Wednesday, 07 12 2022
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
Կաթողիկոսն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի «Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ» ծրագրի պատվիրակությանը
ԱՄՆ դռները մեզ համար բաց են, այն ծեծել է պետք, բովանդակային խոսակցություն ծավալել
Պայթեցման աշխատանքներ՝ Երեւանի ալրաղացի շենքում
Ադրբեջանցիները Արցախում են․ կեղծ բնապահպանական օրակարգն ու սպասվող հանդիպումը ՌԴ-ում
Եթե Ադրբեջանը լրջորեն է վերաբերվում խաղաղությանը, դա ցույց տալու միակ միջոցը բանակցություններին վերադառնալն է. դեսպան Ներսեսյան
Կոտայքում հայտնաբերվել է 6-ամյա երեխայի դի
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ
Արցախի նախագահի Ֆրանսիա այցը շատ կարևոր է. պետք է դրական քայլերի սպասել
Տղամարդն սպառնում է ցած նետվել կամրջից, հանդիպում է պահանջում ԱԺ պատգամավորի հետ
Ալիևը փորձում է վերջնական լուծել արցախահայության հարցը, բայց իր սրած սուրը պայթելու է հենց Բաքվում
Ադրբեջանի հետ Եվրոպան ունի նավթագազային շահեր, բայց մեր հորդորն է՝ հարգել մեր ժողովրդի ինքնորոշման իրավունքը․ Արայիկ Հարությունյանը՝ Փարիզում
Ոստիկանները մեծաքանակ զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերել
ՊԵԿ նախագահը հանդիպել է ԱՄՆ մաքսային և սահմանային պաշտպանության ծառայության ղեկավարի հետ
ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացող մի շարք հարցեր
Համբարձում Մաթևոսյանը հարգանքի տուրք է մատուցել Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին
Արայիկ Հարությունյանը Փարիզում հանդես է եկել մամուլի ասուլիսով
Իրավիճակը՝ լարվածության մակարդակի առումով, հիշեցնում է նախա44-օրյա պատերազմի ժամանակաշրջանը
Հանուն Հանրապետության կուսակցության պատվիրակության անդամները հանդիպել են Փոլ Սթրոնսկիի հետ
Ցնցումներ պետք է լինեն, որ վերագտնենք մեզ. Սեֆիլյան
Գեղարքունիքի մարզում բնակելի շենքի նկուղում հայտնաբերվել է 41-ամյա կախված կնոջ դի. shamshyan.com
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ռուսաստանը շարունակում է իրանական դրոններ օգտագործել Ուկրաինայի դեմ
19:30
Աֆղանստանում թալիբների իշխանության գալուց ի վեր առաջին անգամ մահապատիժ է իրագործվել
Վահրամ Դումանյանը հանդիպել է բուհերի ռեկտորների հետ
Արցախի նախագահը և ՀՅԴ Ֆրանսիայի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչները քննարկել տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցեր
Մեկ-մեկ սուր բաներ եմ ասում, հետո փոթորիկներ են լինում. Փաշինյան
Ռուս-թուրքական տանդեմը Լաչինի միջանցքով պարտադրելու է Զանգեզուրի միջանցքի լինելիությունը
Դավիթ Սահակյանցը չի վերցնի պատգամավորական մանդատը
ՀԱՊԿ-ից օգնություն չենք ընդունի այնքան, քանի դեռ չկա Բաքվի ագրեսիային հստակ գնահատական

Աթիլլա Չիչեքի և Հուսեին Յըլդըրըմի նկատմամբ Հայաստանի տարածքը լքելու արգելք սահմանված չի եղել. Արդարադատության նախարարություն

Հայաստանի արդարադատության նախարարությունը նոր մանրամասներ է ներկայացրել ազգությամբ քրդեր Հուսեին Յըլդըրմի և Աթիլլա Չիչեքի գործի վերաբերյալ, որոնք դեռևս անհայտ պայմաններում հայտնվել են Թուրքիայում: Նախարարությունից պարզաբանում են, որ Հուսեին Յըլդըրմի և Աթիլլա Չիչեքի նկատմամբ Հայաստանը լքելու արգելք սահմանված չի եղել, իսկ թե ինչպես են նրանք հայտնվել Թուրքիայում, նախարարությունը չի հստակեցրել՝ նշելով, որ այդ հարցը դուրս է նախարարության իրավասության շրջանակներից:

«Արմենպրես»-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ ՀՀ արդարադատության նախարարությունը հայտնում է, որ 2022թ. հունվարի 20-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը՝ Թուրքիայի Հանրապետության քաղաքացիներ, ազգությամբ քրդեր Հուսեին Աբդուլմենավի Յըլդըրմին և Աթիլլա Քազըմի Չիչեքին` 2003թ. ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով, 235.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 329-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքներ կատարելու համար դատապարտել է Աթիլա Չիչեքին 7 տարի ժամկետով ազատազրկման, գույքի՝ 5700 ԱՄՆ դոլարի բռնագրավմամբ, իսկ Հուսեին Յըլդըրըմին՝ 7 տարի ժամկետով ազատազրկման, գույքի 3 մլն իրանական ռիալի բռնագրավմամբ:

Նշվում է, որ 20.02.2022թ. դատավճռի համաձայն՝ Հուսեին Աբդուլմենավի Յըլդըրըմը և Աթիլլա Քազըմի Չիչեքը 2021 թվականի օգոստոսի 16-ին ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանային վերահսկողության տակ գտնվող տեղամասում անցել են Արաքս գետն ու ապօրինի՝ առանց սահմանված փաստաթղթերի և թույլտվության, հատել են ՀՀ պահպանվող պետական սահմանը՝ Իրանի Իսլամական Հանրապետությունից մուտք գործելով Հայաստանի Հանրապետություն, միաժամանակ իրենց հետ մաքսանենգությամբ Հայաստանի Հանրապետություն են տեղափոխել հրազեն ու ռազմամթերք, որից հետո բռնվել են ՌԴ ԱԴԾ աշխատակիցների կողմից, ովքեր նրանց մոտից հայտնաբերել ու վերցրել են ապօրինի կերպով կրվող և փոխադրվող հրազենն ու ռազմամթերքը:

«20.02.2022թ. դատավճիռը բողոքարկվել է, որի արդյունքում ՀՀ վերաքննիչ դատարանը 23.02.2022թ. որոշմամբ մասնակիորեն բավարարել է ամբաստանյալների պաշտպանի բողոքը: Վերոնշյալ արարքներ կատարելու համար ամբաստանյալների նկատմամբ նշանակել է ազատազրկում հինգական տարի ժամկետով, իսկ գույքի բռնագրավում պատժատեսակը թողնվել է անփոփոխ: Նույն որոշմամբ ՀՀ 2003թ. ընդունված քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ որոշվել է նշանակված պատիժը չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան 3 տարի ժամկետով: Ամբաստանյալների նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ կալանքը, վերացվել է և նույն որոշմամբ Աթիլա Չիչեքին և Հուսեին Յըլդըրըմին ազատ են արձակվել դատական նիստերի դահլիճում»,- ասված է պատասխանում:

Վերաքննիչ դատարանի կողմից 23.02.2022թ. կայացված դատական ակտի դեմ ներկայացվել է վճռաբեկ բողոք՝ թե՛ ՀՀ գլխավոր դատախազության կողմից, թե՛ ամբաստանյալների պաշտպանների կողմից, սակայն բողոքները վարույթ ընդունելը մերժվել է, որի արդյունքում համապատասխան դատական ակտն ուժի մեջ է մտել 2022 թվականի հուլիսի 28-ին:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 282-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատավճիռը կատարելու մաuին դատավորի կարգադրությունը դատավճռի պատճենի, իuկ վերանայման կարգով դատական ակտի փոփոխման դեպքում` նաև վերադաս դատարանի դատական ակտի պատճենի հետ միասին, ուղարկվում է այն մարմին, որի վրա օրենքով դրված է դատավճիռը կատարելու պարտականությունը, այս դեպքում՝ ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայություն: Պրոբացիայի ծառայությունը դատական ակտը կարող է կատարել միայն այն օրինական ուժի մեջ մտնելուց և պաշտոնապես այն ստանալուց հետո:

«Վերոնշյալի կապակցությամբ հայտնում ենք, որ Աթիլլա Քազըմի Չիչեքի և Հուսեին Աբդուլմենավի Յըլդըրըմի վերաբերյալ ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 20.01.2022թ. դատավճիռը, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 23.02.2022թ. որոշումը և կարգադրությունը՝ դրա ուժի մեջ մտնելու և կատարման ենթական լինելու վերաբերյալ Պրոբացիայի ծառայությունը ստացել է 02.08.2022թ.-ին ու նույն օրը մակագրել է ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Սյունիքի մարզային մարմնին:

«Պրոբացիայի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված իրավասությունների շրջանակներում վերահսկողություն իրականացնելու նպատակով՝ Պրոբացիայի ծառայությունը դատական ակտը օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ պարզում է պրոբացիայի շահառուի գտնվելու վայրը, նրա հետ կապ է հաստատում, նրան պատշաճ ծանուցում է Պրոբացիայի ծառայության համապատասխան ստորաբաժանում ներկայանալու վերաբերյալ, կազմում է անձնական գործ: Պրոբացիայի ծառայություն ներկայանալու դեպքում անձը վերցվում է հաշվառման, ստորագրությամբ պրոբացիայի շահառուին պարզաբանվում են նրա իրավունքները և պարտականությունները, դրանք չկատարելու դեպքում օրենքով սահմանված պատասխանատվությունը»,- նշված է նախարարության պարզաբանման մեջ:

Նշվում է, որ Աթիլլա Քազըմի Չիչեքին և Հուսեին Աբդուլմենավի Յըլդըրըմին հայտնաբերելու և հաշվառելու նպատակով Պրոբացիայի ծառայությունը իր լիազորության սահմաններում իրականացրել է օրենքով սահմանված գործառույթներ, սակայն, վերջիններս չեն հայտնաբերվել, և հիմք ընդունելով «Պրոբացիայի մասին» օրենքի 24-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջը՝ ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Սյունիքի մարզային մարմինը 08.08.2022թ. միջնորդություններ է ներկայացրել ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ Աթիլլա Քազըմի Չիչեքի և Հուսեին Աբդուլմենավի Յըլդըրըմի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին:

ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 22.08.2022թ. թիվ ՍԴ1/0092/15/22 և ՍԴ1/0091/15/22 որոշումներով ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Սյունիքի մարզային մարմնի միջնորդությունը բավարարվել է, Աթիլլա Քազըմի Չիչեքի և Հուսեին Աբդուլմենավի Յըլդըրըմի նկատմամբ հայտարարվել է հետախուզում և որոշման կատարումը հանձնարարվել է ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Գորիսի բաժնին: Թուրքիայի քաղաքացիներ Աթիլլա Քազըմի Չիչեքի և Հուսեին Աբդուլմենավի Յըլդըրըմի գտնվելու վերաբերյալ որևէ այլ տեղեկատվություն առկա չէ:

Ինչ վերաբերում է Աթիլլա Քազըմի Չիչեքի և Հուսեին Աբդուլմենավի Յըլդըրըմի ազատ տեղաշարժման սահմանափակմանը, ՀՀ արդարադատության նախարարությունից տեղեկացնում են, որ փորձաշրջան նշանակվելու դեպքում դատապարտյալները ազատ են արձակվում դատական նիստերի դահլիճից և դատապարտյալները կարող են լքել Հայաստանի Հանրապետության տարածքը, եթե դատարանի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքը չլքելու պարտականություն նրանց նկատմամբ սահմանված չէ: Այդ կապակցությամբ հայտնում ենք, որ ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 20.01.2022թ. դատավճռով և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 23.02.2022թ. որոշմամբ Հայաստանի Հանրապետության տարածքը չլքելու պարտականություն Աթիլլա Քազըմի Չիչեքի և Հուսեին Աբդուլմենավի Յըլդըրըմի նկատմամբ սահմանված չի եղել:

«Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչպե՞ս են քրդական բանվորական կուսակցության անդամներ՝ Աթիլլա Քազըմի Չիչեքին և Հուսեին Աբդուլմենավի Յըլդըրըմին հայտնվել Թուրքիայում, տեղեկացնում ենք, որ նկատի ունենալով նշյալ անձանց ՀՀ վերաքննիչ դատարանի 23.02.2022թ. որոշմամբ ազատ արձակված լինելու և իրենց նկատմամբ Հայաստանի Հանրապետության տարածքը լքելու արգելք սահմանված չլինելու հանգամանքը, ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության կողմից նշյալ անձանց չհայտնաբերելու արդյունքում կարող էր միայն հայտարարվել հետախուզում, ինչը և արվել է, իսկ վերջիններիս՝ Թուրքիայում հայտնաբերվելու հանգամանքների պատճառների պարզաբանումը դուրս է ՀՀ արդարադատության նախարարության իրավասության շրջանակներից»,- ասված է պատասխանում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում