Thursday, 28 03 2024
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին

Հայաստանի համարձակ առաջարկը միջազգային հանրությանը

Կառավարության սեպտեմբերի 29-ի նիստում անդրադառնալով նախօրեին հայ-ադրբեջանական սահմանին՝ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանական զինուժի հերթական ագրեսիվ գործողությանը, որի հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը բացարձակ անհրաժեշտություն է համարում Հայաստանի տարածքից Ադրբեջանի զինուժի դուրսբերումն ու սահմանին միջազգային մոնիտորինգային խմբի տեղակայումը: «Պիտի նաև իմանաք, որ մենք շատ ակտիվ աշխատանք ենք իրականացնում միջազգային բոլոր հնարավոր գործընկերների հետ: Իհարկե, որպես միջազգային հանրության պատասխանատու անդամ՝ մենք ականջալուր ենք, ընդունում ենք և համաձայն ենք բոլոր այն կոչերին և ընդգծումներին, որ հարցերը պետք է լուծել դիվանագիտական, խաղաղ ճանապարհով:

Բայց, ինչպես տեսնում ենք նաև, Ադրբեջանը շարունակաբար դիմում է ագրեսիվ գործողությունների, և այս իրավիճակում մենք միջազգային գործընկերներին հետևողականորեն առաջարկում ենք հետևյալ բանաձևը և կարծում ենք, որ լուծում կարող է լինել Հայաստան-Ադրբեջան սահմանին միջազգային դիտորդական առաքելության տեղակայումը՝ կլինի դա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, ԵԱՀԿ-ի, թե որևէ այլ միջազգային կազմակերպության», -հայտարարել է վարչապետ Փաշինյանը: Հայաստանը խոսում է բավականին համարձակ առաջարկի մասին: Համարձակ այն իմաստով, որ Երևանը փաստացի արտահայտվում է Հայաստան-Ադրբեջան սահմանին միջազգային դիտորդության տեղակայման օգտին այն դեպքում, երբ դա նշանակում է սահմանային այդ հարցերում Ռուսաստանի միջնորդական գերիշխող հավակնության հակադարձում: Այլ կերպ ասած, Երևանն արտահայտում է իրենից հասանելիք քաղաքական համաիջակ դիրքորոշում, այդ կերպ գնդակը տեղափոխելով միջազգային կառույցների դաշտ: Եվ դա այն դեպքում, երբ դեռևս նախորդ տարի մայիսին Հայաստանը առաջարկում էր սահմանին ՀԱՊԿ մոնիտորինգի մեխանիզմ, ինչը սակայն չդարձավ իրականություն թերևս ՀԱՊԿ անդամների հայտնի քաղաքական մոտեցումների պատճառով: Այսօր Երևանը խոսում է միջազգային հանրությանն արվող՝ միջազգային մոնիտորինգային խումբ տեղակայելու առաջարկի մասին:

Ընդ որում՝ սա այն դեպքում, երբ հայտնի է, որ սահմանային իրավիճակը ուսումնասիրելուց հետո առաջարկներ մշակել և ներկայացրել է նաև ՀԱՊԿ-ը, որի պատվիրակությունը ժամանել էր Հայաստան: Նախ այստեղ էր ժամանել ՀԱՊԿ շտաբի պետ գեներալ Սիդորովը, հետո ՀԱՊԿ ԳՔ Զասը: Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը չէր ընդունել նրան, քանի որ մեկնել էր Նյու Յորք ՄԱԿ ԳԱ նստաշրջանին մասնակցելու համար: Միջազգային մոնիտորինգային խմբի մասին Երևանի բարձրաձայնումը արդյո՞ք նշանակում է, որ Հայաստանի համար ընդունելի չէ այն առաջարկը, որ սահմանային իրադրության դիտարկման արդյունքում մշակել է ՀԱՊԿ-ը, կամ փաստացի՝ Ռուսաստանը, թե՞ Հայաստանը բարձրաձայնում է միջազգային մոնիտորինգային խմբի տեղակայման իր առաջարկը, որպեսզի այդ կերպ բացահայտի միջազգային հանրություն ասվածի կամ պարզապես Արևմուտքի իրական դիրքորոշումը, այդ կերպ նաև իր համար ստեղծելով ՀԱՊԿ առաջարկների ուղղությամբ աշխատելու քաղաքական տարածություն: Բոլոր դեպքերում, գնդակը միջազգային հանրության դաշտում է Հայաստանի մոտեցմանն արձագանքելու իմաստով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում