Քաղաքական գործիչ Միքայել Հայրապետյանը կարծում է, որ անիմաստ է հենց հիմա մեծ ահագնությամբ ՀԱՊԿ-ից դուրս գալու գործողություններ ծավալել՝ կարծելով, որ Հայաստանի ճակատագիրը կախված է ՀԱՊԿ-ի մեջ մնալուց կամ դուրս գալուց։Միևնույն ժամանակ Հայրապետյանը գտնում է, որ ՀԱՊԿ-ը մեզ համար կաշկանդիչ է իր ունեցած պայմանագրային ամբողջ փաթեթով։ Մեզ հետ զրույցում Միքայել Հայրապետյանը նշեց՝ արդեն կես տարուց ավել է գումարը մեզանից վերցրել, բայց զենք չեն տվել։