Տրանսպորտի և կապի նախկին նախարար Հենրիկ Քոչինյանն «Առաջին լրատվական»-ի տաղավարում կարծիք հայտնեց, որ Իրանը դեմ է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին» ոչ թե մեզ շատ սիրելու պատճառով, այլ հաշվի առնելով սեփական երկրի շահերը։
Ըստ Քոչինյանի՝ Իրանի համար մշտապես ձեռնտու է եղել այլընտրանքային ճանապարհներ ունենալը։ Այդ առումով, ըստ Քոչինյանի, Հայաստանով անցնող ճանապարհն ավելի ձեռնտու կլինի, քան Ադրբեջանով անցնողը․ «Այս կոնտեքստում, օրինակ, ինչո՞ւ է Լարսը մեզ համար խնդիր, որովհետև միակն է»,-ասաց նախկին նախարարը։