Երաժիշտ, «Pink Floyd» խմբի հիմնադիր Ռոջեր Ուոթերսը բաց նամակ է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, որում կոչ է արել դադարեցնել պատերազմն Ուկրաինայում։ Իր դիմումը նա Facebook-ի իր էջում հրապարակել է սեպտեմբերի 26-ին։
Օգոստոսին Ուոթերսն Ուկրաինայում պատերազմ սկսելու պատասխանատվությունը դրել էր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վրա՝ նրան անվանելով «ռազմական հանցագործ»: Նա նաև կարծիք է հայտնել, որ պատերազմը հիմնականում պայմանավորված է ՆԱՏՕ-ի գործողություններին Մոսկվայի արձագանքով, որը ընդհուպ մոտեցել է Ռուսաստանի սահմաններին:
Սեպտեմբերին երաժիշտը երկու բաց նամակ էր գրել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կնոջը՝ Ելենա Զելենսկայային, որտեղ նրան կոչ էր արել ստիպել ամուսնուն՝ «ճիշտ վարվել» և բանակցություններ վարել Ռուսաստանի հետ:
Զելենսկայան, ի պատասխան, Ուոթերսին հիշեցրել է, որ «Ռուսաստանն է հարձակվել Ուկրաինայի վրա, ոչնչացնում է քաղաքները և սպանում մարդկանց»: