Thursday, 25 04 2024
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով

Երևանը և Լիոնը կգործակցեն նոր ծրագրով. փոխքաղաքապետը հանդիպել է Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահի հետ

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը հանդիպել է Ֆրանսիայի Սենատի «Ֆրանսիա-Հայաստան» բարեկամության խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազի գլխավորած պատվիրակության հետ:

Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, ողջունելով հյուրերին՝ Լևոն Հովհաննիսյանը բարձր է գնահատել Լյուկ Դըվինազի նվիրվածությունը հայ-ֆրանսիական բարեկամությանը, ինչի դրսևորումը նաև այս օրերին Հայաստանում գտնվելն ու հայ ժողովրդին համերաշխության ցուցաբերումն է։

«Ցավոք, այս անգամ Ձեր այցելությունը, որը նախատեսված էր տոնական առիթով, համընկավ չափազանց ծանր իրավիճակի հետ, երբ մենք դիմակայում ենք մեր երկրի ինքնիշխան տարածքի հանդեպ ադրբեջանական ագրեսիային ու դրա ծանր հետևանքներին: Մեծապես արժևորում ենք ինչպես 44-օրյա պատերազմի ընթացքում, այնպես էլ հետպատերազմյան շրջանում Ադրբեջանի՝ Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժման համատեքստում բարեկամ Ֆրանսիայի բոլոր մակարդակներով հայ ժողովրդին ուղղված բացառիկ համերաշխությունն ու մեծ ուշադրությունը, ուղիղ և հասցեական հայտարարությունները»,- ընդգծել է քաղաքապետի առաջին տեղակալը։

Ըստ աղբյուրի՝ խոսելով Երևանի և Ֆրանսիայի գործընկեր քաղաքների միջև հաստատված ծրագրերից՝ Լևոն Հովհաննիսյանը նշել է, որ արդեն իսկ հստակ քայլեր են տարվում մի շարք ուղղություններով նախանշված նախագծերը գործնական փուլ տեղափոխելու համար:

«Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Ֆրանսիայի Սենատի «Ֆրանսիա-Հայաստան» բարեկամության խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազն իր հերթին նշել է, որ չնայած նրան, որ փոխվեց պատվիրակության այցի բնույթը, իրենց համար ևս կարևոր էր չընդհատել հայաստանյան այցը: Անդրադառնալով ապակենտրոնացված համագործակցությանն ու Երևանի և Լիոնի միջև ձևավորված հարաբերություններին՝ Ժիլբեր-Լյուկ Դըվինազը նկատել է, որ կան բազում կետեր, որոնք քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման հնարավորություն կտան»,- հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

Ըստ աղբյուրի՝ հանդիպման շրջանակում կողմերն անդրադարձել են նաև Լիոնի հետ 2023թ.-ից մեկնարկվելիք գործակցության նոր եռամյա ծրագրի մշակմանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում