«Հյուսիսային հոսք» գազատարի դեմ դիվերսիաների հետ կապված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստը նախատեսված է սեպտեմբերի 30-ին: Այս մասին Telegram ալիքում հայտնել է ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին։
«Ֆրանսիայի Անվտանգության խորհրդի նախագահությունը մեզ տեղեկացրեց, որ հաշվի առնելով Անվտանգության խորհրդի աշխատանքային գրաֆիկի ծանրաբեռնվածությունը, «Հյուսիսային հոսքի» դեմ դիվերսիաների վերաբերյալ մեր պահանջած հանդիպումը նախատեսված է սեպտեմբերի 30-ին Նյու Յորքի ժամանակով 15:00-ին (Երևանի ժամանակով 21:00-ին)»,- նշել է Պոլյանսկին։
Սեպտեմբերի 26-ին Եվրոպա արտահանվող ռուսական երկու գազատարներում միաժամանակ միջադեպեր են տեղի ունեցել։ Ըստ Դանիայի և Շվեդիայի իշխանությունների տվյալների՝ գազի երկու արտահոսք է հայտնաբերվել։ Գերմանիան, Դանիան և Շվեդիան չեն բացառում նպատակային դիվերսիաները։