ՌԴ և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել։ Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, կողմերը քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը։
Էրդողանը Պուտինի հետ զրույցում ասել է, որ Անկարան պատրաստ է միջնորդ դառնալ Ուկրաինայի հարցում․ «Կարծում եմ՝ անհրաժեշտ է ևս մեկ հնարավորություն տալ բանակցություններին»,- նշել է նա։
Պուտինը Էրդողանին տեղեկացրել է Դոնբասի, Խերսոնի և Զապորոժիեի շրջաններում անցկացված հանրաքվեների արդյունքների մասին։ ՌԴ առաջնորդը գնահատել է «Հյուսիսային հոսքում» աննախադեպ դիվերսիան՝ այն որակելով որպես միջազգային ահաբեկչություն։
Պուտինը երախտագիտություն է հայտնել Էրդողանին՝ հացահատիկի և ռուսական սննդամթերքի արտահանման շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերման գործում ունեցած ավանդի համար