Wednesday, 07 12 2022
Երևանում պարեկները անչափահասի մոտ հայտնաբերել են «Մակարով» տիպի ատրճանակ
Վիտալի Բալասանյանը մասնակցել է խաղաղապահների և ադրբեջանցի «բնապահպանների» հանդիպմանը․ԱՀ ԱԽ
Պուտինը դեմ է մահապատիժը վերադարձնելուն
ԵՄ դիտորդները կմնա՞ն Հայաստանում․ Ֆրանսիայի ԱԳ նախարարի առաջարկը
Արցախում սննդային թունավորման ախտանշաններով բուժհաստատություններ են դիմել 19 անչափահասներ
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
Կաթողիկոսն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի «Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ» ծրագրի պատվիրակությանը
ԱՄՆ դռները մեզ համար բաց են, այն ծեծել է պետք, բովանդակային խոսակցություն ծավալել
Պայթեցման աշխատանքներ՝ Երեւանի ալրաղացի շենքում
Ադրբեջանցիները Արցախում են․ կեղծ բնապահպանական օրակարգն ու սպասվող հանդիպումը ՌԴ-ում
Եթե Ադրբեջանը լրջորեն է վերաբերվում խաղաղությանը, դա ցույց տալու միակ միջոցը բանակցություններին վերադառնալն է. դեսպան Ներսեսյան
Կոտայքում հայտնաբերվել է 6-ամյա երեխայի դի
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ
Արցախի նախագահի Ֆրանսիա այցը շատ կարևոր է. պետք է դրական քայլերի սպասել
Տղամարդն սպառնում է ցած նետվել կամրջից, հանդիպում է պահանջում ԱԺ պատգամավորի հետ
Ալիևը փորձում է վերջնական լուծել արցախահայության հարցը, բայց իր սրած սուրը պայթելու է հենց Բաքվում
Ադրբեջանի հետ Եվրոպան ունի նավթագազային շահեր, բայց մեր հորդորն է՝ հարգել մեր ժողովրդի ինքնորոշման իրավունքը․ Արայիկ Հարությունյանը՝ Փարիզում
Ոստիկանները մեծաքանակ զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերել
ՊԵԿ նախագահը հանդիպել է ԱՄՆ մաքսային և սահմանային պաշտպանության ծառայության ղեկավարի հետ
ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացող մի շարք հարցեր
Համբարձում Մաթևոսյանը հարգանքի տուրք է մատուցել Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին
Արայիկ Հարությունյանը Փարիզում հանդես է եկել մամուլի ասուլիսով
Իրավիճակը՝ լարվածության մակարդակի առումով, հիշեցնում է նախա44-օրյա պատերազմի ժամանակաշրջանը
Հանուն Հանրապետության կուսակցության պատվիրակության անդամները հանդիպել են Փոլ Սթրոնսկիի հետ
Ցնցումներ պետք է լինեն, որ վերագտնենք մեզ. Սեֆիլյան
Գեղարքունիքի մարզում բնակելի շենքի նկուղում հայտնաբերվել է 41-ամյա կախված կնոջ դի. shamshyan.com
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ռուսաստանը շարունակում է իրանական դրոններ օգտագործել Ուկրաինայի դեմ
19:30
Աֆղանստանում թալիբների իշխանության գալուց ի վեր առաջին անգամ մահապատիժ է իրագործվել
Վահրամ Դումանյանը հանդիպել է բուհերի ռեկտորների հետ

Վաշինգտոնն օգնո՞ւմ է, թե ստվերում Բրյուսելին. Գրիգորյան-Հաջիև հանդիպման նոր վայրը

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել է, որ Վաշինգտոնում ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերի խորհրդական Ձեյք Սալիվանի նախաձեռնությամբ հանդիպել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին հարցերի բաժնի պետ Հիքմեթ Հաջիևի հետ: «Քննարկել ենք ԼՂ հիմնախնդրի երկարաժամկետ խաղաղ կարգավորման գործընթացը, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության հաստատման անհրաժեշտությունը։ Կարևորել ենք վերջին ագրեսիայի հետևանքների վերացումը»,- գրել է Գրիգորյանը: Գրիգորյան-Հաջիև ձևաչափով հանդիպումն առաջին անգամը չէ, սակայն նախորդ անգամները հանդիպումը տեղի է ունեցել Բրյուսելի հայտնի ձևաչափի շրջանակում, հանդիպումների վայրը եղել է Բրյուսելը: Վաշինգտոնում՝ ԱՄՆ հովանու ներքո, Գրիգորյանն ու Հաջիևը հանդիպում են առաջին անգամ: Սա նշանակո՞ւմ է, որ գործընթացը Բրյուսելից տեղափոխվում է Վաշինգտոն, թե՞ պարզապես ԱՄՆ փորձում է հարթել Բրյուսելում առաջացած որևէ խափանում կամ խցանում՝ օգտագործելով իր բնականաբար անհամեմատ ավելի լայն և ուժեղ գործիքակազմը, իսկ հետո վերադարձնել այն Բրյուսել: Համենայն դեպս, Վաշինգտոնը պարբերաբար արտահայտվել է բրյուսելյան ձևաչափի աջակցության օգտին:

Միևնույն ժամանակ, սակայն, պետք է նկատի առնել, որ այդ հրապարակային արտահայտությունները միշտ չէ, որ կարտահայտեն ամբողջական և խորքային տրամադրվածություններն ու նպատակները: Այդ իմաստով, մի կողմից խրախուսելով Բրյուսելը՝ ԱՄ-ն մյուս կողմից գոնե այս պահին արդեն երկու-երեք ամիս շարունակ Կովկասում դրսևորում է իր անմիջական աշխուժությունը: Հետևաբար, եթե խոսքը Բրյուսելի գործընթացի խափանումները վերացնելու ու Եվրոպայի Խորհրդի նախագահ Միշելին օգնելու մասին չէ, ապա կնշանակի, որ ԱՄՆ այդ իմաստով նախաձեռնությունը փորձում է վերցնել իր ձեռքը ավելի խորքային ռազմավարության և ավելի երկարատև ժամանակահատվածի համար: Բայց դրա համար շատ կարևոր է, որպեսզի Վաշինգտոնը կարողանա դնել քաղաքական գործընթացի ավելի ամուր հիմք, որովհետև, եթե ԱՄՆ անմիջական հանձնառության պայմաններում իրավիճակը մոտ ապագայում դարձյալ լարվի և առաջանան բախումներ, դա ուղղակիորեն կնշանակի ԱՄՆ անարդյունավետություն կամ ձախողում:

Բոլոր դեպքերում, եթե Նահանգների անմիջական նախաձեռնողականությունը միտված է իրադրության կառավարելիությունը ամրապնդելուն և կայունությունը երկարաձգելուն, ապա, անշուշտ, այն ողջունելի է միանգամայն: Մյուս կողմից, առանցքային հարցը հենց քաղաքական հողի ամրությունն է, ինչը կախված է այն հանգամանքից, թե Նահանգները ինչ բովանդակություն են առաջարկում դրա համար, որը պետք է ընդունելի լինի թե Երևանի, թե Բաքվի համար այնքան, որ թույլ տա դրա վրա կառուցել շատ թե քիչ երկար քաղաքական գործընթաց, որը նաև խոցելի չլինի այլ կենտրոնների գործողությունների համար, որոնք բնականաբար ԱՄՆ անմիջական ակտիվությունը կդիտարկեն իրենց համար մրցակցային: Իսկ այստեղ, ինչպես նկատեցի, կարող են մեծ, թե փոքր խնդիրներ նկատել նվազագույնը չորս-հինգ սուբյեկտ՝ սկսած ռեգիոնալ Ռուսաստանից, Թուրքիայից, Իրանից, մինչև Փարիզ ու Բրյուսել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում