Քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանը համարում է, որ նախկին նախագահները բավականին վտանգավոր խոսույթ են նետել դաշտ։ Նրա խոսքով՝ նախկին ղեկավարները չեն կարող գալ կոնսենսուսի, որովհետև լուծում են լոկալ իշխանության խնդիր․ «Լևոն Տեր-Պետրոսյանը չի կարողացել կապիտալացնել հաղթանակը, և բնական է, որ հիմա պետք է տանի կապիտուլյացիայի»,-նկատեց Սիմոնյանը։ Քաղաքագետի խոսքով՝ Տեր-Պետրոսյանը գուժում է վախճանը՝ որևէ լուծում չառաջարկելով․ «Առաջին նախագահն ասում էր՝ արագացրեք՝ պարտվեք, թե չէ հետո կպարտվեք ավելի վատ ձևով»,-եզրափակեց նա։