Thursday, 28 03 2024
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան
Ալի Նաղիեւը ԵՄ դիտորդական առաքելությունը համարում է «ահաբեկչական»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
17:50
Քլինթոնը լոբբինգ է արել Կրասիկովի հետ Նավալնիի փոխանակման համար
Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուսի պատճառով կա անհետ կորած
17:30
Սեուլում ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել
17:20
Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Եվրանեսթում մենք կողմ ենք քվեարկել մեր ընդդիմադիրների առաջարկին, իրենք մերին`ոչ.շատ բան չփոխվեց
Բաքվի վարքագիծն անընդունելի է. Բաքոյանը՝ ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասին
Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակման մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ պատգամավոր
Օր առաջ հայտարարել ռուսական ռազմակայանը ՀՀ-ից հանելու մասին. Հայկ Միրզոյան

Ո՞րն է լավագույն հերքումը

ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) Նյու Յորքի մասնաճյուղի հատուկ գործակալ Դիեգո Ռոդրիգեսը, «Ամերիկայի ձայն»-ի հայկական ծառայությանը տված բացառիկ հարցազրույցում անդրադառնալով ԱՄՆ առողջապահական համակարգում 160 միլիոն դոլարից ավելի գումար շորթած հայկական հանցախմբի բացահայտված գործի առիթով ԱՄՆ իրավապահների հետ գործակցելու Հայաստանի իրավապահների պատրաստակամությանը, ասել է, թե «Նման դեպքերում գրեթե բոլոր երկրների կառավարություններն են հայտնում համագործակցելու պատրաստակամություն:
Սակայն ԱՄՆ կողմից Հայաստանի իշխանություններին այս դեպքում չի ներկայացվել հետաքննության հարցում օգնելու խնդրանք: Չի եղել նաեւ Հայաստանում իրավական կցորդից տեղեկություններ ստանալու կարիք»: Հատուկ գործակալ Ռոդրիգեսը, փաստորեն, անվստահություն է հայտնում Հայաստանի իրավապահներին: Նախ, նրա արտահայտությունը, թե «նման դեպքերում գրեթե բոլոր երկրների կառավարությունները հայտնում են համագործակցելու պատրաստակամություն», նշանակում է, որ այդ հայտարարությունները, մեծ հաշվով, ձեւական են, եւ վստահություն ներշնչող կարող է լինել գործը: Իսկ Հայաստանից առայժմ միակ գործը այդ հայտարարությունն է, եւ նաեւ պաշտոնական հայտարարություններն այն մասին, որ հանցախմբի ղեկավար, «օրենքով գող» Արմեն Ղազարյանը` Պզո մականունով, Հայաստանի քաղաքացի չէ, այլ ԱՄՆ քաղաքացի է: Կարելի է գործ համարել նաեւ այն, որ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հերքել է ընդդիմության հայտարարությունը Պզոյի եւ Ռոբերտ Քոչարյանի կապի մասին, իսկ ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովն էլ հերքել է ընդդիմության հայտարարությունը Սերժ Սարգսյանի եւ Պզոյի կապի մասին: Մինչդեռ այդ ամենի տրամաբանական շարունակությունը եւ թերեւս այդ ամենի անկեղծությունն ու հավաստիությունը հաստատող քայլը կլիներ այն, որ Հայաստանի իրավապահ համակարգում արդեն իսկ գործուն միջոցներ ձեռնարկվեին պարզելու համար, թե ինչպես են հանցախմբի շատ անդամներ իրենց շորթած փողի մի մասը տեղափոխել Հայաստան եւ այստեղ, օրինակ, անշարժ գույք ձեռք բերել:
Հատուկ գործակալ Ռոդրիգեսը «Ամերիկայի ձայնի» հատուկ ծառայությանն ասել է, որ հանցախմբի ձերբակալված անդամների կեսը ունեցել է Հայաստանի քաղաքացիության հետ, շատ են ճամփորդել Հայաստան եւ հափշտակած գումարների մեծ մասն էլ, ինչպես նշում է «Ամերիկայի ձայնը», տեղափոխել են Հայաստան: Բանն այն է, որ Հայաստանի իշխանությունը շատ է սիրում տարբեր առիթներով կրկնել, որ Հայաստանի օրենսդրությունն ու ֆինանսական շուկայի հսկողությունը լավագույնս ապահովագրվածներից մեկն է աշխարհում, որը առավելագույնս ապահովում է շուկայի անվտանգությունը եւ թույլ չի տալիս փողեր լվանալ Հայաստանում: Փաստորեն, առնվազն ըստ ամերիկյան իրավապահների, դա, մեղմ ասած, այդքան էլ այդպես չէ, եւ հանցագործները կարողացել են փողի զգալի մասը տեղափոխել Հայաստան: Իսկ եթե նկատի առնենք, որ ԱՄՆ իրավապահները հայտարարել են ավելի քան 160 միլիոն դոլարի շորթման մասին, ապա դրա մեծ մասը կազմում է առնվազն մի քանի տասնյակ միլիոն դոլար, որոնք, ըստ ամերիկյան իրավապահների, տեղափոխվել են Հայաստան: Արդյո՞ք այդօրինակ ուժեղ անվտանգության մեխանիզմների պարագայում այդպիսի բան հնարավոր էր առանց այդ մեխանիզմները տնօրինող իշխանության գիտության եւ մասնակցության: Այդ հարցն առաջանում է տրամաբանորեն, հետեւաբար, ամերիկացիները ակնարկում են այդ մասին` նաեւ փաստացի ցույց տալով կամ հասկացնելով, թե հենց ինչ պատճառով «ԱՄՆ կողմից Հայաստանի իշխանություններին այս դեպքում չի ներկայացվել հետաքննության հարցում օգնելու խնդրանք», եւ ինչու «չի եղել նաեւ Հայաստանում իրավական կցորդից տեղեկություններ ստանալու կարիք»: Պետք է ենթադրել, որ ամերիկացիները լրջորեն կասկածել են, որ եթե այդ քանակի փող է մուտք գործել Հայաստան, ուրեմն դա չէր կարող տեղի ունենալ առանց Հայաստանում լուրջ, համակարգային աջակցության, հետեւաբար Հայաստանի իրավապահներին գուցե չեն տեղեկացրել` այն նկատառումից ելնելով, որ դա կարող էր բերել բացահայտման օպերացիայի գաղտնազերծման եւ տապալման, ինֆորմացիոն արտահոսքի հետեւանքով: Դրանք հարցեր են, որ առաջանում են ամերիկյան կողմին լսելիս: Համենայնդեպս, կարծես թե ակնհայտորեն նկատելի է Ռոդրիգեսի խոսքերում առկա այդ ենթատեքստը:
Այդ պարագայում Հայաստանի իրավական եւ ընդհանրապես իշխանական համակարգին, փաստորեն, ներկայացվում է լուրջ անվստահություն: Դա ցրելու, դրանց պատասխանելու միակ միջոցը ոչ միայն պաշտոնական հայտարարություններն են` հանցախմբի հետ կապ չունենալու մասին, այլ կոնկրետ աշխատանքները` հանցախմբի` Հայաստանի հետ ունեցած առնչության բոլոր դրվագները բացահայտելու, հանցավոր ճանապարհով ձեռք բերված փողի հայաստանյան հետքերը հայտնաբերելու ուղղությամբ: Միայն այդ միջոցով է հնարավոր վերականգնել վստահությունը, ընդ որում, առաջին հերթին սեփական հասարակության մեջ, քանի որ բանը միայն այն չէ, որ ԱՄՆ իրավապահները չեն վստահում Հայաստանի համակարգին: Բանն այն է, որ քանի դեռ գործի, այսպես ասած, հայաստանյան մասը լիարժեք բացահայտված չէ, Հայաստանի հասարակության մոտ էլ կարող է այդ կապակցությամբ լուրջ անվստահություն առաջանալ այդ աննախադեպ հանցագործությանը Հայաստանի իշխանական համակարգի առնչության կապակցությամբ: Ահա այդ տեսանկյունից է, որ Հայաստանի իրավապահները ոչ միայն գործակցության պատրաստակամություն պետք է հայտնեին ԱՄՆ իրավապահներին, այլ արդեն իսկ իրենք պետք է գործուն քայլեր ձեռնարկած լինեին լայնածավալ բացահայտման «հայաստանյան հետքի» վերաբերյալ հարցերի պատասխաններն արագ գտնելու եւ թե՛ հասարակությանը, թե՛ ամերիկյան գործընկերներին համոզիչ փաստարկներով ներկայացնելու համար` գործով ցույց տալով, որ իշխանական համակարգն այդ ամենի հետ առնչություն իսկապես չունի: Հակառակ պարագայում ոչ միայն ենթադրությունների պարարտ հող է ստեղծվում, այլ միջազգային ասպարեզում լուրջ հարվածի տակ է հայտնվում հայկական պետության հեղինակությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում