Ադրբեջանի զինված ուժերի դուրսբերումը և ադրբեջանական օկուպացիայի ենթարկված հայկական տարածքներում ու սահմանամերձ շրջաններում միջազգային դիտորդական առաքելությունների ծավալումը բացարձակ անհրաժեշտություն է։
Այս մասին թվիթերյան պաշտոնական էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ադրբեջանի նոր հարձակման արդյունքում երեք հայ զինծառայող է այսօր սպանվել Հայաստանի տարածքում։ Սա հարձակում է Հայաստանի անկախության, սուվերենության ու ժողովրդավարության վրա։ Ադրբեջանական ներխուժումը պետք է դատապարտվի ու դադարեցվի», – գրել է Փաշինյանը։
Withdrawal of Azerbaijani troops and deployment of an international observer mission on the @Armenian territories affected by @Azerbaijani occupation and bordering areas is an absolute necessity.
— Nikol Pashinyan (@NikolPashinyan) September 28, 2022