Thursday, 25 04 2024
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին

Հայաստանի նոր պատվիրակություն ԱՄՆ-ում. կարևոր հարթակ և խնդիրներ

Համաշխարհային բանկի խմբի և Արժույթի միջազգային հիմնադրամի տարեկան հանդիպումներին մասնակցելու նպատակով 2022 թվականի հոկտեմբերի 10-17-ը Ամերիկայի Միացյալ Նահանգներ է գործուղվում Հայաստանի պատվիրակությունը, որի կազմում են ֆինանսների նախարարն ու ԿԲ նախագահը, ինչպես նաև նրանց մեկական տեղակալ: Խոսել համաշխարհային քաղաքականության համատեքստում խոշորագույն երկու ֆինանսա-վարկային այդ կառույցների դերի և նշանակության մասին, թերևս ավելորդ է: Իսկ այդ դերն ու նշանակությունը առավել քան առարկայական է դառնում այն պայմաններում, երբ տեղի է ունենում համաշխարհային անվտանգության և գործնականում միջպետական հարաբերությունների վերափոխման թեժ գործընթաց՝ համաշխարհային պատերազմին բնորոշ հատկանիշներով:

Պետք է խոստովանել, որ ՀԲ և ԱՄՀ կառույցներ են, որոնք հիմնարար նշանակություն ունեն աշխարհի երկրների, հատկապես այսպես ասած համեստ երկրների կայունության և անվտանգության հարցում: Եվ խոսքը լոկ տնտեսական, ֆինանսատնտեսական կամ դրամավարկային կայունության ու անվտանգության մասին չէ, քանի որ այդ հարթությունները ուղղակի հիմնարար, անկյունաքարային նշանակություն ունեն ցանկացած պետության ազգային անվտանգության համալիրում: Հնարավոր չէ անվտանգության կառավարում, եթե չկա ֆինանսավարկային և տնտեսական կայունություն: Հետևաբար, ՀԲ և ԱՄՀ հետ շփումները ուղղակիորեն ներառվում են անվտանգության կառավարելիության համար անհրաժեշտ շփումներում: Միաժամանակ հստակ է նաև խնդրի հակառակ կողմը: Երբ խոսվում է երկրների ինքնիշխանության մասին, պետք է հասկանալ նաև, որ ինքնիշխանության ռեսուրսի ձևավորման առանցքային բաղադրիչ են ֆինանսները:

Իսկ այդ առումով, Հայաստանը մեծ կախվածություն ունի տասնամյակ շարունակ հայկական տնտեսության ֆինանսատնտեսական կայունության հարցում մեծ դեր ունեցած և առ այսօր ունեցող Համաշխարհային բանկից և Արժույթի միջազգային հիմնադրամից: Սա նշանակում է, որ այդ կառույցների հետ աշխատանքը Հայաստանի համար մի կողմից լինելով անվտանգության համալիր խնդրի կառավարման հնարավորության դաշտ, մյուս կողմից, այդուհանդերձ, նաև ռիսկերի ու մարտահրավերների դաշտ է, հատկապես, ինչպես արդեն նշեցի, աշխարհաքաղաքական ներկայիս բևեռացված հակադրության կամ պարզապես համաշխարհային տնտեսա-քաղաքական պատերազմի պայմաններում: Հայկական պատվիրակության գերխնդիրը այդ իմաստով շարունակում է լինել նույնը, ինչ գործնականում եղել է Հայաստանի անկախության բոլոր տարիներին՝ կարողանալ ստանալ ՀԲ և ԱՄՀ հետ աշխատանքում հնարավորությունների և ռիսկերի մեզ համար առավել շահեկան բալանս: Իհարկե պետք է խոստովանել, որ աշխարհաքաղաքական իրավիճակը խիստ բարդացնում է այդ խնդիրը լուծելու միջավայրն ու հնարավորությունները, սակայն միևնույն ժամանակ բարձրացնում դա անելու հրամայականն ու կարևորությունը: Առավել ևս, որ կառավարության սեպտեմբերի 29-ի նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի հանդեպ անվտանգային սպառնալիքների պարբերական թեժացմամբ Ադրբեջանը հետապնդում է նաև Հայաստանի ֆինանսատնտեսական կայունությունը խաթարելու նպատակ: Իսկ այդ կայունությունը Հայաստանին էապես անհրաժեշտ է անվտանգության մյուս բաղադրիչներում կառավարելիության և ամրության առավել մեծ ժամանակ և տարածություն ձևավորելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում