Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Քաղաքական ֆոնը նպաստեց Հնդկաստանի հետ զենքի գործարքին․ ՌԴ-ում առանձնապես չեն ուրախանա, բայց չեն էլ առարկի

«Առաջին լրատվական»-ի զրուցակցին է քաղաքական վերլուծաբան Դավիթ Հարությունովը։

-Պարոն Հարությունով, հայտնի դարձավ, որ Հնդկաստանը Հայաստանին 270 միլիոն դոլարի սպառազինություն է վաճառել։ Ինչպե՞ս եք գնահատում այս հանգամանքը, թե՛ ռազմական և թե՛ քաղաքական իմաստով՝ այն ի՞նչ նշանակություն կունենա։<

-Նախևառաջ ուզում եմ նշել, որ սա ինչ-որ տեղ շարունակությունն է այն պրոցեսների, որ մինչ այժմ եղել է։ Եթե հիշում եք, նախանցած տարի էլ եղավ տեղեկատվություն, որ Հնդկաստանը Հայաստանին ռադիոլոկացիոն համակարգեր է վաճառել։ Նշեմ նաև, որ երկու երկրները բավականին լավ քաղաքական հարաբերություններ ունեն։Հասկանալի է, որ դա պայմանավորված է այն պրոցեսներով, որ տեղի են ունենում Հայաստանի ու Հնդկաստանի շուրջ։ Հայտնի  է, որ Պակիստանը Հնդկաստանի հիմնական հակառակորդն է ու բավականին մոտ դաշնակցային հարաբերություններ ունի Թուրքիայի ու Ադրբեջանի հետ։ Ուստի երկու կողմից էլ կա շահագրգռվածություն, որ հարաբերությունները զարգանան։ Դա են վկայում նաև վերջին շրջանում տեղի ունեցած այցելությունները, Հնդկաստանի տարածած բավականին կոշտ հայտարարությունը՝ սահմանին վերջին ագրեսիայի հետ կապված։

Տեղի ունեցած գործարքը նաև ռազմական նշանակություն ունի։ Հասկանալի է, որ ռազմատեխնիկական գործարքները նաև քաղաքական ասպեկտ ունեն։ Եթե երկրները լավ հարաբերություններ չունենան, ապա  ռազմատեխնիկական համագործակցությունը չի ստացվում։ Պարզ է, որ առնվազն պետք է բարեկամ երկիր լինի, որ զենք վաճառես։ Այսինքն՝ քաղաքական իմաստով ֆոնը նպաստում է այս գործարքին։

Հասկանալի է, որ այս փուլում նաև նշանակություն ունի Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները։ Կան որոշակի խնդիրներ Ռուսաստանի հետ կապված՝ թե՛ զբաղվածության և թե՛ ռազմաարդյունաբերական համալիրի առումով։ Արևմուտքն էլի Ուկրաինայով է զբաղված, իր զենքը թանկ է, կարող են լինել նաև որոշ քաղաքական խնդիրներ։ Բացի այդ, մեծ նշանակություն ունի այն հանգամանքը, որ զենքի գնման արևմտյան ընթացակարգերը բավականին բարդ են ու երկար ժամանակ են պահանջում։ Արդյունքում մեզ մնում են Չինաստանն ու Հնդկաստանը։ Այստեղ էլ կա կարևոր հանգամանք։ Չինաստանը թե՛ քաղաքական և թե՛ ռազմական ոլորտում բավականին ակտիվ համագործակցում է Պակիստանի հետ։ Մի շարք զինատեսակներ կան, որ չինական արտադրության են, Պակիստանի հետ համատեղ աշխատանքներ են իրականացնում։ Ես չեմ բացառում, որ այս  հանգամանքը ևս հայկական կողմի համար դեր է խաղացել։ Քաղաքական առումով նկատի է առնվել ահա այս բոլոր գործարքների համադրությունը։

-Այն, որ Հայաստանը նման քայլի է գնում, այսինքն՝ Ռուսաստանից բացի այլ մատակարարներ է փնտրում, ի՞նչ նշանակություն ու հետևանքներ կունենա։

-Այստեղ ես նոր բան չեմ տեսնում։ Նախևառաջ ուզում եմ հիշեցնել, որ 90-ականներին, 2000-ականներին լոկալ գնում եղել են տարբեր պետություններից։ Այսինքն՝ այստեղ խոսք չի գնում ռուսականից հրաժարվելու մասին։ Այդպես կարելի էր մտածել, եթե խոսք գնար արևմուտքի մասին։ Բայց Հնդկաստանի դեպքում կան առանձնահատկություններ։ Նախ՝ Հնդկաստանը բավականին լավ ու բարեկամական հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ։ Նույն ուկրաինական կոնֆլիկտի հետ կապված ինքը պատժամիջոցներին չի միանում․ դա առնվազն կարելի է գնահատել Ռուսաստանի հանդեպ բարենպաստ նեյտրալիտետ։ Այսինքն՝ Հնդկաստանի հետ համագործակցությունը, քիչ հավանական է, որ Ռուսաստանի կողմից կտրուկ արձագանք առաջացնի։ Կարող է առանձնապես չուրախանան այդ հանգամանքից, բայց սա այն դեպքը չէ, որ կարող էր լինել, օրինակ, արևմուտքից զենք գնելու դեպքում։ Հնդկաստանի ռազմաարդյունաբերական համալիրը ձևավորվել է Սովետական Միության հետ համագործակցությամբ՝ 60-ականներին։ Դրա համար այստեղ խոսք չի գնում համակարգից հրաժարվելու մասին։ Չափանիշային առումով շատ մոտ է ռուսականին։

-Հնդկաստանից գնած զենքն ինչպե՞ս է Հայաստան հասնելու, լոգիստիկ իմաստով խնդիրներ չե՞ն առաջանա։

-Դա իրականում մեծ խնդիր է։ Բնականաբար այս պահին չգիտենք, թե տեխնիկապես ինչպես է դա արվելու։ Եթե խոսքը գնում է ցամաքային ճանապարհով բերելու մասին, 44 օրյա պատերազմի ժամանակ Վրաստանն ասում էր, որ փակելու է ճանապարհները։ Դա, կարծում եմ, սուր խնդիր է՝ եթե խոսքը գնում է շատ մեծածավալ սպառազինության մատակարարման մասին, որը ինքնաթիռներով է հնարավոր բերել։ Ամեն դեպքում՝ գնից այնպես չի երևում, որ խոսք է գնում շատ լայնածավալ գնման մասին։Ընդհանրապես Հայաստանի ռազմավարական խնդիրներից մեկն է լոգիստիկ  խնդիրը, որը հատկապես ռազմական կոնֆլիկտների պայմաններում կարող  է շատ սրվել։ Դա մեկ օրվա լուծվող  խնդիր չէ, երկարատև դիվանագիտական ճանապարհով լուծվող հարց է։

-Կառավարության նիստի ընթացքում վարչապետ Փաշինյանը, ըստ էության ակնարկելով Ռուսաստանին, ասաց, որ միլիոնավոր դոլարներ տվել ենք, բայց զենքը մեզ չի հասել։ Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը, այն ավելի շատ քաղաքակա՞ն նշանակություն ունի։

-Բավականին շատ տարբերակներ կան, որոնց պատճառով այս խնդիրը կարող է լինել։ Կան օբյեկտիվ խնդիրներ, որ այսօր Ռուսաստանն Ուկրաինայի հետ կապված ունի։ Բացի այդ, հնարավոր է դա լինի մեսիջ, որ ինքը հիմա ուզում է ուղարկել թե՛ արևմուտքին և թե՛ Ռուսաստանին։ Այսինքն՝ անպայման չէ, որ հենց այդպես լինի, բայց հայկական կողմը դա կարող է օգտագործել ինչ-որ մեսիջներ ուղարկելու համար։ Բայց իմ կարծիքով այս իրավիճակում նման բան հայտարարելն այնքան էլ ճիշտ չեմ համարում։ Գուցե այդ խնդիրները պետք չէր հանրայնացնել։Մենք էլի գալիս ենք այն խնդրին, որը կարելի է դիտարկել վերջին շրջանի հայկական կողմի՝ արևմուտքի ուղղությամբ ունեցած ակտիվության կոնտեքստում։ Մենք կարող ենք այնպիսի խնդրի առաջ կանգնել, որ թե՛ անվտանգային, թե՛ ռազմաատեխնիկական առումով մատակարարումներ արևմուտքից չստանանք, իսկ Ռուսաստանի հետ խնդիրներ ձեռք բերենք։ Եթե հայկական կողմն ուզում էր Ռուսաստանին մեսիջներ ուղարկել, ես կարծում եմ, որ ավելի արդյունավետ կլիներ ոչ հանրային մակարդակով դա քննարկել։ Այդ մտահոգիչ տենդենցը կա։ Ինչ վերաբերում է արևմուտքին, ապա այստեղ ռազմատեխնիկական առումով Հայաստանի համար մի շարք խնդիրներ կան։ Գինն է բարձր, այդ սպառազինությունը կիրառել սովորելը, տարբերվող չափանշները։ Բացի այդ՝ ԱՄՆ-ն զենքի վաճառքի շատ բարդ ընթացակարգ ունի։ Շատ տեղեր կան, որտեղ Թուրքիան ու Ադրբեջանը կարող են այդ պրոցեսն խանգարել։ Այսինքն՝ դա ևս  ժամանակատար է և ծախսատար է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում