Ուկրաինացի փորձագետ Իլյա Կուսան «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշել է, որ ռուս-ուկրաինական պատերազմի շնորհիվ Ուկրաինայի հասարակությունը հասկացել է, որ եթե նախկինում Թուրքիան դիտարկվում էր ընկեր, դաշնակից, որը պատրաստ է օգնել ցանկացած իրավիճակում, հիմա բոլորը հասկացել են, որ Անկարան միայն իր հետաքրքրություններն է պաշտպանելու: Նրա խոսքով՝ Թուրքիան փորձում է «երկու աթոռի վրա» նստել.«Բոլորը տեսան և հասկացան, որ Թուրքիան պաշտպանելու է միայն իր հետաքրքրությունները: Այս իրավիճակում Թուրքիան չի կարող 100 տոկոսանոց դաշնակից համարվել»,-ասել է Իլյա Կուսան: