Friday, 29 03 2024
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24

Հայաստանում սկսվել են iPhone 14-ի նախնական պատվերները․ Apple-ի նոր արտադրանքի հիմնական բնութագիր

Սեպտեմբերի 7-ին տեղի ունեցավ Apple-ի ամենամյա շնորհանդեսը, ընթացքում ներկայացվեց ապրանքանիշի նոր 8 արտադրանք։ Այս աշնան ամենասպասված ապրանքատեսակներից է սմարթֆոնների թարմացված շարքը՝ iPhone 14, iPhone 14 Plus, iPhone 14 Pro և iPhone 14 Pro Max:

Սեպտեմբերի 23-ին Հայաստանում մեկնարկել են  նոր սմարթֆոնների նախնական պատվերները, իսկ դրանց վաճառքը կմեկնարկի արդեն սեպտեմբերի 30-ին։

Կարող եք նախապես պատվիրել պաշտոնական վերավաճառողներից և ստանալ 13 000 դրամ զեղչ օրիգինալ պատյանների համար: Այցելե՛ք iSpace, Mobile Centre, ZigZag, iStore, Vega, UCOM, MTS խանութ սրահներ։

Գործում է նաև վարկային համակարգ՝ 36 ամսով։

iPhone 14 և iPhone 14 Plus

Արտաքին տեսք

6,1 դյույմանոց iPhone 14-ը շարունակում է թարմացված սմարթֆոնների շարքը, իսկ ահա 6,7 դյույմանոց iPhone 14 Plus-ը ապրանքանիշի նոր, «ամենամեծ» հիմնական տարբերակն է, որը չափերով նման է առաջատար Pro Max տարբերակին:

Երկու նոր սարքերն էլ հասանելի են հինգ ՝ սև, սպիտակ, կապույտ, վարդագույն և կարմիր գույներով:

Տեսախցիկ

iPhone-ների նորացված տարբերակների ամենասպասված տեխնիկական թարմացումներն են 12 մեգապիքսել հիմնական տեսախցիկը և ցածր լույսի ներքո լուսանկարելու հնարավորությունը։ Նկարահանման ընթացքում հեռախոսը երկու անգամ ավելի լույս է կլանում, ինչը 2-2,5 անգամ բարձրացնում է նկարների որակը։ Կատարելագործվել է նաև առջևի տեսախցիկը և առաջին անգամ ավելացվել է ավտոֆոկուս ռեժիմ։

Տեսանյութի որակն ավելի բարձր է դարձել շնորհիվ Action Mode կայունացման ռեժիմի. այն թույլ է տալիս տեսանյութեր նկարահանել ակտիվ շարժման մեջ: Արդյունքում, նույնիսկ ամենաանկայուն պայմաններում նկարահանված տեսանյութերը նման կլինեն տեսանյութերի, որոնք սովորաբար նկարահանվում են կանգնակների օժանդակությամբ:

iPhone 14 Pro և iPhone 14 Pro Max

Արտաքին տեսք

Սմարթֆոնների առաջադեմ տարբերակները՝ 6,1 դյույմանոց iPhone 14 Pro-ն և 6,7 դյույմանոց Pro Max-ը, բարելավված տեսք են ստացել Dynamic Island-ի հայեցակարգի ներդրման շնորհիվ՝ նախագծողները տեղափոխել են սենսորները և փոքրացրել առջևի տեսախցիկները, որպեսզի դրանց շուրջը հարմարավետ push- ծանուցումներ ստացվեն:  Էկրանի վերևի «կտրվածքը» փոխարինվել է ինտերֆեյսին հարմարվող փոքրիկ «կղզյակով», իսկ սարքերի կողային շրջանակները մի փոքր բարակել են։

Հեռախոսների գունապնակը համալրվել է մուգ մանուշակագույն երանգով։ Դասական գույներից առկա է՝ սև, սպիտակ և ոսկեգույն։

Ֆունկցիոնալ

Pro մոդելների թարմացված տեխնիկական բնութագիրը ներառում է.

  • Նոր A16 6 միջուկանի պրոցեսոր
  • Սմարթֆոնները դառնում են 20%-ով ավելի էներգաարդյունավետ, ինչը երկարացնում է մարտկոցի կյանքը մինչև 29 ժամ:
  • Սարքի 2000 նիտ ռեկորդային պայծառությունը արևի տակ և always-on-display ֆունկցիա. Բլոկավորման էկրանը մթնում է և անցնում էկոնոմ ռեժիմի՝ էկրանին պահելով որոշ վիջեթներ՝ անգամ անջատված վիճակում։
  • Վթարի հայտնաբերման ֆունկցիա. սարքերը հագեցած են ցնցումների և բարձր ձայնի հայտնաբերման դետեկտորներով, որոնք կարող են հայտնաբերել վթարը և անհրաժեշտության դեպքում ավոմատ կերպով զանգահարել շտապօգնության ծառայություններ:

Տեսախցիկ

Տեսախցիկի որակի բարելավումը 13 Pro-ից մինչև 14 Pro, թերևս, ամենամեծն է iPhone-ի պատմության մեջ՝ հիմնական տեսախցիկի վրա հայտնվել է 48 մեգապիքսել սենսոր,  ինչը 65%-ով ավել է անցյալ տարվա մոդելների համեմատ:

Բարելավված լույսի զգայունություն. Թույլ լույսի պարագայում, գիշերային նկարահանումները կրկնակի պարզ են դարձել:

Action Mode կայունացնող ռեժիմն ու 4K  կինեմատոգրաֆիկ ռեժիմը թույլ են տալիս ստեղծել բարձրորակ տեսանյութեր՝ անկախ արտաքին գործոններից և պայմաններից:

Նոր ֆունկցիոնալ բովանդակությամբ սարքեր, լուսանկարների և վիդեո ձայնագրման ոլորտում լուրջ առաջընթացներ և օգտատերերի առավելագույն հարմարավետության  համար այլ օգտակար հնարավորություններ. Apple-ը բարձր է պահում նշաձողը՝ևս մեկ անգամ հաստատում իր վարպետությունը տեխնոլոգիական նորարարությունների ոլորտում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում