Thursday, 18 04 2024
«Խաղաղության խաչմերուկը» կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան
17:10
Բրիտանացի խորհրդարանականները պահանջել են ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն ճանաչել
Վրաստանում ՀՀ դեսպանությունը՝ առողջության պարտադիր ապահովագրության պահանջի ներդրման մասին
Նոր նշանակում Քննչական կոմիտեում
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ինդոնեզիայում հրաբխի ժայթքման պատճառով կատարվել են տարհանումներ, փակվել է օդանավակայանը
16:40
Գերմանիայի փոխկանցլեր Հաբեկը չհայտարարված այցով ժամանել է Կիև
Ռուսաստանը վերաֆորմատավորու՞մ է Ադրբեջանում ներկայությունը
16:24
ԵՄ երկրները համաձայնեցրել են Իրանի դեմ նոր պատժամիջոցները
Ռուսաստանը սահմաններ չունի. Պուտինը ինքն է բացել «Պանդորայի արկղը»
Ռուսաստանում ջրածածկ եղած բնակելի շենքերի թիվը հասել է գրեթե 18 000-ի
Ալիևը և այլ պաշտոնյաներ կկանգնեն ՄՔ դատարանի առաջ․ այսօր մուտք է արվել առաջին գանգատը
Անչափահասի նկատմամբ սեռական բռնություն գործադրելու դեպքով երկու անձ է կալանավորվել
15:43
Բաքվի դեմ պատժամիջոցների կոչ եմ անում. միակ հայկական և ասորական արմատներով անդամ՝ ոչինչ չեմ մոռացել
15:42
Հայաստանը պետք է ստանա բավարար աջակցություն
Նեթանյահուն հետաձգել է պատանդների գործարքը
15:30
Հարավային Կորեան 200 մլն դոլարի մարդասիրական օգնություն կտրամադրի Ուկրաինային
15:20
Խորվաթիայի գործող վարչապետի կուսակցությունը հաղթել է
Քաղաքացին մարիխուանայով փաթեթը գցել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում
15:10
Դինա Տիտուսն ԱՄՆ Կոնգրեսի քննարկմանը կներկայացնի Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու ակտ
Չինաստանն աջակցում է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին, «Գոտի և ճանապարհ»-ի շրջանակներում համագործակցության հնարավորություն տեսնում
Արթիկում 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն
Խաղ Երեւանի «թիկունքում». ովքեր են խաղացողները
14:50
Երևանի կոնյակի գործարանը մեկնարկել է խաղողի գնման պայմանագրերի ստորագրման գործընթացը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:40
Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու
Աղդամում ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնի գործունեությունը կդադարեցվի
Փոխնախարարը ընդգծել է հանքարդյունաբերության ոլորտում ԱՄՆ-ի համագործակցության կարևորությունը
Արգել գյուղի մոտ մեքենան շրջվել է. կա զոհ
«Հայաստանի իշխանություններից հստակ արձագանք ենք սպասում հայտնված վկայությունների վերաբերյալ». Զախարովա

Հունաստանի կարևոր աջակցությունը Հայաստանին. Աթենքից «բխող» վեկտորները ռիսկերից զատելու անհրաժեշտությունը

Սեպտեմբերի 27-ին աշխատանքային այցով Հայաստան է ժամանել Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը: Ինքնին այցը թե այս օրերին Հայաստանի անվտանգային մարտահրավերների համատեքստում, թե նաև 44-օրյա պատերազմի 2-րդ տարելիցի օրը, ըստ էության Հայաստանի հանդեպ բավականին խորհրդանշական աջակցության դրսևորում է: Նիկոս Դենդիասը Երևանում արել է նաև կարևոր հայտարարություն այն առումով, որ սահմանների վերաձևման փորձերը դատապարտված են ձախողման: Նա նշել է, որ Հունաստանն աջակցում է բոլոր պետությունների տարածքային ամբողջությանն ու ինքնիշխանությանը․ «Դա, իհարկե, վերաբերում է նաև մեր լավ ընկեր հայերին: Մենք հավատում ենք սահմանների անքակտելիությանը: Ես կցանկանայի հստակ ուղերձ հղել այն երկրներին, որոնք փորձում են վերասահմանել քարտեզներ, բայց հետևյալն ասեմ՝ վերանայման քաղաքականությունը կձախողվի: Թուրքիան փորձում է օգտվել այս խառը իրավիճակից: Մենք՝ հույներս, վկա ենք թուրքական հռետորաբանությանը: Թույլ տվեք ասել, որ Թուրքիան նաև դեմ էր այն բանին, որ Հունաստանը մի քանի պաշտպանական զենքեր է ուղարկում հունական կղզիներ:

Սա արվում է այն պայմաններում, երբ Հունաստանը գործում է իր պարտավորությունների շրջանակում», -Երևանում հայտարարել է Հունաստանի արտաքին գործերի նախարարը: Իր խորհրդանշական, բարոյական և քաղաքական աջակցությամբ և կարևորությամբ հանդեպ, այդուհանդերձ, նույնքան կարևոր է նաև, որ Հունաստանի արտգործնախարարի հայաստանյան այցը չվերածվի հակաթուրքական ակցիայի: Հայտնի է միջերկրծովյան ջրերի և հունական կղզիների առումով Անկարայի և Աթենքի հակադրությունը և լարվածությունը, բայց ՆԱՏՕ անդամ երկու երկրները թերևս ունեն միմյանց միջև հակասություններն ու լարվածությունը կառավարելու բավականին լայն գործիքակազմ և մեխանիզմներ, իսկ ահա Հայաստանի և Թուրքիայի միջև դրանք ոչ միայն բացակայում են, այլ գործնականում Հայաստանի անվտանգային ռիսկերը էապես գոյանում են նաև Թուրքիայի և Ադրբեջանի ռազմա-քաղաքական սերտ գործակցության հետևանքով: Եվ այդ իմաստով, Հայաստանի սահմանների անձեռնմխելիության և տարածքային ամբողջության հարցում Հունաստանի բարեկամական աջակցության նշանակալիությամբ հանդերձ, հույժ կարևոր է, որ Հայաստանը իր վրա զգա հույն-թուրքական լարվածության որևէ ուղղակի կամ անուղղակի հետևանք: Սա, իհարկե, բոլորովին չի նշանակում, որ պետք է որևէ կերպ դանդաղի հայ-հունական հարաբերության զարգացումն ու խորացումը, ինչը չափազանց կարևոր է թե երկկողմ, թե բազմակողմ իմաստով: Պարզապես, այդ հարաբերության խորացումը պետք է լինի հանուն փոխադարձ շահերի և նպատակների, այլ ոչ թե ընդդեմ Թուրքիայի:

Կրկնեմ, նախ և առաջ այն պատճառով, որ ի տարբերոյթյուն Հայաստանի, Հունաստանն ունի այդ օրակարգից բխող ռիսերը կառավարելու բավարար ռազմական, քաղաքական ռեսուրսներ, ի տարբերություն Հայաստանի: Իսկ Հայաստանն ունի Հունաստանի հետ հարաբերությունը խորացնելու անհրաժեշտություն՝ հաշվի առնելով Աթենքի հետ պատմամշակութային կապերի խորությունը, նաև քաղաքական ու տնտեսական ընդհանուր հետաքրքրությունները, և երկկողմ օրակարգերից բացի, նաև բազմակողմ գործոնները: Իսկ դրանք ներառում են ոչ միայն հանգամանքը, որ Հունաստանը ՆԱՏՕ ու ԵՄ անդամ է, այլ նաև Հայաստանի նախաձեռնությունը՝ ձևավորել Հայաստան, Հունաստան, Կիպրոս եռակողմ ձևաչափ: 201-ի այդ նախաձեռնությունը մի շարք օբյեկտիվ և թերևս սուբյեկտիվ պատճառների բերումով առաջ է ընթանում բավականին դանդաղ, մինչդեռ այն կարևոր բազմակողմ հարթակ է, որը Հայաստանին կարող է թույլ տալ նաև ձևավորել այլ աշխատանքային ուղղություններով արդյունավետ գործողությունների նախադրյալ: Մասնավորապես, խոսքը այն մասին է, որ վերջին շրջանում Աթենքը բավականին ակտիվ է Իսրայելի, Եդիպտոսի, նաև արաբական աշխարհի ուղղությամբ քաղաքականության հարցում: Իսկ դրանք ուղղություններ են, որոնք էական նշանակություն ունեն նաև կովկասյան անվտանգության միջավայրի, ըստ այդմ՝ Հայաստանի անվտանգության հարցերի համար: Հունաստանն այդ իմաստով կարող է հայ-հունական բարեկամական կապերի համատեքստում լինել կարևոր այդ ուղղություններով հաղորդակցային աջակից՝ հաշվի առնելով այն, որ սուղ դիվանագիտական ռեսուրսները Հայաստանն ուղղում է կենսական նշանակության դերակատարների հետ աշխատանքի հրատապ հարցերին, որ պահանջվում է անվտանգության օրհասական ռիսկերի կառավարման համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում