Thursday, 25 04 2024
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը

Հնդկական զենքը ո՞ր տարածքով կարող է հասնել Հայաստան. Վրաստա՞ն, թե Իրան

EconomicTimes-ը հրապարակել է, որ DefenceIndia-ն Հայաստանի հետ հրթիռների, արկերի և ռազմամթերքի մատակարարման բավականին խոշոր պատվեր է ստորագրել։ Երկու երկրների կառավարությունները, ըստ աղբյուրի, զենքի և զինամթերքի անխափան մատակարարումն ապահովող միջպետական մի շարք պայմանագրեր են ստորագրել ավելի վաղ` այս ամսվա ընթացքում: Հայաստանը Հնդկաստանից կստանա ժամանակակից Պինակա հրթիռներ և հակատանկային զենք: Ռազմական գործարքի գինը գնահատվում է մոտ 270 միլիոն դոլար: Պինակա հրթիռները ունեն 40 կմ հեռահարություն և ճշգրիտ հարվածի կարողություն: Այս հրթիռային համակարգի բարձր արդյունավետությունը ապացուցվել է Քաշմիրի լեռնային շրջաններում Պակիստանի դեմ պատերազմում:

Այս գործարքը հայկական համացանցում մեծ ոգևորությամբ ընդունվեց, սակայն դեռ հարց է մնում է՝ ո՞ր ճանապարհով է այդ զենքը գալու Հայաստան։

44-օրյա պատերազմի ժամանակ մամուլում եղան հրապարակումներ, որ որոշ տեսակի զինատեսակներ Հայաստան եկել են Իրանով։ Իսկ հարևան Վրաստանը 2020 թվականի հուլիսին պաշտոնապես հերքեց այն տեղեկությունը, որ Սերբիայից Վրաստանի տարածքով Հայաստան զենք է մատակարարվել։ Պատերազմի օրերին Թբիլիսին հայտարարում էր, որ իր տարածքով հակամարտության ոչ մի կողմին զենք չի մատակարարվի։

Իրանահայ քաղաքական մեկնաբան Մովսես Քեշիշյանը համարում է, որ այդ մասին բարձրաձայն չի հայտարարվի, բայց իր դիտարկմամբ՝ Իրանը չի առարկի, որ իր տարածքով զենքը Հայաստան հասնի․ «Իրանը համարում է, որ Հայաստանի իրավունքն է դա։ Մանավանդ, դուք տեղյակ եք, որ Թեհրանը բազմիցս հայտարարել է, որ սահմանների անվտանգությունն իր համար կարմիր գիծ է։ Վերջին հաշվով՝ եթե Իրանը իր սահմանը կարմիր գիծ է համարում, բնականաբար պետք է նաև թույլ տա այդ սահմանը պաշտպանել։ Իսկ եթե պետք է թույլ տա, ինչպե՞ս պաշտպանել, եթե ոչ զենքով, այլ ելք չկա»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Քեշիշյանի՝ բնական է, որ Հայաստանը պետք է զենքի այլ մատակարարներ փնտրի այս փուլում։ Ըստ նրա՝ եթե մեր ռազմավարական դաշնակիցը մեզ չի օգնում, այլընտրանքեր պետք են․ «Մենք ժամանակին բավականին շատ կորուստներ ունեցանք, երբ մտածում էինք 40 կմ հարվածող զենք ունենք, բայց այն գնում էր 10 կամ 20 կմ։ Բնական է, որ պետք է զինվենք, ունենք ագրեսիվ հակառակորդ, որն ամեն օր տարբեր հարձակումներով փորձում է Հայաստանից ինչ-որ բան պոկել։Խոսում են խաղաղության մասին, բայց կրակում, ուստի զինվելու համար պետք է դիմենք բոլոր նրանց, ով մեզ զենք կտա»․-ասաց նա։

Մեր զրուցակիցը նկատում է, որ ՀԱՊԿ-ն իր պարտականությունները չի կատարում, Ռուսաստանը համապատասխան քայլեր չի ձեռնարկում, ուստի Հայաստանը պետք է դիմի իր բարեկամ երկրներին։ Իսկ այդպիսիք, Քեշիշյանի խոսքերով, նաև Իրանն ու Հնդկաստանն են․ «Պետք է դիմել բոլորին, ով կարող է այս հարցում օգտակար լինել։ Այլապես բավականին գումարներ տրված են ռուսական կողմին, բայց Հայաստանին զենք ու զինամթերք չի տրամադրվում։ Սա համենայնդեպս տարօրինակ է»։

Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը գտնում է, որ ընտրությունը երկու երկրների միջև է՝ Վրաստան կամ Իրան, այլ տարբերակ չկա։ Մելիքյանը նկատեց․ «Կախված գնման երկրից՝ տարբեր որոշումներ կարող են կայացվել։ Որոշ երկրների հետ կապված Իրանը դեմ չի լինի, որոշ երկրների մասով՝ գուցե արևմուտքը, Վրաստանը»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեր այն հարցին, Վրաստանի դեպքում պե՞տք է արևմուտքի հորդորը լինի, Մելիքյանն արձագանքեց․ «Հենց դա է հարցը։ Կախված նրանից, թե որ երկրից է զենքը գնվել, կապի մեջ են լինում այն միջնորդ երկրի հետ, ում օդային տարածքը օգտագործվում է այդ զենքը տեղափոխելու համար»։

Ջոնի Մելիքյանը համարում է, որ բարդ բան չկա, ՀՀ արտաքին քաղաքական ակտիվ աշխատանքի շնորհիվ թե՛ Վրաստանի և թե՛ Իրանի տարածքով հնարավոր է զենք գա Հայաստան․ «Ճիշտ աշխատելով կարող ենք կարևոր արդյունքների հասնել։ Այդ աշխատանքը արվել է, արվում է և մոտ ապագայում ևս արվելու է։ Իմ տեղեկություններով՝ որոշ զինատեսակներ արդեն այստեղ են»,-եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում