմամբ
12:20
Մասկը միլիոնավոր դոլարներ կհատկացնի Թրամփի քարոզարշավին
Հայաստանի տնտեսական ակտիվության տեմպը մայիսին կիսով չափ կրճատվեց. ՀԲ
Վաշինգտոնում հայ-ադրբեջանական «առաջընթացի» ծանրագույն հարցականը
Թել Ավիվում ցուցարարները փակել են մայրուղին՝ պահանջելով պատանդների վերադարձը
ՀՀ-ն վերահաստատում է հանձնառությունը 2030 թ. օրակարգի իրականացմանը. ՀՀ ԱԳ նախարարի ելույթը ՄԱԿ կայուն զարգացման քաղաքական ֆորումում
11:30
Ֆասթ Բանկը համալրել է կանոնադրական կապիտալը 10 մլրդ ՀՀ դրամով
Ռուսաստանի փոստը դեպի Հայաստան բեռների առաքման թեստային փորձարկում է իրականացրել
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալը Քիշնևում մասնակցել է ԱՄՀ և ՀԲ խորհուրդների՝ Հայաստանն ընդգրկող Ընկերակցային խմբի հանդիպմանը
Վերականգնվել է պետությանը պատճառված 224 մլն 641 հազար դրամ վնասը
Իսրայելի հարձակման հետևանքով 3 մարդ է զոհվել Լիբանանի հարավում. ԶԼՄ-ներ
10:40
Թրամփը վիրակապված ականջով ներկայացել է հանրապետականների համագումարին
ԲՏԱ նախարարը Հայաստանի տնտեսության զարգացման ծրագրերում կարևորում է մասնավոր ընկերությունների դերը
Աննա Դանիբեկյանի լիազորությունները դադարեցվել են
10:10
Ուկրաինացիների գրեթե կեսը կողմ է Ռուսաստանի հետ բանակցություններ սկսելուն
Չինաստանը «կիսում է» Կենտրոնական Ասիան, ու՞մ նյարդերն են տեղի տալու
Երևանում քարտեզագրվել է ավելի քան 50 հազար ծառ, ստեղծվել տեղեկատվական շտեմարան
09:40
Թրամփը հայտնել է փոխնախագահի իր թեկնածուի անունը
Հայաստանի ԶՈւ-ն ցույց է տվել՝ պատրաստ է նոր մակարդակի վրա գործակցել ամերիկյան բանակի հետ
«Զանգեր»–ի մոտ մեքենան ընկել է ձորը
Ուղևորը տեղում մահացել է, մյուսները տեղափոխվել հիվանդանոց
Իշխանությունը հավես չունի զբաղվելու եվրաինտեգրմամբ. որոշել են հրաժարվել հանրաքվեից

Անի խոշորացված համայնքի ավագանին մանդատները կստանա հոկտեմբերի 2-ին

Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքի ավագանին մանդատները կստանա առաջիկա կիրակի, սակայն առավելագույն՝ որոշիչ մանդատների քանակ ոչ մի կուսակցություն չունի: Ըստ նախնական տվյալների «Հայկական երազանք» կուսակցությունը ստանալու է 3 մանդատ, «Քաղաքացիական պայմանագիր»-ը՝ 8 մանդատ և «Ազգ-համայնք» դաշինքը 10 մանդատ: Ավագանու որոշումների համար որոշիչ ձայն ունենալու համար պետք է առնվազն 11 ձայն, ինչը նշանակում է, որ լինելու է ուժերի միավորում, սակայն մինչ այս պահը երեք քաղաքական ուժերը չեն շտապում հայտարարել այս կամ այն ուժի հետ միավորվելու մասին:

Ընտրությունների գործընթացը համակարգող թիվ 33 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Գոռ Պետրոսյանը «Արմենպրես»-ին տեղեկացրեց, որ այս պահին դեռ միավորման մասին ոչ մեկ չի խոսել: «Մի քիչ առաջ ևս խոսել եմ երեք ուժերի ներկայացուցիչների հետ, բայց միավորվելու մասին այս պահին դեռ լռում են»,- տեղեկացրեց Գոռ Պետրոսյանը՝ հավելելով, որ ՏԸՀ քվեաթերթիկների վերահաշվարկի մասին հանձնաժողովը դիմում բողոքներ թեև չէր ստացել, սակայն սեփական նախաձեռնությամբ 3 տեղամասերի տվյալներ վիճակահանությամբ բացվել են և ոչ մի փոփոխություն չի արձանագրվել:

Անի խոշորացված համայնքում սեպտեմբերի 25-ին ՏԻՄ ընտրություններ էին՝ համամասնական կարգով ընտրություններին Անիում մասնակցել է 3 քաղաքական ուժ՝ «Հայկական երազանք» կուսակցությունը, որի 23 հոգանոց ավագանու ցուցակը գլխավորում է Անիի ավագանու անդամ, գործարար Ագուն Սաղաթելյանը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի 63 հոգանոց ցուցակի առաջին համարը Մարալիկի, Արթիկի և Ախուրյանի «Հայ փոստի» համակարգող Արման Սարիբեկյանն է, և «Ազգ-համայնք» դաշինքը, որի 61 հոգանոց ցուցակը գլխավորում է Մարալիկի երկարամյա քաղաքապետ, հետագայում Անի խոշորացված համայնքի գործող ղեկավար Արտակ Գևորգյանը:

Ընտրություններին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող ընտրողների 49,44 տոկոսը, այսինքն՝ 15,901 ընտրողից 7861-ը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում