Friday, 19 04 2024
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել

Նվազագույնը 907 բանաձևի կիրառումը կարող է ռեալ զսպիչ գործոն լինել Ադրբեջանի համար

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Արփի Վարդանյանը։

-Տիկին Վարդանյան, ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով խմբի համանախագահ Ջեքի Սփիերը հանդես է եկել ադրբեջանական պատերազմական հանցագործությունները ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում դատապարտող օրենսդրական նախաձեռնությամբ՝ կոչ անելով կիրառել պատժամիջոցներ և դիմել միջազգային տրիբունալներին՝ համապատասխան հետաքննություններ անցկացնելու համար։ Ինչպե՞ս եք գնահատում այս նախաձեռնությունը, այն ի՞նչ հետևանքներ կունենա։

Ես շատ կարևոր եմ համարում այս նախաձեռնությունը։ Ուզում եմ նշել, որ նման անհրաժեշտություն առաջացել է ոչ միայն սեպտեմբերի 13-ից հետո, այլ շատ ավելի շուտ՝ դեռ ապրիլյան պատերազմի ժամանակ։ Մենք միանշանակ ողջունում ենք այս քայլը ու համարում ենք, որ եթե Ադրբեջանի  հանցագործությունների համապատասխան արձագանք ու հետևանքներ չունենան, դրանք կարող են նորից կրկնվել։

-Կարծում եք՝ նման նախաձեռնության  պատճառը նաև այն էր, որ Ջեքի Սփիերը Նենսի Փելոսիի հետ եկավ Հայաստան ու այստեղ հանդիպումների արդյունքում համոզվեց՝ իրականում ի՞նչ է տեղի ունեցել։

Այո՛, ես  շատ կարևոր եմ համարում, որ իրենք իրենց աչքերով տեսան ու կարողացան մարդկանց հետ խոսել։ Եթե հիշում եք, նախորդ հարցազրույցի ժամանակ էլ ասացի, որ Փելոսիի այցի նշանակությունը կերևա նրա գնալուց հետո։  Բայց նույնիսկ մինչև իրենց գալը իրենք լսել ու տեսել էին, թե ինչ է կատարվում։ Իրենց գալը փաստորեն վերահաստատեց, թե ինչ է տեղի ունեցել։ Հայաստանում անցկացված քննարկումները ևս շատ կարևոր են։ Ադրբեջանն ասում է, որ պետք է գրավի Երևանը, այդ մարդիկ չեն կարող պարզ ճշմարտությունը չտեսնել։ Կոնգրեսականներն իրենց նմանօրինակ նախաձեռնությամբ կդադարեցնեն  հետագա հանցագործությունները։ Ես լիահույս եմ այդ հարցում։

-Իսկ ինչքանո՞վ է հավանական, որ Ադրբեջանի դեմ հասցեական պատժամիջոցներ կլինեն, դրանք ի՞նչ տեսքով կլինեն։ Այսինքն՝ բացի դատապարտումներից լինեն նաև ռեալ գործողություններ։

-Ամեն ինչ հնարավոր է, բայց այդ մասին առայժմ վաղ է խոսել։ Չեմ կարող պնդել, որ նման բան տեղի կունենա, բայց չեմ էլ բացառում։ Շատ կարևոր է, օրինակ, 907 բանաձևի կիրառումը։ Հայկական համագումարը, օրինակ, աշխատում է այն ուղղությամբ, որ այդ բանաձևը չշրջանցվի։ Եթե այդ քայլերը չարվեն, նոր պատերազմի ժամանակ հայերի կյանքը նորից վտանգված կլինի։ Մենք պետք է ամեն ջանք թափենք դա իրականություն դարձնելու համար։ Միայն հասցեական, ուղիղ պատժամիջոցները, իսկ նվազագույնը 907 բանաձևի կիրառումը կարող են ռեալ զսպիչ գործոն լինել Ադրբեջանի համար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում