Thursday, 18 04 2024
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ
Դեսպանը Բաքվից Փարիզ, իսկ Փարիզից դեսպան՝ Երեւան
ՀՀ ԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահին է ներկայացրել ՀՀ- Ադրբեջան բանակցային գործընթացի վերջին զարգացումները
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը
Վարչապետը և Fichtner-ի պատվիրակությունը քննարկել են ՀՀ կառավարության և ընկերության միջև հետագա փոխգործակցության հարցեր
Լքելով Արցախը ռուսները խփեցին վերջին մեխը «Նոյեմբերի 9»-ի դագաղի վրա
20:30
Դուբայի օդանավակայանը աստիճանաբար վերաբացվում է
Վարչապետը և ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահն անդրադարձել են տարածաշրջանային նշանակության հարցերի

Ինչ կամ ով է դաշնակիցը՝ գիտենք, ինչ անելն է խնդիրը

Ադրբեջանը փորձում է անել այնպես, որ ձախողի որևէ երկրից սպառազինության գնման գործընթացը և թույլ չտա Հայաստանին ձեռք բերել սպառազինություն, հայտարարում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ասելով, որ այդ հարցում Բաքուն հաջողություն ունի ընդհուպ մեր դաշնակից երկրի հետ աշխատանքում: Այլ կերպ ասած, Նիկոլ Փաշինյանը գրեթե բաց տեքստով խոսում է այն մասին, որ Բաքվի «պահանջով», Ռուսաստանը չի մատակարարում Հայաստանին անհրաժեշտ սպառազինությունը: Իրավիճակը ունի հստակության կարիք: Նախ՝ այն, որ Բաքուն մշտապես փորձել է և փորձելու է խոչընդոտել Հայաստանի զինումը, որևէ նորություն չէ: Եթե Հայաստանն ունենար կարողություն, ապա ինքն էլ կաներ նույնը Ադրբեջանի հանդեպ: Այն, որ Բաքուն այդ հարցում կարող է ունենալ «հաջողություն» նաև Ռուսաստանի հետ աշխատանքում, և առավել ևս Ռուսաստանի հետ աշխատանքում, դա էլ նորություն չէ: Դեռևս 2014-15, 2016 թվականներից պաշտոնական Երևանը բավականին բաց տեքստով խոսել կամ խիստ թափանցիկ ակնարկել է ռուսական սպառազինության մատակարարման ուշացումների մասին: Եվ այստեղ, իհարկե, խնդիրն այն չէ, որ Մոսկվան լսում է Բաքվին:

Մոսկվան պարզապես աշխատում է իր այսպես կոչված եվրասիական ռազմավարության շրջանակում և այդ աշխատանքին է ենթակա Հայաստանի հանդեպ քաղաքականությունը, այդ թվում ռազմա-տեխնիկական մատակարարումների մասով: Եվ, կրկնենք, դա ոչ միայն նորություն չէ, դա արդեն նույնիսկ հնություն է: Հետևաբար, պարզ է, որ գիտենք, թե ինչ է կամ ով է մեր այսպես ասած դաշնակիցը: Այստեղ այլևս չկա և չպետք է լինի նորություն: Մեր խնդիրը, և շատ վաղուց, այն է, թե ինչ անել այդ դաշնակցի հետ: Այստեղ մի կողմից կան պարզ պատասխաններ, մյուս կողմից՝ անելիքը շատ խրթին ու բազմաշերտ է: Պարզ պատասխանն այն է, որ պետք է գրողի ծոցն ուղարկել այդպիսի դաշնակցին և գտնել նորին: Սակայն, դա մեղմ ասած որքան պարզ, նույնքան քաղաքականապես անգրագետ պատասխան է, մի շարք օբյեկտիվ ու սուբյեկտիվ հանգամանքների բերումով: Այդ պատասխանը ոչ միայն անարդյունավետ է, այլ գերվտանգավոր, առավել ևս այսօր: Հատկապես, որ չկա Հայաստանին ուղղված այլընտրանքային դաշնակցային հուսալի և համոզիչ որևէ առաջարկ:

Հետևաբար, Հայաստանն այսօր չունի խրթին աշխատանքը կատարելու այլընտրանք: Այն պետք է ներառի, իհարկե, ինտենսիվ աշխատանք թե զենքի մատակարարման այլ աղբյուրներ գտնելու, թե նաև քաղաքական, անվտանգության համակարգի հարցում հուսալի այլ գործընկերության ուղղություններ ձևավորելու համար: Բնականաբար, այստեղ առաջնային գործակցության թիրախներ պետք է լինեն հարևան Իրանը, բավականին արագ աճող աշխարհաքաղաքական դերակատարում ունեցող Հնդկաստանը՝ ի դեպ այդ ուղղությամբ կարծես թե կա բավականին արդյունավետ ընթացք, բնականաբար մեծ աշխատանք պետք է կատարվի Եվրաատլանտյան ուղղությամբ, մասնավորապես Միացյալ Նահանգների, առանձնահատուկ մոտեցում ունեցող Ֆրանսիայի: Սակայն, այդ ամենով հանդերձ անխուսափելի անհրաժեշտություն է աշխատանքը Ռուսաստանի հետ: Եվ այդ իմաստով, Հայաստանը պարտավոր է գտնել աշխատանքային այն մեթոդաբանությունն ու մոտեցումները, որոնք Ռուսաստանի հետ հարաբերության հարցում կբերեն առավելագույն արդյունքի՝ թույլ տալով Հայաստանին առնվազն չունենալ մեծ խնդիրներ այդ ուղղությամբ Ադրբեջանի հետ ըստ էության անհավասար մրցակցության առումով: Առավել ևս, որ ամենևին այնպես չէ, թե այլ ուղղություններում Հայաստանի հետ աշխատանքին տալիս են կամ տալու են Ադրբեջանի հետ իրենց հարաբերության համեմատ նախապատվություն: Ըստ այդմ, Երևանը պետք է գտնի դաշնակցի հետ աշխատելու առավելագույն արդյունավետ մոդելը, այդ թվում նաև զուգահեռ այլ ուղղություններով աշխատելու համար: Այդ մոդելը գտնելու համար պետք է նաև գտնել հնարավոր ռեսուրսներ հաղորդակցային ուղիների իմաստով՝ հաշվի առնելով Ռուսաստանի թե լայն իմաստով մտածողական-մշակութային առանձնահատկությունները, թե նաև այն տրանսֆորմացիան, որին ենթարկվում են դրանք ներկայիս ուկրաինական ճահճի հետևանքով, որում խրված է Ռուսաստանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում