Sunday, 01 10 2023
Ինչու ՈւԵՖԱ-ն չի որակազրկվում Ադրբեջանի ազգային հավաքականին․․․
Հայաստանի հավաքականի իրական դիրքը ՖԻՖԱ-ի աղյուսակում
Նանտից՝ Երևան․Արցախցի ֆուտբոլիստը Հայաստանի ազգային հավաքականո՞ւմ
Տիկնիզյանի նպատակը․ Որ դեպքում Հայաստանի հավաքականը կհայտնվի Եվրո-2024-ում
Ի հեճուկս ռուսների․ Սևիկյանը միանում է Հայաստանի ազգային հավաքականին
12:40
Օլիմպիական ուղեգրեր Բելգրադից․ Հայ ըմբիշների ելույթն աշխարհի առաջնությունում
Ադրբեջանը կրկին տապալվեց Հայաստանի հետ սպորտային դիմակայությունում
11:30
Հայտնի մարզիկների արձագանքը․ Արոնյանը պատասխանել է Մամեդյարովին
11:25
Արձագանքեք և օգնեք՝ տարածելու խաղաղության վերականգնման ձայնը. Հենրիխ Մխիթարյան
12:40
Մերժել Հայաստանին հանուն Ռուսաստանի․ Յանա Եգորյանի զոհաբերությունը
Վերջապես․ ՀՖՖ-ի դարակազմիկ որոշումը․․․
Ինչու լցվեց ՈւԵՖԱ-ի համբերության բաժակը․ Ովքեր են մեղավորները․․․
16:00
Բելգրադում սպասում են հայ լեգենդին․ Միջազգային ֆեդերացիայի անդրադարձը
15:58
Fast Sports-ը ստացավ հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզիա
Հայաստանն ու Թուրքիան․Վրացական ֆիասկո, ադրբեջանական անկում․․․
Որ դեպքում Հայաստանի հավաքականը կնվաճի Եվրո-2024-ի ուղեգիր
Պետրակովի ֆունդամենտը․ Խորվաթիայից կրած պարտության հետագիծը․․․
Ալեքսանդր Պետրակովի հետխաղային մամուլի ասուլիսը
22:15
Հայաստանը պայքարեց մինչև վերջ, բայց ցավալի պարտություն կրեց
Հայաստանը պատրաստ է սենսացիայի․ Ուշագրավ փաստեր Խորվաթիայի մասին
Պետրակովը ճիշտ է․ Կարևորագույն հանգրվան Երևանում
00:45
Հայաստանի հավաքականը չպարտվեց Թուրքիային. Պայքարը շարունակվում է
00:04
Դաշյանը դաշունահարեց դարպասը. Հայաստանը բացեց Թուրքիայի հետ խաղի հաշիվը
Ռևանշի խաղը․ Ինչպես հաղթել թուրքերին․․․
Հայաստանի ազգային հավաքականը վերջին մարզումն է անցկացրել Թուրքիայի դեմ խաղից առաջ
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Թուրքիայի դեմ խաղում․ 1in.am
Պետրակովի հաղթաթուղթն ու հավաքականի հիմնական խնդիրը․․․
Ընդդեմ 250 միլիոնանոց Թուրքիայի․ Կորուստներ մրցակցի ճամբարում
Հայաստանի հավաքականը «ամուր ընկույզ» է դարձել. Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիա
Մահ, կամ ազատությո՞ւն․ Անընդունելի օրակարգ Թուրքիայի դեմ խաղի շուրջ

Հայաստանի հավաքականը 5-րդ անընդմեջ պարտությունը կրեց

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը 5-րդ անընդմեջ պարտությունը կրեց Ազգերի լիգայի խաղարկությունում։ Քիչ առաջ մեր հավաքականը Դուբլինում 2։3 հաշվով զիջեց Իռլանդիային։

Մինչև հանդիպման 71-րդ րոպեն Հայաստանի հավաքականի խաղում ոչինչ չէր ստացվում և Խոակին Կապառոսի թիմը պարտվում էր 0:2 հաշվով։

Տանտերերի կազմից 18-րդ ու 52-րդ րոպեներին աչքի էին ընկել համապատասխանաբար Ջոն Էգանն ու Մայքլ Օբաֆեմին։

Այդուհանդերձ, մեր ընտրանին սառը ցնցուղ էր պատրաստել իռլանդացիների համար` երկու րոպեում ոչ միայն կրճատելով, այլև հավասարեցնելով հաշիվը. 71-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Արտակ Դաշյանը, իսկ 73-րդ րոպեին` Էդուարդ Սպերցյանը։

83-րդ րոպեին աչքի ընկնելուն շատ մոտ էր Խորեն Բայրամյանը, սակայն նրա հարվածը մի փոքր շեղ ընթացավ։

87-րդ րոպեին Արտակ Դաշյանը սեփական տուգանային հրապարակում ձեռքով խաղաց, ինչից հետո գլխավոր մրցավար Ռադե Օբրենովիչը, դիտելով դրվագի տեսակրկնապատկերը, 11-մետրանոց նշանակեց Հայաստանի դարպասին։

11-մետրանոցի հաստատումից հետո կրքերը թեժացան, ինչի արդյունքում Հովհաննես Համբարձումյանը պատժվեց կարմիր քարտով և հեռացվեց դաշտից։

Այսիպիսով Խոակին Կապառոսի թիմը Ազգերի լիգայի B դիվիզիոնի առաջին ենթախմբում զբաղեցրեց վերջին հորիզոնականը և նահանջեց C դիվիզիոն։

Հիշեցնենք, որ մեր հավաքականի առջև խնդիր էր դրված պահպանել տեղը B դիվիզիոնում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում