Գլոբալիզացիայի և տարածաշրջանային վերլուծական կենտրոնի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը գտնում է, որ ՀԱՊԿ-ը լեգիտիմացնում է Հայաստանի դեմ ագրեսիան։ Նա «Առաջին լրատվական»-ի տաղավարում կարծիք հայտնեց, որ հենց դա է գլխավորր պատճառը, թե ինչու Հայաստանը պետք է դուրս գա այդ կառույցից։
Գրիգորյանն անդրադարձավ նաև ներքաղաքական զարգացումներին և նշեց, որ Նիկոլ Փաշինյանն ընտրված վարչապետ է, նախկին նախագահներն այս ծանր պահին պետք է գան նրա կողքը կանգնեն․ «Նախկին նախագահներին խորհուրդ եմ տալիս կարդալ սահմանադրությունը։ Հայաստանն աշխարհիկ պետություն է»,- եզրափակեց քաղաքագետը։