Առնվազն 20 մարդ Է զոհվել, եւս 35-ը՝ վիրավորվել Քաբուլի արեւմուտքի կրթական կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով: Սեպտեմբերի 30-ին այդ մասին հայտնել Է Al Jazeera հեռուստաալիքը:
«Թալիբան» արմատական շարժման կազմած՝ Աֆղանստանի ժամանակավոր կառավարությունում հեռուստաալիքի աղբյուրի տվյալներով՝ պայթյունը կատարել Է մահապարտ ահաբեկիչը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: