69 տարեկանում մահացել է Ռուսաստանի վաստակավոր արտիստ, երգիչ և շոումեն Բորիս Մոիսեևը:
Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է նրա գեղարվեստական ղեկավար Սերգեյ Գորոխը։
«Այո, այդպես է… այսօր ժամը 2-ին», – ասել է Գորոխը՝ պատասխանելով համապատասխան հարցին:
Նա հավելել է, որ հուղարկավորության օրը դեռ հայտնի չէ։
Մոիսեևը 69 տարեկան էր։ Նա ծանր հիվանդ էր, երկու անգամ ուղեղի կաթված էր ստացել։ 2015 թվականից դադարեցրել էր ելույթները և չափազանց հազվադեպ էր հայտնվում հանրության առջև։