Հայ-թուրքական երկխոսությունն ըստ էության այսօր փակուղում է գտնվում: Առկա պաշտոնական հայտարարությունները շատ քիչ տեղեկություններ են պարունակում, թե խորքային ինչ գործընթացների մասին է խոսքը: Բայց կարող ենք ասել, որ Թուրքիան առաջ է քաշել ևս երկու նախապայման՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրում և այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի խնդիրը: Այս մասին «Առաջին Լրատվական»-ի հետ զրույցում ասաց պատմաբան Նելլի Մինասյանը
Մեր զրուցակիցը միևնույն ժամանակ ընդգծեց, որ ինչպես մեր, այնպես էլ Թուրքիայի հետ կապված բոլոր զարգացումները պետք է տեղավորել աշխարհաքաղաքական համատեքստում: «Այսօր Հարավային Կովկասը գտնվում է մեծ բախման կիզակետում՝ բոլոր առումներով»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: