Wednesday, 24 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Վաշինգտոնը խոսել է Հայաստանի և Ադրբեջանի առնչությամբ իր նպատակի մասին

Միացյալ Նահանգների համար կարևոր է Հայաստանի և Ադրբեջանի դիրքորոշումների մերձեցումը, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Նեդ Փրայսը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական հակամարտությանն ու այդ գործում ԱՄՆ ներգրավվածությանը: Նեդ Փրայսը նշել է, որ Նահանգները թե մասնավոր, թե հրապարակային ձևով կոչ է արել Ադրբեջանին հետ քաշել զորքերը սեպտեմբերի 13-14-ի մարտերից առաջ եղած ելման դիրք՝ նշելով, որ չկա ռազմական լուծում: Միևնույն ժամանակ, նա հայտնել է, որ բոլոր խնդիրները պետք է լուծվեն բանակցային ճանապարհով: Հայաստանի հանրության առանցքային ուշադրության արժանանում են հայտարարությունները՝ կապված զինադադարի պահպանման անհրաժեշտության և զորքերը հետ քաշելու հետ: Եվ դրանք, իհարկե, շատ կարևոր են, անհրաժեշտ ու ողջունելի: Միևնույն ժամանակ, չափազանց կարևոր է ուշադրության արժանացնել այն, որ Վաշինգտոնը, ինչպես նաև Բրյուսելը, Փարիզը՝ դրա վկայությունը նախօրեին Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից առաջ Էմանուել Մակրոնի հայտարարությունն էր, գործնականում երկու կողմին հավասարապես կոչ են անում գնալ երկխոսության ու բանակցության:

Ադրբեջանին միակողմանի կոչ են անում հետ քաշել զորքն ու չկրակել, սակայն բանակցելու կոչ անում են հավասարապես երկու կողմին, ինչը պարզորոշ նշանակում է, որ այստեղ պատասխանատվությունը դրվում է երկու կողմի վրա, անելիք դիտվում է երկու կողմում: Եվ հենց սա է, որ առանցքայինն է, որովհետև տողատակում նշմարվում է այն, որ հրադադարը պահվում է հենց այդ երկկողմ անելիքի համատեքստում և դա տեղի չունենալու պարագայում, համենայն դեպս գոնե առայժմ, չկա հրադադարի պահպանման լայն հանձնառություն: Ըստ այդմ՝ հիմնարար ուշադրության առարկան այն է, թե Միացյալ Նահանգները, Ֆրանսիան, Եվրամիությունը, ի՞նչ բովանդակություն են առաջարկում հակամարտող կողմերի դիրքորոշումների մերձեցման համար, որի մասին խոսում է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչը: Ավելին, այդ հարցում Վաշինգտոնի, Փարիզի և Բրյուսելի պատկերացումները նույնակա՞ն են, թե, այդուհանդերձ, ոչ այնքան: Համենայն դեպս, Նիկոլ Փաշինյանին ընդունելով Փարիզում, ուր Հայաստանի վարչապետը մեկնել էր Նյու Յորքից հետո, Էմանուել Մակրոնը խոսեց նրա նյույորքյան հանդիպումների մասին՝ նշելով, թե Փաշինյանի հետ հանդիպմանը կխոսեն նաև այդ մասին: Մի բան անկասկած է, որ համենայն դեպս կա առերևույթ հակադրություն այն մոտեցումներում, որ փորձում է առաջ մղել ԱՄՆ, ու այն դիրքերում, որ Կովկասում ունի Ռուսաստանը:

Եթե Նահանգներին հաջողվի մերձեցնել Հայաստանի և Ադրբեջանի դիրքորոշումները, դա նշանակելու է Ռուսաստանի դիրքերի թուլացում: Թույլ կտա՞ Մոսկվան ունենալ հայ-ադրբեջանական դիրքորոշումների մերձեցում ու կառուցել դրա վրա քաղաքական գործընթաց, որի կայունության հանձնառությունը ստանձնում է Վաշինգտոնը: Թե՞ Վաշինգտոնը ստանձնում է այդ հանձնառությունը՝ լավ պատկերացնելով, որ Մոսկվան թույլ չի տա դա և թերևս այդ հարցում կփորձի օգտագործել Հայաստանի վրա իր ազդեցությունը, ինչն իր հերթին կարող է խորացնել Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերության ճգնաժամը մի կողմից, և մեծացնել Կովկասի անկայունության ռիիսկերի աստիճանը մյուս կողմից՝ պատասխանատվությունը թողնելով Ռուսաստանի վրա: Որովհետև գործնական մակարդակում թերևս իրատեսական է թվում այն, որ Հայաստանի և Ադրբեջանի դիրքորոշումների մերձեցման միջոցով քաղաքական գործընթացի մեկնարկ հնարավոր է երկու պարագայում՝ եթե Ռուսաստանն այլևս չունի որևէ կերպ դիմադրելու ուժ, կամ նախընտրում է վերջին ուժերը չծախսել դիմադրության վրա և տակտիկական նահանջով զիջել «կառավարման» ղեկը Վաշինգտոնին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում