Thursday, 25 04 2024
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան

Փառք ընկածներին. երկու տարի անց՝ պետական ողնաշարի հրամայականը

Լրացավ 44-օրյա ծանրագույն և ցավագին պատերազմի երկրորդ տարելիցը: Հայաստանն ու Արցախն այն դիմավորում են շարունակվող պատերազմի պայմաններում, թեև այդ պատերազմը այժմ ընթանում է «լոկալ» բռնկումների տրամաբանությամբ: Միևնույն ժամանակ, չնայած ռեգիոնալ իրադրության այդ տրամաբանությանն ու ռեժիմին՝ 44-օրյա պատերազմի երկրորդ տարելիցը դիմավորում ենք ընթացող համաշխարհային պատերազմի ռեժիմում, որը գործնականում մի քանի անգամ բազմապատկել է անվտանգության մարտահրավերներն ու խնդիրները, քան նույնիսկ երկու տարի առաջ պատերազմի ընթացքում: Այսօր հայ ժողովուրդը ևս մեկ անգամ խորը վշտով հիշում և սգում է իր մի քանի հազար զավակների մահը, որոնք իրենց կյանքը զոհաբերեցին հանուն Արցախի և հանուն հայկական պետականության:

Երկու տարի հայ ժողովուրդը ցավում է այն տարածքային կորստի համար, որ եղավ պատերազմի հետևանքով: Միևնույն ժամանակ, այդ ամենը տեղի է ունենում հասարակական-քաղաքական ներքին քաոսի պայմաններում, երբ առերևույթ կայունությունը գործնականում լրջագույն պայթյունավտանգ լիցքեր է պարունակում նաև ներքին դաշտում: Ավելին, Հայաստանի և Արցախի անվտանգության մարտահրավերների «օջախը» խորքային առումով ներքին իրավիճակն է, որը էապես մեծացնում է արտաքին մարտահրավերների ուժը, քանի որ թուլացնում է Հայաստանի դիմադրողունակությունն ու պաշտպանունակությունը: Եվ սա 44-օրյա պատերազմի առանցքային, խորքային հետևանքն է՝ մարդկային կյանքերի կորստից հետո:

Որովհետև խոսքը վերաբերում է Հայաստանի պաշտպանունակության ողնաշարի կորստի մասի, որպիսին ցանկացած երկրի ներսում հասարակական-քաղաքական կայունությունն ու համակեցությունն է: Եթե չկա այդ ողնաշարը, եթե այն խախտված է կամ խեղված, անհնարին է դառնում դրա վրա կառուցվող մարմնի մնացյալ գործողությունների կայուն ներդաշնակությունն ու արդյունավետ կառավարելիությունը: Մեր կյանքի այս ասպեկտը գրեթե չի արժանանում խորքային ուշադրության, առավելապես դիտարկվելով զգայական հարթության վրա, այն էլ միայն ներքին կամ արտաքին որոշակի կրիտիկական իրավիճակներում: Մինչդեռ, ինքնին այդ խնդիրը արդեն իսկ կրիտիկական իրավիճակ է ցանկացած պետության համար, առավել ևս այնպիսի, որն ունի ինստիտուցիոնալ կայացածության և քաղաքական ու հասարակական հարաբերությունների մշակույթի և ավանդութականության խնդիր: Պատերազմից հետո երկու տարի մեզանում բուռն քննարկումներ են ամենատարբեր ներքին և արտաքին քաղաքական, ռազմա-քաղաքական թեմաներով, որոնք, սակայն, ներքին ողնաշարի բացակայության պայմաններում ոչ միայն չեն նպաստում Հայաստանի համալիր, համապարփակ դիմադրողունակության վերականգնմանը, այլ գործնականում կամա, թե ակամա հանգեցնում են ներքին բաժանարար նոր գծերի, խորքային առումով շարունակելով պատերազմի քայքայիչ հետևանքը: Երկու տարի անց Հայաստանը կանգնած է ներքին ողնաշարը վերականգնելու, ուղղելու, ամրացնելու հրամայականի առաջ և մնացյալ հարցերը ածանցյալ են այդ խնդրի լուծման արդյունավետությանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում