Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանի խոսքերով՝ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի՝ Երևան կատարած այցից հետո Վրաստանում կան որոշակի «խանդի դրսևորումներ»։
Նրա դիտարկմամբ՝ այս փուլում Թբիլիսին հավասարակշռված արտաքին քաղաքականություն է վարում․ «Մի կողմից աջակցում է Ուկրաինային բոլոր հարթակներում, մյուս կողմից՝ այնպես անում, որ Ռուսաստանից հավելյալ ռիսկեր չլինեն»։ Ըստ Մելիքյանի՝ վրաց հասարակությունը մեզ հետ կապված որոշակի վերապահումներ ունի, քանի որ Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։