Tuesday, 23 04 2024
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
«Փրկիչի» խայտառակ սցենարն է. խաղաղապահի բրենդի ներքո օկուպացվելու է Հայաստանը
ՀԱՄԱՍ-ը զգալի ուժ է պահպանում Գազայի հատվածում
Եթե միայն դրոշն ենք այրում, նշանակում է՝ շատ տկար ենք
15:50
Զալուժնու թեկնածությունը հաստատվել է որպես Լոնդոնում Ուկրաինայի դեսպան
Այս տարվա սկզբին ֆինանսների արտահոսքը Հայաստանից ավելացել է
Հայաստանի այրվող դրոշները
«Հայաստանն ու Ադրբեջանը միջնորդների կարիք չունեն». Ալիև
«Հնարավորության դռները միշտ չէ, որ բաց են մնում». Էրդողանը՝ Փաշինյանին
ՀՀ վարչապետն Էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված առաջարկություններ
Բաքուն համաձայն է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը Ղազախստանում
Ալիևն ու Պուտինը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները
Ալիևը խոսել է ԵԱՏՄ մտնելու հավանականության մասին
Քննարկվել են Հայաստան-Հունաստան միջխորհրդարանական համագործակցությունը
Ավանեսյանը համաճարակային իրավիճակ վերաբերյալ խորհրդակցություն է անցկացրել
Մարզպետարանը հերքել է Ոսկեպարում հայկական դրոշը ադրբեջանականով փոխարինելու լուրերը
Տավուշում ճանապարհը բացել են. դեպի Վրաստան երթևեկությունը վերականգնված է
Ռուս-ադրբեջանական հարաբերության նոր փուլ
14:45
Brent տեսակի նավթը թանկացել է` հասնելով մեկ բարելի դիմաց մինչև 87,5 դոլարի
14:30
Իրանի արտգործնախարարը քննադատել է ԵՄ որոշումը Թեհրանի դեմ պատժամիջոցներն ընդլայնելու մասին
14:15
ԱՄՆ-ն ու Ֆիլիպինները զորավարժություններին 16000 զինվորական կներգրավեն
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Բրիտանիան խոստացել է ռազմական օգնության խոշորագույն փաթեթը տրամադրել Ուկրաինային
13:30
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Թայվանին զինելը
13:15
Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել
Ղրղզստանի նախագահն ապրիլի 24-25-ը կայցելի Ադրբեջան
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Շիրակի մարզպետը թերացումներ է արձանագրել Ամասիա համայնքում սուբվենցիոն ծրագրերի իրականացման ընթացքում

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը մարզպետարանի պատասխանատուների հետ սեպտեմբերի 28-ին այցելել է Ամասիա խոշորացված համայնք, որի ղեկավար Ջեմմա Հարությունյանի ուղեկցությամբ պատասխանատուները հետևել են Ամասիա համայնքում, մասնավորապես, Ամասիա, Բերդաշեն, Աղվորիկ, Արդենիս բնակավայրերում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքին, անդրադարձել արձանագրված թերացումներին և դրանց անհապաղ վերացմանը։ Այս մասին տեղեկացրին Շիրակի մարզպետարանից։

«Մեր պարբերական շրջայցերի նպատակը կառավարության կողմից իրականացված ծրագրերի վերահսկողությունն է, պետական բյուջեի յուրաքանչյուր լումայի նպատակային ծախսումը։ Ցավոք շատ տեղերում մենք տեսնում ենք, որ ակնհայտ վատնում է իրականացվել, յուրաքանչյուր նման խնդրի անդրադառնալու ենք մեր հաշվետվություններում, նաև համապատասխան գրությամբ դիմելու ենք ՀՀ կառավարությանը, որպեսզի այս խնդիրները արձանագրվեն։ Խոսքս հատկապես 2021-ից 2022 թվական փոխադրված ծրագրերին է վերաբերում. պետք է արձանագրենք, որ այս պահի դրությամբ բոլոր ծրագրերը թերի կատարված են, դրանցից առաջինը վերաբերվում է ջրագծերի խնդրին։ Աշխատանքները կատարել է «Վեդի պլաստ» ընկերությունը և մարզպետարանը բազմիցս այստեղ արձանագրել է խնդիրներ։ Նման ծրագրերի դեպքում մարզպետարանը որևէ վճարում չի իրականացնելու։ Այս ծրագրերի ամբողջական փաթեթը գտնվում է իրավապահ մարմիններում»,- նշել է Շիրակի մարզպետը՝ անդրադառնալով Աղվորիկ, Արդենիս և Զարիշատ բնակավայրերի համայնքային կենտրոնների նորոգում և Աղվորիկ, Բերդաշեն, Զարիշատ, Զորակերտ գյուղական համայնքների ջրագծերի կառուցման սուբվենցիոն ծրագրերում արձանագրված թերացումներին։

Ըստ աղբյուրի՝ այցի ընթացքում դիտարկվել են ինչպես 2021-ից 2022 տեղափոխված, այնպես էլ 2022-ին մեկնարկած և ընթացքի մեջ գտնվող ծրագրերը։ Մարզպետը նշել է, որ պատասխանատուները պետք է գործադրեն ամեն ջանք թերացումները լիարժեք վերացնելու, աշխատանքներում և փաստաթղթերում սխալները բացառելու նպատակով․ «Շինարարի պարագայում մենք ասել ենք, որ համաձայնության գա համայնքի ղեկավարի հետ, և իրականացնեն շտկումները։ Պետք է ուսումնասիրենք, թե նախորդ փուլում ինչպիսի գործընթաց է եղել։ Նախորդ տարվա ծրագրերից Աղվորիկ, Արդենիս և Զարիշատ բնակավայրերի մշակույթի տներն են այն հատվածները, որոնք վերանորոգվել են։ Այցելության ընթացքում արձանագրել եմ, որ խայտառակ աշխատանք է և չի վճարվի շինարարը, եթե չշտկի ակնհայտ բոլոր թերությունները։ Նաև համայնքի ղեկավարը նշեց, որ նախկին վճարումների հետ կապված խնդիր կա, որը համայնքն է իրականացրել, և այստեղ էլ ուսումնասիրության առարկա կա։ Ուզում եմ վստահեցնել համայնքի բնակիչներին, որ այն բոլոր դեպքերում, երբ պետությունը կարձանագրի թերացում՝ կլինի դա համայնքի ղեկավարի կողմից, կլինի դա շինարարի կողմից, պետք է սեղմ ժամկետներում վերացվի»։

Նշվում է, որ, ի տարբերություն 2021-ին իրականացված աշխատանքների, 2022-ին մեկնարկած սուբվենցիոն երկու ծրագրերի ընթացքը պատասխանատուները դրական են գնահատել։ Կառավարություն-համայնք համագործակցության արդյունքում ընթացքի մեջ է փողոցային լուսավորության ցանցի կառուցման սուբվենցիոն ծրագիրը, որով Բերդաշեն բնակավայրում տեղադրվել է 38 հենասյուն, Գառնառիճ բնակավայրում՝ 21 հենասյուն։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 17 մլն 285 հազար դրամ (59 հենասյուն, 177 կմ), կառավարությունը տրամադրում է գումարի 60 տոկոսը։

Շիրակի մարզպետարանի տեղեկացմամբ՝ Ամասիա բնակավայրի 2-րդ փողոցից մինչև 24 փողոցն ընկած հատվածի ասֆալտապատման աշխատանքների սուբվենցիոն ծրագրի 2022-ի համար նախատեսված աշխատանքներն ավարտվել են, ծրագրի արժեքը երկու տարվա համար կազմում է 162 մլն 423 հազար դրամ, առաջին տարվա գումարը կազմել է 72 մլն 627 հազար դրամ (450 մ), որից կառավարության համամասնությունը կազմում է 45 տոկոս։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում