Պատմաբան Դավիթ Թինոյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշել է, որ ՀԱՊԿ-ը գտնվում է կազմալուծման ճանապարհով։ Նա նշել է, որ ՀԱՊԿ կազմաքանդման գործընթացը կարող է տևել մինչև տարեվերջ։ Պատմաբանի խոսքով՝ մեզ համար սա կրկին անկախության պատերազմ է։
«Ուժեղ բանակ ունենալու համար անհրաժեշտ է ունենալ ուժեղ տնտեսություն։ Իսկ մենք տնտեսություն չունենք։ Մեր արդյունաբերությունը փոշիացված է սխալ կառավարման հետևանքով»,-ասել է Թինոյանը։