Thursday, 28 03 2024
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար

Ինչ իրավիճակ է Յակուտիայում. հայերն աշխատում են փողոց դուրս չգալ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ սեպտեմբերի 21-ին մասնակի մոբիլիզացիա հայտարարելուց հետո Ռուսաստանում ցույցեր են սկսվել՝ ընդդեմ Ուկրաինայի դեմ պատերազմի զորահավաքի: Ինչպես Ռուսաստանի մյուս ռեգիոններից, Յակուտիայում նույնպես հրապարակներում ցույցեր են անցկացվում։

Այս առնչությամբ, «Սախայի Հանրապետության (Յակուտիա) Հայերի միություն» հասարակական կազմակերպության փոխնախագահ Ռուզաննա Բեգջանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ հիմնականում Յակուտիայի շրջաններից, գյուղերից են զորահավաքի համար մարդկանց հավաքագրում, որտեղ հայերի թիվը շատ քիչ է: «Այստեղ հայկական համայնքի թիվը մոտավորապես 3-3,5 հազար է, սեզոնին մինչև 10 հազարի է հասնում՝ աշխատանքային միգրանտների հաշվին: Հիմնականում եթե հայեր կան, աշխատում են ավելորդ փողոցներում չերևան: Բանն այն է, որ եթե ծանուցագիր ստանան առձեռն, ապա պետք է մեկնեն, բայց շատերը տարբեր ձևերով խուսափում են, որպեսզի հնարավոր չլինի ծանուցագիրն առձեռն իրենց տան: Կան որոշ մարդիկ, որոնց տվել են այդ ծանուցագիրը ու հիմա իրենք չգիտեն՝ ինչ անեն, որովհետև չեն ուզում գնալ ծառայելու:

Որքան գիտեմ՝ հենց նույն օրը քաղաքացին պետք է ներկայանա զինկոմիսարիատ»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է բողոքի ակցիաներին, Ռուզաննա Բեգջանյանն ասաց, որ տեղի հայերը շատ պասիվ են, չեն մասնակցում բողոքի ակցիաներին. «Այն աստիճան խուճապ չկա Յակուտայում, ինչպես ցուցադրում են: Առաջին օրերին ով ձեռքներն ընկան, հավաքեցին, ուղարկեցին, բայց դրանց կեսից շատը երեկ վերադարձել է հետ, որովհետև խախտումներով են ուղարկել: Դատախազությունը ստուգումներ է սկսել զինկոմիսարիատում, քանի որ ուղարկել էին նրանց, որոնք մոբիլիզացիայի տակ չէին ընկնում»:

Հարցին, թե կա՞ն հայեր, որ այս զարգացումների ֆոնին ցանկանում են տեղափոխվել Հայաստան, նա ասաց. «Չեմ կարող ասել՝ տեղափոխվել են Հայաստան, թե ոչ, բայց շատերն ասում են, որ եթե պետք է ընտրության առաջ կանգնեն, ապա ավելի լավ է գնան Հայաստան, քան այստեղ մեկնեն պատերազմ»:

Համայնքի ղեկավարը նշեց, որ հայերի մեջ չկան այդպիսի մարդիկ, որոնք հանուն քաղաքացիություն ստանալու համաձայնել են գնալ ծառայության. «Առանց այդ էլ հայերն ավելի հեշտ են ստանում քաղաքացիություն, քան, օրինակ, տաջիկները, ուզբեկները: Իմաստ չկա քաղաքացիություն ստանալ, որովհետև առանց քաղաքացիության էլ կարող են 5 տարի առանց դուրս գալու ապրել, աշխատել: Ես որպես համայնքի ներկայացուցիչ, խորհուրդ եմ տալիս, որ իմաստ չկա ստանալ ՌԴ քաղաքացիություն այն անձանց համար, որոնք գալիս-գնում են»:

Նա ընդգծեց, որ այս ընթացքում երկրամասի շրջաններից մի քանի հայերի զորակոչել են, սակայն անուններով չի կարող ասել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում