Thursday, 01 12 2022
Ադրբեջանի ոչ կառուցողական դիրքորոշումն ու առավելապաշտական նկրտումները խոչընդոտում են խաղաղության ջանքերին. Միրզոյանը հանդիպել է Բորելին
Ռուսական զորքերը փորձում են առաջ շարժվել Բախմուտի ուղղությամբ
19:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Շարունակվում են առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրման շուրջ քննարկումները
Վարչապետն ընդունել է Ֆիլիպ Ռիքերին
19:10
Իսպանիայի վարչապետին, ենթադրաբար, պայթուցիկ սարքով ծրար են ուղարկել
Արևմուտքը ամեն ինչ անելու է, որ պրահյան ձևաչափը չչեղարկվի. իրավիճակը պայթյունավտանգ է
18:51
Չինաստանում հայտարարել են, որ ԵՄ-ի ղեկավարի այցը երկիր կօգնի համաշխարհային տնտեսության կայունացմանը
Թուրքիան մտադիր է գործարկել «Մետաքսի ճանապարհը»
Քրեական վարույթ` իշխանական ու ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ
Ինքնասպանություն Երևանում
Լուրերի երեկոյան թողարկում 18։30
18:31
Ուկրաինայի ԳՇ-ն հերքել է Եվրահանձնաժողովի նախագահին
Հողը ոտքերի տակից գնում է. Լավրովի հայտարարությունը դրա հետ է կապված
18:24
Հնդկաստանի վարչապետը հայտարարել է, որ արդիականության մարտահրավերներն անհրաժեշտ է լուծել միասին
Մեսիջ է երբեմնի պաշտոնյաներին՝ չծառայելու համար կարող էին վճարել ու ՀՀ քաղաքացիությունից չհրաժարվել
18:16
Սի Ծինփինը պաշտպանել Է ԵՄ-ի դերի ուժեղացումն ուկրաինական ճգնաժամի լուծման գործում
Կառավարման մոդելի փոփոխությունը մեծ սթրես կլիներ պետական կառավարման համակարգի համար
Նախատեսվում է Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարների հանդիպում
18:12
Աշխարհի առաջատար ֆոնդային բորսաների ցուցանիշները – Դեկտեմբեր 1,2022
Կպարզեցվեն երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացակարգերը
«Վիգեն Սարգսյանը փախած ա», «կարգի՛ հրավիրեք». լեզվակռիվ` ԱԺ պաշտպանության հանձաժողովում
18:09
«Սիրիայի ազատ բանակը» չի հաստատել ԻՊ-ի առաջնորդի ոչնչացման տվյալները
Կառավարությունը պրոֆիսիոնալ բանակ ունենալու ռեսուրս ունի. Արմեն Խաչատրյան
«Այդ էակները նույնիսկ վիրավորանքի արժանի չեն․ շարունակեք իջնել ավելի ու ավելի»․ Ալեն Սիմոնյան
Հայաստանում ԱՄՆ դեսպանի նոր առաքելությունը
11,8 մլն․ դրամի ֆինանսական խախտումներ․ Ուսումնասիրություն՝ «Գավառի պետական համալսարան» հիմնադրամում
Պատերազմի վտանգը միշտ կա. Սուրեն Պապիկյան
20 տարի անց՝ փոխվել է Գյումրու Ավ. Իսահակյանի հուշատուն-թանգարանի ցուցադրությունը
Գնել Սանոսյանն ընդունել է ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի գործադիր քարտուղարի տեղակալին

ՀՀ ԿԳՄՍ նախարարի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային համաժողովին

Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյում 2022 թ. սեպտեմբերի 28-30-ը տեղի է ունենալու ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային քաղաքականության և կայուն զարգացման համաշխարհային համաժողովը (MONDIACULT 2022)։

Ինչպես հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, համաժողովին մասնակցելու նպատակով Մեքսիկայի Միացյալ Նահանգներ է մեկնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի գլխավորած պատվիրակությունը:

Վահրամ Դումանյանը զեկույցով հանդես է գալու «Ժառանգությունը և մշակութային բազմազանությունը ճգնաժամի ժամանակ» թեմատիկ նիստում: Նախատեսված են նաև հանդիպումներ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարության և օտարերկրյա պետությունների մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելու մշակույթի և կրթության ոլորտներում, ըստ ձեռք բերված նախնական պայմանավորվածությունների, փոխհամագործակցության ծրագրային ուղղությունները, իրագործման ընթացքն ու հետագա քայլերը:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային քաղաքականության և կայուն զարգացման համաշխարհային համաժողովի (MONDIACULT 2022) շրջանակում նախատեսվում է անցկացնել նաև տարբեր ժողովուրդների տարազների և մշակութային տարրերի ցուցահանդես։ Միջոցառման նպատակն է ներկայացնել MONDIACULT 2022-ին մասնակից երկրների մշակութային բազմազանությունն ու հարստությունը` տվյալ մշակույթներին բնորոշ գործվածքեղենի, ձեռագործ աշխատանքի, գեղարվեստի առարկաների ցուցադրմամբ։

Հայաստանյան պատվիրակության կազմում են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և Մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը:

Համաժողովին մասնակցությունը հայ մշակույթն արտերկրում հանրահռչակելու և տարածելու հավելյալ հնարավորություն է, որը կարող է խթանել օտարերկրյա պետությունների հետ մշակութային կապերի զարգացումը, ինչպես նաև սերտացնել համագործակցությունը Մեքսիկայի գործընկեր կազմակերպությունների հետ՝ ձեռք բերելով նոր պայմանավորվածություններ և մշակելով համատեղ ծրագրեր:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային քաղաքականության և կայուն զարգացման համաշխարհային համաժողովի (MONDIACULT 2022) ընթացքում կընդունվի հռչակագիր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում