Tuesday, 16 04 2024
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Նեթանյահուն բանակին հանձնարարել է հարձակման թիրախներ առաջարկել Իրանում
Ուղիղ․ «Ռազմավարական հաղորդակցության մարտահրավերները և բարեփոխումները ՀՀ-ում»․ անվտանգային ֆորում
Անհնար է ունենալ մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգ` առանց հանրային համերաշխության․ ՄԻՊ
Ուղիղ․ Երևանի ավագանու նիստը
«Պակասում է Ադրբեջանի քաղաքական կամքը»․ Գերմանիայում ՀՀ դեսպան
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Տեղումներ չեն սպասվում
«Ռուսական օրենքի» դեմ հուժկու ցույց Թբիլիսիում․ վրացիները չեն ընկրկում
Հերթական սրբապղծությունը. «Հրապարակ»
Մեզ համար հիմք է Ալմաթիի հռչակագիրը․ ԵՄ դեսպանը` ՀՀ-ի վրա հնարավոր հարձակմանը Եվրամիության արձագանքի մասին. «Ժողովուրդ»
Պատգամավորի հետ կատարվածը առնվազն խուլիգանություն է, նաև՝ քաղհայցի առիթ
Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու տեսահոլովակը 2 օրվա ընթացքում 2 մլն-ից ավելի դիտում է ունեցել. «Հրապարակ»
ՔՊ-ում վախ են «բռնում». «Հրապարակ»
Իսրայելը արկածախնդիր քայլերի է գնում, Իրանը ցույց է տալիս, որ նա իրեն հավասար դերակատար չէ
Պատգամավորին ստիպեցին «փոշմանել». «Ժողովուրդ»
Ովքե՞ր են մասնակցել Աննա Հակոբյանի «խորհրդավոր» ընթրիքին. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ըստ «Freedom House»-ի՝ ՀՀ դատական համակարգը 7 բալային համակարգի սանդղակով գնահատվել է 2.75 միավորով. «Ժողովուրդ»
Այսօր հայտնի կդառնա, թե որ երեք դատավորներն են գնում ՄԻԵԴ. «Ժողովուրդ»
Սուր պայքար Հայաստանի հարեւանությամբ. լարվածության գագաթնակետը
Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ բնակավայրում էլեկտրական շչակ է գործարկվելու
00:45
Սլովենիայի ԱԳ նախարարությունը հանրապետության քաղաքացիներին խորհուրդ է տվել խուսափել Իսրայել մեկնելուց
00:30
Իրաքի վարչապետն ու Բլինկենը քննարկել են հարաբերությունների երկարաժամկետ զարգացման հիմքերի ստեղծման հարցեր
Աննա Հակոբյանի բարեգործական ընթրիքը. 42 սկսնակ կին գործարար կստանա մեկական միլիոն դրամ
Մենք պիտի դադարենք Հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք այն. Նիկոլ Փաշինյան
ՌԴ Կուրգանի մարզի ղեկավարը հայտնել է մարզկենտրոնին մոտեցող մեծածավալ ջրի ալիքի մասին
00:00
ԱՄՆ-ն ցանկանում է Գազայի հատվածում հրադադարի համաձայնության հասնել
Տղամարդը կախվել է հայտնի առևտրի կենտրոններից մեկի սեփականատիրոջ տանը
Բանակը զինվում է նաև տեղական զենքով․ մի քանի նոր զինատեսակներ են փորձարկվել

Ողբերգական շղթան ընդհատող լուծումը միմիայն ներսում է

Սեպտեմբերի 28-ին ժամը 18-ին ադրբեջանական կողմը խախտել է հրադադարն ու մեծ տրամաչափի զինատեսակներից և ականանետերից թիրախավորել է հայկական զինուժի դիրքերը: Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների: Ըստ ՊՆ հաղորդագրության, մեր զինուժն ունի 3 զոհ: Ադրբեջանական ագրեսիայի հերթական դրվագին նախորդել էր Վաշինգտոնում հանդիպումը Հայաստանի ԱԽ քարտուղարի և Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևի միջև՝ Ջո Բայդենի ազգային անվտանգության հարցերի խորհրդական Ջեյք Սալիվանի նախաձեռնությամբ: Դրանից բացի, սեպտեմբերի 28-ին տեղի էին ունեցել Ադրբեջանի արտգործնախարարի և Թուրքիայի արտգործնախարարի, ինչպես նաև Ադրբեջանի արտգործնախարարի և ՌԴ արտգործնախարարի հեռախոսազրույցները:

Այս եռանկյունու ո՞ր անկյունում է ադրբեջանական հերթական սադրանքի պատասխանատվությունը կամ «անցաթուղթը», շատ բարդ է ասել, գուցե ոչ թե մեկ, այլ երկու անկյունում, իսկ գուցե նաև բոլոր երեք անկյուններում: Սրա գնահատականը հնարավոր է տալ ըստ հայեցողության, որովհետև ցանկության դեպքում հնարավոր է գտնել Ադրբեջանին հերթական սադրանք-ագրեսիայի խրախուսելու մոտիվ ցանկացածի մոտ: Այդ իմաստով, տեղի ունեցողը թերևս բերում է մի պարզ եզրահանգման, հերթական անգամ: Հայաստանը, անշուշտ, իր անվտանգության մեխանիզմների բազմազանեցման և կառավարելիության բարձրացման համար պետք է աշխատի բոլոր գերտերությունների կամ ռեգիոնալ տերությունների հետ, սակայն խորքային առումով հայկական անվտանգության խարիսխը, հույսը, մեխը կամ ողնաշարը կարող է լինել միայն Հայաստանում, հետևաբար գլխավոր ջանքը պետք է գործադրվի Հայաստանի ներսում:

Հայաստանը պետք է աշխատի կողմնացույցի բոլոր ուղղություններով, սակայն բոլոր ուղղությունների արդյունավետության ծանրության կենտրոնը պետք է ձևավորվի հենց Հայաստանում, Հայաստանի ներքին կյանքի արդյունավետության շարունակական բարձրացման, ըստ էության կայծակնային բարձրացման տրամաբանությամբ, ինչը պահանջում է նաև էապես փոխել հասարակական-քաղաքական ներքին հարաբերությունների բնույթը: Հայաստանի անվտանգության հարցը կարող է ունենալ արտաքին օժանդակություն, սակայն չունի արտաքին լուծումներ: Լուծումները ներսում են, ու դրանք բավականին դժվար, բավականին բարդ, անգամ հաճախ տարիներով կոռոզիայի ենթարկված լուծումներ են, որոնք գործի դրվելու համար պահանջվելու է ահռելի թե մտավոր, թե հոգեբանական ջանք: Բայց չլինի դա, չի լինելու անվտանգության կայունացում, չի լինելու այդ հարցում արտաքին արդյունավետ օժանդակություն և ամեն սադրանքից և դրա ողբերգական հետևանքից հետո հայ ժողովուրդը, Հայաստանի հասարակությունը ըստ քաղաքական հայացքի և «ճաշակի» ընդամենը փորձելու է գուշակել, թե ով վառեց կանաչ լույս ադրբեջանական հերթական ամենաթողության առաջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում