Saturday, 20 04 2024
19:30
ԱՄՆ–ն համաձայնել է զորքերը դուրս բերել Նիգերից
ԵՊՀ մի խումբ դասախոսներ այցելել են ՊՆ զորամաս
19:00
ԱՄՆ-ի Սենատը հաստատել է օտարերկրացիների հսկողության մասին օրենքը
Երևանում քաղաքացին երկորրդ հարկից ընկել է նկուղային մակարդակում գտնվող հորը
18:30
Ֆինլանդիան ԵՄ-ից փող է խնդրել Ռուսաստանին սահմանակից շրջանների համար
18:15
Սերբիան դեմ կլինի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Սրեբրենիցայի վերաբերյալ սպասվող բանաձեւին
Համապարփակ պաշտպանության ունակ է համախմբված ժողովուրդը. այն, ինչ մեզ պակասում է
Փրկարարներն Աբովյան քաղաքից Նուբարաշեն տանող ճանապարհի հարակից ձորակից դի են դուրս բերել
Իրանը ռևերանս արեց ՌԴ-ին և Թուրքիային. ԵՄ ներկայության ընդլայնումը միանշանակ խնդիրներ է բերելու
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
16:30
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին

Էմանուել Մակրոնի հայ-թուրքական պարտիան

«Կանդրադառնանք նաև շատ կարևոր մի հարցի` Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման խնդրին: Սա դժվար, բայց շատ անհրաժեշտ գործընթաց է, և գիտեք, որ Ֆրանսիան այս հարցում նույնպես ստանձնում է պարտավորություններ: Այս գործընթացը խիստ էական է տարածաշրջանի համար»,- սեպտեմբերի 26-ին Փարիզում հանդիպելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Ֆրանսիայի նախագահն անում է բավականին հստակ հայտարարություն՝ ասելով, որ Ֆրանսիան այդ հարցում ստանձնում է պարտավորություն: Մի բան է խոսել այն մասին, որ Ֆրանսիան աջակցում է, խրախուսում է, արտահայտվում է կարգավորման օգտին, մեկ այլ բան է խոսել պարտավորություն ստանձնելու մասին: Եվ, բնականաբար, առաջանում է հարց՝ ում առաջ, ինչպես, ինչ բովանդակությամբ և շեշտադրումներով:

Այն, որ Փարիզի այդ դիրքավորումը հույժ կարևոր է և ուշագրավ, և այն, որ հույժ կարևոր է հայ-թուրքական կարգավորումը՝ մասնավորապես Հայաստանի անվտանգության միջավայրի առումով, թերևս չունի ավելորդ գնահատականի կարիք: Սակայն ամեն ինչ կախված է մանրամասներից և դետալներից, ըստ այդմ՝ Էմանուել Մակրոնի հայտարարությունը առաջացնում է դրանք հասկանալու կամ դրանց ծանոթանալու կարիք: Սակայն հրապարակի վրա մանրամասներ առայժմ չկան: Փոխարենը կա դեռևս սեպտեմբերի սկզբին Վլադիվոստոկում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիմումը ՌԴ նախագահ Պուտինին: Վլադիվոստոկի տնտեսական համաժողովի հարթակում Նիկոլ Փաշինյանը, խոսելով տնտեսական հարաբերությունների և այդ համատեքստում հաղորդուղիների ապաշրջափակման մասին, դիմեց ՌԴ նախագահ Պուտինին՝ հայ-թուրքական կարգավորմանն օժանդակելու համար: Մի քանի շաբաթ անց Ֆրանսիայի նախագահն է հայտարարում այդ հարցում պարտավորություն ստանձնելու մասին: Արդյո՞ք նա Հայաստանին առաջարկում է ավելի արդյունավետ տարբերակ կամ «միջնորդություն», քան Ռուսաստանը: Ընդհանուր առմամբ, եթե Արևմուտքը աշխուժանում է արցախյան, հայ-ադրբեջանական հակամարտության համատեքստում, ապա միանգամայն տրամաբանական է, որ լինի աշխուժացում նաև հայ-թուրքական հարաբերության ուղղությամբ:

Որքան էլ Հայաստանի համար շատ կարևոր է, որպեսզի հայ-թուրքական հարաբերությունը դիտարկվի և ընթանա հայ-ադրբեջանականից անջատ, այդուհանդերձ, կան օբյեկտիվ իրողություններ և ցանկություններից վեր հանգամանքներ, հետևաբար այլ բան, քան հաշվի նստել դրանց հետ, հնարավոր չէ, որքան էլ զուգահեռ պետք է իհարկե ջանալ «անջատելու» հարցում թեկուզ փոքր արդյունքի ուղղությամբ: Այդպիսով, եթե սկզբունքորեն անիրատեսական է ամբողջական «կտրվածությունը», տրամաբանական է դառնում, որ հայ-ադրբեջանական հակամարտության ուղղությամբ որևէ միջնորդական դիվանագիտական աշխատանք չի կարող չպահանջել համարժեք աշխուժություն նաև հայ-թուրքական կարգավորման ուղղությամբ: Այստեղ, սակայն, առաջ է գալիս սկզբունքային հարցը՝ ռուս-թուրքական հարաբերության խնդիրը: Արդյո՞ք Մակրոնին կհաջողվի Էրդողանի համար լինել առավել «գրավիչ», քան Պուտինը: Այս տեսանկյունից, Ֆրանսիայի նախագահի թերևս առաջին ջանքը, իհարկե որոշակի պայմանական իմաստով, կլինի հոկտեմբերի սկզբին Պրահայում տեղի ունենալիք Եվրոպական քաղաքական համայնքի նախաձեռնության առաջին վեհաժողովը:

Այդ համայնքը հենց Մակրոնի գաղափարն է, նաև այն եվրոպական սուվերենության շրջանակում, որի խնդրի և հոգսի մասին ուկրաինական պատերազմից ի վեր Մակրոնը արտահայտվում է հաճախ: Այդ վեհաժողովին հրավիրված են նաև Թուրքիան ու Հայաստանը, իհարկե, նաև Ադրբեջանը: Թուրքիայի նախագահ Էրդողանը Նյու Յորքում հայտարարել է, որ հնարավոր է Պրահայում հանդիպում Հայաստանի վարչապետի հետ: Երևանը ևս հավանական է համարել դա՝ նշելով սակայն, որ չկա որևէ հստակ պայմանավորվածություն: Միևնույն ժամանակ Էրդողանը Նյու Յորքում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, թե կքննարկի հարցերը իր «եղբայր» Ալիևի հետ: Մակրոնն էլ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը հայտարարեց, որ ժամեր անց զրուցելու էր նաև Ադրբեջանի նախագահի հետ: Այդ համատեքստում հարց է առաջանում՝ Պրահայում սպասվում է նաև Փաշինյան-Ալիև հանդիպում, թե՞ այդ «գիծը» Մակրոնը կթողնի Շարլ Միշելին: Բոլոր դեպքերում առաջանում է Պուտինի «գծից» դուրս մնալու հարցը, հնարավոր էֆեկտի կամ ռիսկի հարցադրումով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում