«Անտարես» հոլդինգի ղեկավար Արմեն Մարտիրոսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանին ասուլիսին։ «Անկախ նրանից, թե որքան արագ շտապեց պատասխանել Տեր-Պետրոսյանին, այսօր Հայաստանը տեսնում է, որ մեկը կոչ է անում եկել միավորվենք, Հայաստանը փրկենք, մյուսն ասում է՝ եկեք պառակտվենք և իշխանափոխություն անենք»,-ասում է Արմեն Մարտիրոսյանը։
Նրա խոսքով՝ Քոչարյանը տրոհման կողմակիցն է, և թող հայաստանցին գնահատի՝ ում հետ գործ ունի․«Հա էլի ուռուցքը հեռացրու, բայց եթե այդ ուռուցքը հեռացնելուց հետո Հայաստանը չի լինելու»։