Friday, 29 03 2024
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24

Ինչպե՞ս են Արցախում արձագանքում Քոչարյանին․ չկա որևէ քաղաքական շփում, կա ենթակառուցվածքների մասով փոխհամաձայնեցված աշխատանք

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է Արցախի Ազգային ժողովի «Ազատ հայրենիք-ՔԴՄ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը

-Պարոն Հարությունյան, Ռոբերտ Քոչարյանը օրերս ասուլիսում անդրադարձել էր Արցախի խնդրին՝ նշելով, որ Արցախի խնդրի կարգավորման հետ կապված կա լուռ համաձայնություն, նաև քննադատում էր Արցախի իշխանություններին՝ մեղադրելով, որ նրանք կարծես հարմարվել են այս վիճակի հետ: Ինչպե՞ս եք սա գնահատում:

-Ես չգիտեմ՝ Քոչարյանն ինչ է ասում, ինչի մասին է խոսում, բայց մենք մեր տեսակետները բազմիցս ներկայացրել ենք, որ սա ինքնորոշման հարց է: Մենք 1991 թվականին արտահայտել ենք մեր հավաքական դիրքորոշումը և պայքարը շարունակել ենք մինչև էսօր, շարունակում ենք մեր ինքնորոշման իրավունքի ճանապարհով գնալ: Եթ խոսքը այլ համատեքստի մասին է, ապա ոչինչ չեմ կարող ասել, որովհետև ինքս չեմ լսել, թե ինչի մասին է ինքը խոսում: Մեր դիրքորոշումը չի փոխվել ու չի փոխվելու: Արցախի նախագահի վերջին ուղերձը դուք լսել եք, այնտեղ ամեն ինչ մանրամասն ներկայացված է: Հիմա մի գործիչ մի բան է մեկնաբանում, մի ուրիշ՝ մեկ այլ բան:

-Բայց Ձեր նշած մեկ ուրիշը Արցախի նախկին նախագահ է եղել:

-Դրա համար էլ ասում եմ, որ ես իրենց տեղը չեմ կարող ասել, թե իրենք ինչ նկատի ունեն: Արցախի Հանրապետության նախագահը իր ուղերձում ամեն ինչ ներկայացրել է և դրանով ամեն ինչ ասված է: Մնացած ենթադրությունների, մեկնաբանությունների դաշտից է, որը ես չեմ ուզում մեկնաբանել:

-Քոչարյանն ասում է, որ եթե ամեն բան այսպես շարունակվի, բանակցային գործընթացը լինելու Բաքու, Ստեփանակերտ և ինչ-որ չափով մոսկվա ֆորմատով:

-Մինսկի խումբը կա, միջազգայնորեն ճանաչված ձևաչափ է, ոչ մեկը այդ ձևաչափը չի լուծարել և չի էլ պատրաստվում լուծարել: Այնտեղ կան հայտնի երեք սկզբունքները և դրանց հիման վրա բանակցային գործընթացը պետք է շարունակվի: Այս պահին ժամանակավոր աշխարհաքաղաքական ստեղծված իրավիճակի պայմաններում կարող է աշխատանքը հենց այդպես չի կատարվում կամ համանախագահները առանձին-առանձին են տարբեր հայտարարություններ անում, բայց բանակցային գործընթացի ձևաչափը որևէ փոփոխության չի ենթարկվել, և իմ տեղեկություններով, չի էլ նախատեսվում փոփոխություն:

-Քոչարյանը նաև հայտարարել է, որ Արցախի իշխանությունը ինչ-որ տեղ հարմարվել է այս վիճակի հետ և որպես ինքնաարդարացում ասում են՝ հիմա ի՞նչ անենք, Հայաստանը ձեռքերը լվացել է, մի ելք պիտի գտնենք՝ ժողովրդին այստեղ պահելու համար, և դա հնարավոր չէ անել առան Ադրբեջանի հետ համագործակցության։ «Վերջերս նաև Ղարաբաղի իշխանությունը նաև դա անում է բավական մեծ ջանասիրությամբ։ Կախվածությունը Բաքվից այս ընթացքում միայն մեծացել է»,-ասել է նա:

-Արցախի նախագահի ուղերձում նաև դրա մասին հատուկ շեշտադրում կա: Ադրբեջանի հետ բոլոր շփումները, քննարկումները, որոնք տեղի են ունենում, տեղի են ունենում ենթակառուցվածքների, կոմունիկացիաների հարցերի շուրջ: Քաղաքական որևէ քննարկում տեղի չի ունենում: Այսինքն՝ քննարկվում են մեր ենթակառուցվածքների, ջրային ռեսուրսների, էլեկտրաէներգիայի, կապի և այլ խնդիրները: Դա ոչ մեկը չի էլ հերքում, բայց դրանք քաղաքական քննարկում չեն:

-Այսինքն՝ համաձա՞յն չեք Քոչարյանի այս դիտարկումների, քննադատությունների հետ:

-Ես չգիտեմ՝ դրա տակ ինչ է հասկացվում, ես մեր տեսակետը ներկայացրեցի, որ այստեղ չկա որևէ քաղաքական շփում, կա ենթակառուցվածքների մասով փոխհամաձայնեցված աշխատանք, որը փոխշահավետ է:

-Դուք ինչպե՞ս եք գնահատում Վեհափառի նախաձեռնությամբ նախկին նախագահների հետ հանդիպումը:

-Շատ լավ եմ գնահատում, բայց առաջին նախագահի տեսակետներին բացարձակ կողմ չեմ և չեմ ընդունում: Իր տեսակետները, որ մենք պետք է պարտվողական կեցվածք ընդունենք, ինձ համար ընդունելի չէ: Այն, ինչ ինքն անում էր 1994 թվականից հետո, հիմա ինքը փորձում է շարունակել այդ թեզը և փորձում է բոլորին ապացուցել, որ տեսեք, ես ճիշտ էի: Բայց այդպես չէ, դա պարտվողական կեցվածք է, և ես բացարձակ դեմ եմ իր հարցազրույցում ներկայացրած թեզերին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում