Thursday, 25 04 2024
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ

ՀՀ ՄԻՊ-ը հանդիպել է ԵԽ երեխաների իրավունքների ստորաբաժանման ղեկավարի և խտրականության դեմ պայքարի կոմիտեի քարտուղարի հետ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը սեպտեմբերի 28-ին հանդիպել է Եվրոպայի խորհրդի Երեխաների իրավունքների ստորաբաժանման ղեկավար, ԵԽ Երեխաների իրավունքների համակարգող Ռեջինա Ջենսդոտիրի և ԵԽ Խտրականության դեմ պայքարի, բազմազանության և ներառման հարցերով ղեկավար կոմիտեի քարտուղար Վոլֆրամ Բեխտելի հետ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, Քրիստիննե Գրիգորյանը Ռեջինա Ջենսդոտիրի հետ հանդիպման ընթացքում անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Մարդու իրավունքների պաշտպանի մանդատին և աշխատանքի հիմնական ուղղություններին, մանրամասներ ներկայացրել ՄԻՊ-ին առընթեր երեխաների և երիտասարդների իրավունքների հարցերով հասարակական խորհրդի ձևավորման նախաձեռնության ու դրա իրականացման ընթացքի վերաբերյալ, ինչպես նաև որոշումների կայացման գործընթացքում երեխաների մասնակցության ապահովմանն ուղղությամբ իրականացվող աշխատանքները։

«Տիկին Ջենսդոտիրը ողջունել է որոշումների կայացման գործընթացում երեխաների մասնակցության ապահովմանն ուղղված Պաշտպանի նախաձեռնությունները և ներկայացրել ԵԽ գործիքակազմը՝ գնահատելու երեխաների մասնակցայնության ապահովման գործընթացը:

Ռեջինա Ջենսդոտիրը հետաքրքրվել է Հայաստանում երեխաների համար արդարադատության մատչելիության ապահովման խնդիրներով, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկներում պահվող անչափահաս անձանց իրավունքներին առնչվող հարցերով:

Գրիգորյանը, ներկայացնելով Մարդու իրավունքների պաշտպանի՝ սեպտեմբերի 16-ին հրապարակած զեկույցում տեղ գտած փաստերը, ԵԽ երեխաների հարցերով համակարգողի ուշադրությունն է հրավիրել ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տեղահանված անձանց, այդ թվում ավելի քան 1400 երեխաների հիմնարար իրավունքների խախտումների վրա»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ ԵԽ Խտրականության դեմ պայքարի, բազմազանության և ներառման հարցերով ղեկավար կոմիտեի քարտուղար Վոլֆրամ Բեխտելի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում իրավահավասարության ապահովման մասին համապարփակ օրենսդրության ընդունման, ատելության խոսքի դեմ պայքարին, ինչպես նաև ատելության հիմքով հանցագործությունների կանխարգելմանն ու պատասխանատվության սահմանմանն առնչվող հարցեր:

Անդրադառնալով սեպտեմբերի 16-ին հրապարակված զեկույցին՝ Գրիգորյանը շեշտել է, որ ադրբեջանական զինված ուժերի կողմից կատարվող ռազմական հանցագործություններն ուղիղ արդյունք են Ադրբեջանի իշխանությունների հայատյաց քաղաքականության սերմանման ու խթանման. այդ հանցագործություններն իրականացվում են ատելության հիմքով:

Նշվում է, որ իր խոսքում Վոլֆրամ Բեխտելը մատնանշել է քաղաքական գործիչների կարևոր դերակատարումը ատելության խոսքից զերծ մնալու և դրա կանխարգելման ուղղությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում