Thursday, 25 04 2024
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով

Ինչ է պայմանավորվել Սուրեն Պապիկյանը Ֆրանսիայի պաշտպանության նախարարի հետ

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիեն Լոկորնուի հետ: Պաշտպանության նախարարի այցն ու հանդիպումը փաստացի տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպմանը զուգահեռ: Սա պարզապես ժամանակագրական զուգադիպությո՞ւն է, թե՞ երկու հանդիպումների կազմակերպումն ունի որոշակի փոխկապակցվածություն, որը պայմանավորված է ոչ միայն զուտ ընթացակարգային հանգամանքներով, այլ նաև որոշակիորեն բովանդակային: Ասել կուզի, առաջին դեմքերի մակարդակով հանդիպման օրակարգի որոշակի «հաղորդակցում» պաշտպանության նախարարների հանդիպման հարթակ, որտեղ այդ հարցերը քննարկվում են արդեն իրականացման համար անհրաժեշտ մանրամասներով: Կա՞ հիմք այդ մասին խոսելու համար, և, եթե այո, ապա ո՞րն է այն օրակարգը կամ որոնք են այն հարցերը, որ կարող էին լինել այդպիսի հաղորդակցության ենթակա: Հատկանշական է, որ չէր ազդարարվել պաշտպանության նախարարի այց Ֆրանսիա, ի տարբերություն, օրինակ, Սուրեն Պապիկյանի ամերիկյան այցի, որ տեղի ունեցավ երկու-երեք շաբաթ առաջ:

Սա նշանակում է, որ պաշտպանության նախարարի այցը իրականացվել է այսպես ասած ընթացիկ անհրաժեշտության տրամաբանությամբ, եթե իհարկե չի եղել պարզապես այցի վաղօրոք պլանավորումը հանրային տեսադաշտից խնամքով զերծ պահելու մոտիվ, ինչը, բնականաբար, կառաջացնի ուշագրավության առանձին երանգ: Բոլոր դեպքերում, անկասկած է մի բան, որ խոսքը կարևոր այցի և հանդիպման մասին է, որի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն Ֆրանսիայի ՊՆ պատվիրակությունը կլինի Հայաստանում իրավիճակին տեղում ծանոթանալու համար: Խոսքը սահմանային իրադրության և Ադրբեջանի ագրեսիայի հետևանքի մասին է, որի վերաբերյալ խոսել է Սուրեն Պապիկյանն իր ֆրանսիացի գործընկերոջ հետ: Առանցքային հետաքրքրության առարկա է թերևս այն, թե արդյո՞ք օրակարգում եղել է Հայաստանին սպառազինության վաճառքի հարց՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ Երևանի հիմնական ռազմա-տեխնիկական գործընկեր Ռուսաստանը չի հասցնում անգամ սեփական ուկրաինական կարիքները բավարարելը:

Հնարավո՞ր է, որ Ֆրանսիայի ՊՆ պատվիրակությունը Հայաստանում ծանոթանալու է ոչ միայն ադրբեջանական ագրեսիայի իրավիճակին, այլ նաև Հայաստանի սպառազինական կարիքներին և, անշուշտ, «յուրացնելու» հնարավորություններին: Ի վերջո պետք է հաշվի առնել, որ երբ խոսվում է արևմտյան սպառազինության ձեռքբերման մասին, կան ոչ միայն քաղաքական խնդիրները, այլ հենց բուն ռազմա-տեխնիկական: Այսինքն՝ թե մոտ երեք տասնամյակ գերազանցապես խորհրդային-ռուսական սպառազինական տեխնոլոգիական «հարթակի» վրա գտնվող հայկական զինուժը ի՞նչ ծավալով ու արագությամբ կարող է յուրացնել արևմտյան սպառազինությունը, եթե իհարկե կա այդպիսին ձեռք բերելու առարկայական խոսակցություն և ոչ թե ընդամենը ենթադրություն է, որ կարող ենք անել պաշտպանության նախարարների հանդիպումից: Օրինակ, անգամ ուկրաինական բանակը, որ վերջին 7-8 տարում գործնականում պատրաստվել է արևմտյան ստանդարտով, առ այսօր ունի սպառազինության «յուրացման» որոշակիորեն սահմանափակ կարողություններ, ինչի մասին խոսում են հենց արևմտյան փորձագետները: Ավելին, այսօր թերևս նաև գաղտնիք չէ, որ այդ հարցում ուկրաինական զինուժին տեղում օժանդակում են ՆԱՏՕ երկրների ինստրուկտորներ: Իսկ Հայաստանի պարագայում սա արդեն նաև քաղաքական էական հարց է: Բոլոր դեպքերում, Հայաստանի շփումները եվրաատլանտյան բլոկի ռազմական գերատեսչությունների ղեկավարների հետ, որոնք կարևոր են թե ընթացիկ խնդիրների լուծումներ փնտրելու, թե Հայաստանի համար ռազմմավարական խնդրի՝ պաշտպանական ռեֆորմի հարցում գործընկերային հնարավորինս լայն ներուժ ձևավորելու և իրացնելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում