Friday, 19 04 2024
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
17:49
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ
Արարատ Միրզոյանի թիկնապահները ցուցմունք են տվել՝ պատմելով նրա դեմ հարձակման մասին
Միայն վրաց ժողովրդի ճնշմամբ հետ կկանչվի օրենքը, ինչպես մեկ տարի առաջ
16:24
Մենք ուշադիր հետևում ենք Վրաստանի իրավիճակին. Պատել
Մոսկվան այլևս իրավունք չունի խոսելու հայ-ադրբեջանական կոնֆլիկտից. կորցրեց արբիտրի կարգավիճակը
16:09
Իրանը ազատ է արձակել հնդիկ քաղաքացիներին
Հայաստանը ստիպված է լինելու արձագանքել, տալ ռուս խաղաղապահների չորսամյա տեղակայման գնահատականը
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը

Ձայն բարբառո Ստեփանակերտի

«Կարևորում ենք նաև Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորումը, որը կերաշխավորի Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքներն և անվտանգությունը: Կարծում եմ՝ Ադրբեջան-Լեռնային Ղարաբաղ քննարկումների մեկնարկը կարող է օգտակար լինել: Այս համատեքստում պիտի ընդգծեմ Ֆրանսիայի դերը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր»,- Փարիզում սեպտեմբերի 26-ին Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հետ հանդիպումից առաջ հայտարարության մեջ նշեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնակով հարցերի այն շրջանակին, որ կլինեն Ֆրանսիայի նախագահի հետ հանդիպմանը: Ինչ են քննարկել այդ առնչությամբ Հայաստանի վարչապետն ու Ֆրանսիայի նախագահը, մանրամասներ հայտնի չեն, սակայն Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի շփումների մասին, արժանի է ուշադրության, քանի որ իր մեջ պարունակում է առանցքային հանգամանք թե հետպատերազմական իրավիճակի համար, թե արցախյան կարգավորման համար ընդհանրապես:

Խոսքն Արցախի սուբյեկտայնության մասին է, որն իրողություն էր մինչև 1998 թվականին Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը զիջեց նախագահի պաշտոնը Ռոբերտ Քոչարյանին, որը մինչ այդ Հայաստանի վարչապետի պաշտոնը ստանձնելու համար թողել էր Արցախի նախագահի պաշտոնը: Հայաստանում ստանձնելով նախագահի պաշտոն և դառնալով փաստացի գլխավոր բանակցող՝ Ռոբերտ Քոչարյանը, ըստ էության, նույնացրեց Հայաստանն ու Արցախը՝ այդպիսով «ստանալով» մեկ սուբյեկտ՝ Հայաստան, որը ներկայացնում է նաև Լեռնային Ղարաբաղը։ Իսկ դա բերեց արցախյան հարցի դեֆորմացման՝ դրանից բխող ծանր հետևանքով: Լեռնային Ղարաբաղի այսպես կոչված քաղաքական դաշտը որևէ կերպ չփորձեց ինստիտուցիոնալ դիմադրություն ցուցաբերել դեֆորմացման այդ գործընթացին՝ ստանձնելով Երևանի քաղաքական կցորդի, գործնականում քաղաքական դեկորի վերածվելու «ճակատագիրը»:

Պատկերը գործնականում շարունակվում է առ այսօր, մի էական տարբերությամբ՝ եթե արցախյան քաղաքական դաշտը մինչ 2018-ը Հայաստանի քաղաքական իշխանության «ինտերիերի» մաս էր, ապա 2018-ից հետո վերածվել է Հայաստանի նախկին քաղաքական իշխանություն-ընդդիմության «ինտերիերի» մասի, ինչը առավել խորացել է 44-օրյա պատերազմից հետո: Մինչդեռ, պատերազմից հետո ստեղծված իրավիճակում Արցախի քաղաքական սուբյեկտության հարցը դարձել է առավել կենսական և ընդհուպ օրհասական՝ հաշվի առնելով և այն, որ գործնականում հիմնավորապես թուլացել է Հայաստանի քաղաքական ազդեցությունն Արցախի վրա, ինչպես նաև Արցախի հարցին առնչվող քաղաքական իրողությունների վրա: Այդ ամենով հանդերձ, սակայն, Ստեփանակերտը գործնականում շարունակում է քաղաքական իմաստով լինել «ձայն բարբառո հանապատի» ռեժիմում: Մի ձայն, իհարկե, լսվում է պարբերաբար՝ որ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում (և սա, անշուշտ, միանգամայն հիմնավոր և աներկբա հանգամանք է, առավել ևս Ադրբեջանի շարունակվող մարդատյաց ու հայատյաց քաղաքականության պատկերի ֆոնին), և որ համայն հայությունը պետք է կենտրոնանա Արցախի վրա: Օրերս այդ միտքը լոսանջելեսահայության հետ հանդիպմանը վերստին արտահայտել էր Արցախի արտաքին գործերի նախարարը: Իսկ ի՞նչ պետք է անի Արցախի քաղաքական դաշտը, հայությանն իր վրա կենտրոնացնելուց բացի, ինքն ինչի վրա պետք է կենտրոնանա՝ ինչ օրակարգի, ինչ բովանդակության, Արցախի սուբյեկտությունը վերականգնելուն ուղղված քայլերի, փորձերի ինչ մեթոդաբանության և ճանապարհային քարտեզի նախագծերի կամ մոդելների վրա, հարցը մնում է բաց:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում