Wednesday, 07 12 2022
Պուտինը. «Ռուսաստանը չի խելագարվել և գիտի, թե ինչ է միջուկային զենքը»
00:50
Պերուի խորհրդարանը իմպիչմենտ է հայտարարել նախագահ Պեդրո Կաստիլյոյին
Պուտինը խոսել է լրացուցիչ մոբիլիզացիայի անհրաժեշտության մասին
Ռուսաստանը ՄԻԱՎ վարակակիրների համամասնությամբ Եվրոպայում առաջին տեղն է զբաղեցնում. ՄԱԿ
Եվրոպան Ադրբեջանի հետ նավթագազային շահեր ունի, բայց պետք է հարգի մեր ինքնորոշման իրավունքը
Պուտին. «Ուկրաինայում պատերազմը Ռուսաստանը չի սկսել»
Վիտալի Բալասանյանը մասնակցել է խաղաղապահների և ադրբեջանցի «բնապահպանների» հանդիպմանը․ԱՀ ԱԽ
Պուտինը դեմ է մահապատիժը վերադարձնելուն
Երևանում պարեկները անչափահասի մոտ հայտնաբերել են «Մակարով» տիպի ատրճանակ
ԵՄ դիտորդները կմնա՞ն Հայաստանում․ Ֆրանսիայի ԱԳ նախարարի առաջարկը
Արցախում սննդային թունավորման ախտանշաններով բուժհաստատություններ են դիմել 19 անչափահասներ
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
Կաթողիկոսն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի «Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ» ծրագրի պատվիրակությանը
ԱՄՆ դռները մեզ համար բաց են, այն ծեծել է պետք, բովանդակային խոսակցություն ծավալել
Պայթեցման աշխատանքներ՝ Երեւանի ալրաղացի շենքում
Ադրբեջանցիները Արցախում են․ կեղծ բնապահպանական օրակարգն ու սպասվող հանդիպումը ՌԴ-ում
Եթե Ադրբեջանը լրջորեն է վերաբերվում խաղաղությանը, դա ցույց տալու միակ միջոցը բանակցություններին վերադառնալն է. դեսպան Ներսեսյան
Կոտայքում հայտնաբերվել է 6-ամյա երեխայի դի
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ
Արցախի նախագահի Ֆրանսիա այցը շատ կարևոր է. պետք է դրական քայլերի սպասել
Տղամարդն սպառնում է ցած նետվել կամրջից, հանդիպում է պահանջում ԱԺ պատգամավորի հետ
Ալիևը փորձում է վերջնական լուծել արցախահայության հարցը, բայց իր սրած սուրը պայթելու է հենց Բաքվում
Ադրբեջանի հետ Եվրոպան ունի նավթագազային շահեր, բայց մեր հորդորն է՝ հարգել մեր ժողովրդի ինքնորոշման իրավունքը․ Արայիկ Հարությունյանը՝ Փարիզում
Ոստիկանները մեծաքանակ զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերել
ՊԵԿ նախագահը հանդիպել է ԱՄՆ մաքսային և սահմանային պաշտպանության ծառայության ղեկավարի հետ
ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացող մի շարք հարցեր
Համբարձում Մաթևոսյանը հարգանքի տուրք է մատուցել Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին
Արայիկ Հարությունյանը Փարիզում հանդես է եկել մամուլի ասուլիսով
Իրավիճակը՝ լարվածության մակարդակի առումով, հիշեցնում է նախա44-օրյա պատերազմի ժամանակաշրջանը
Հանուն Հանրապետության կուսակցության պատվիրակության անդամները հանդիպել են Փոլ Սթրոնսկիի հետ

Հայաստան-Ադրբեջա՞ն պատերազմ. քանի՞սը հիշեցին ԼՂ հակամարտությունը

Ֆրանսիան, ԱՄՆ, Բրիտանիան, էլի երկրներ կոչ են անում Ադրբեջանին հետ քաշել զինուժը սեպտեմբերի 13-ի ելման դիրք: Ադրբեջանի զինուժն առայժմ տեղում է, ասել կուզի՝ կոչերը առայժմ ոչինչ են: Որովհետև կոչերն իսկապես ոչինչ են, եթե չեն ենթադրում դրանց չենթարկվելու պարագայում որևէ հետևանք: Ըստ այդմ՝ հարցը այն է, թե ինչ հետևանք է «խոստանում» Ադրբեջանին որևէ այդօրինակ կոչի չենթարկվելը: Առայժմ՝ ոչ մի: Բաքվին հետ գնալու կոչ կամ հորդոր հղող տերություններից որևէ մեկը չի ասում, թե ինչ կլինի, եթե Ադրբեջանը չենթարկվի այդ կոչերին կամ հորդորներին մեկ շաբաթ անց, կամ, ենթադրենք, մեկ ամիս անց, թեկուզ մեկ տարի անց:

Փոխարենը բոլորը միաբերան ասում են, որ աջակցում են խաղաղ բանակցային կարգավորմանն ու անում բանակցելու, երկխոսության միջոցով խնդիրները լուծելու կոչեր թե Հայաստանին, թե Ադրբեջանին: Դրան զուգահեռ, Բաքուն իրեն թույլ է տալիս հայտարարել՝ ԱԳՆ մակարդակում, թե Երևանը պետք է իրապես բանակցի, այլ ոչ թե ստեղծի բանակցության իմիտացիա: Բաքուն, որին հորդորում են հետ քաշել զորքը ելման դիրք, Երևանին կոչ է անում չանել իմիտացիա, բանակցել իրապես: Որովհետև զորքի հետքաշման կոչ անող երկրները ոչ թե խոսում են այն մասին, թե ինչ է լինելու Բաքվի հետ՝ Հայաստանի ինքնիշխան տարածքից դուրս չգալու դեպքում, այլ փաստացի հիմնավորում են Բաքվի ագրեսիան, երբ բանակցելու, բանակցության սեղանի շուրջ նստելու հավասար կոչ են հղում թե Երևանին, թե Բաքվին: Բայց չէ՞ որ Երևանը չի հեռացել բանակցային սեղանից, Երևանը «շուռ չի տվել» այն հարվածային անօդաչուներով, Երևանը ագրեսիա չի կիրառել Ադրբեջանի տարածքային ամբողջության և սահմանների անձեռնմխելիության հանդեպ, Երևանը երկու տարի խոսել է միայն խաղաղության օրակարգի, խաղաղության դարաշրջանի մասին՝ անգամ հայտարարելով, թե չի շեղվելու ի հեճուկս Բաքվի ագրեսիվ քաղաքականության:

Ուրեմն բանակցության ի՞նչ հավասար կոչ, ինչո՞ւ, ո՞ր հիմքով: Ինչո՞ւ չի դատապարտվում Ադրբեջանը ագրեսիա կիրառելու, և, ուշադրություն, խաղաղ գործընթացը տապալելու, բանակցությունը ձախողելու, բանակցային սեղանը լքելու համար: Սրանք հարցեր են, որ մեզ պետք է ստիպեն խորհել իրադրության խորքերի մասին հասկանալու համար, թե այդուհանդերձ ինչ մոտիվներ են առաջնորդում այս կամ այն խոշոր խաղացողին՝ այս կամ այն հայտարարությունն անելիս կամ չանելիս: Սա շատ կարևոր է, որպեսզի Հայաստանը, ձգտելով դուրս գալ ռուսական կամ ռուս-թուրք-ադրբեջանական թակարդից, այժմ էլ չհայտնվի Արևմուտքի և Ադրբեջանի հյուսած ծուղակում, երբ խաղաղության գինը կլինեն համաձայնություններ, թեկուզ նախնական, որոնք սակայն կդառնան Հայաստանին խեղդող օղակ, քանի որ ըստ էության կլինեն անիրագործելի, փոխարենը կդառնան Ադրբեջանի պատերազմի միջազգային լեգիտիմության նոր հիմք: Եվ այդ իմաստով ուշադրության է արժանի մեկ այլ բան: 44-օրյա պատերազմի 2-րդ տարելիցի առիթով տարբեր տերությունների արձագանքներից որո՞ւմ կար հիշատակում, որ պատերազմը Լեռնային Ղարաբաղի հակամարտության շրջանակում էր: Հայաստան-Ադրբեջան պատերազմի հիշատակում և զոհերի «սգակցում» որքան ասես, իսկ քանի՞սն էին հիշատակել, որ պատերազմը եղել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շրջանակում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում