Friday, 29 03 2024
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է

Երկրում տիրող իրավիճակով պայմանավորված` տուրիստական ընկերությունները փոխել են իրենց ուղղությունները

Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակով պայմանավորված` ներքին տուրիզմով զբաղվող ընկերությունները վերակազմակերպել են իրենց աշխատանքը: «One way» տուրիստական ընկերության ներքին տուր մենեջեր Լուիզա Գասպարյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց, որ տուրիզմը տուժել է հիմնականում երկրի հարավային հատվածում: Որպես փոխարինող ուղղություններ՝ տուրիստական ընկերություններն առաջարկում են տուրեր դեպի Գառնի- Գեղարդ, Սևան: «Ունեցել ենք բազմաթիվ համերգ- տուրեր, նաև ներկայացում -տուրեր, փառատոններ, որոնք, տվյալ իրավիճակով պայմանավորված, չեղարկվել են: Օրինակ՝ չեղարկվել են Արենիում գինու, գաթայի փառատոնը, Արամ MP3-ի համերգը»,-ասաց նա:

«ArmԼand» տուրիստական գործակալության տուր մենեջեր, լեռնային ուղեկցորդ Գոհար Սարգսյանն էլ նշեց, որ տուրիզմի ոլորտում շատ դժվար է վերակազմակերպվել այս իրավիճակներում, բայց, ցավոք սրտի, արդեն փորձ ունեն, իսկ ստեղծված իրավիճակում պարզապես փոխել են այն ուղղությունները, որոնք թեժ կետերում են եղել` Սյունիքը, Վայոց ձորը, խուսափում են Ջերմուկից, Տաթևից: Սարգսյանը նշում է` Սյունիքը և Վայոց ձորը միշտ էլ համարվել են զբոսաշրջային ամենաակտիվ ուղղություններից:

«Սյունիքն ու Վայոց ձորը հայտնի են սիրելի լեռներով ոչ միայն տուրիստների, այլև արշավականների համար, դրա համար հիմա շատ դժվար է մեզ համար, բայց այս պահի դրությամբ փորձում ենք փոխել ուղղությունները: Դրանք հիմնականում տեղափոխել ենք Տավուշի, Շիրակի մարզեր, Արագածոտն, Արմավիր»,-ասաց նա:

«ArmLand» զբոսաշրջային ակումբի հիմնադիր ղեկավար Արտյոմ Մարտիրոսյանն էլ հավելեց, որ 2020 թվականի քովիդից և պատերազմից հետո դժվարությամբ, դանդաղ տեմպերով ոլորտը սկսեց նորից թափ առնել:

«Այս տարի այցելուների թիվը կրկնապատկվել է: Եթե այս տեմպը շարունակվի և ընթացքում որևէ միջադեպեր չգրանցվեն, 2023 թվականը ակտիվ տուրիստական սեզոն կլինի, նույնիսկ հնարավոր է հյուրանոցներում տեղի խնդիր առաջանա: Ապրիլից մինչ նոյեմբեր ակտիվ տուրիստական սեզոն է: Հայաստանը մեծ պոտենցիալ ունի, հատկապես քայլարշավների համար»,-ընդգծեց նա:

Ոլորտի մասնագետները նշում են՝ Հայաստանում տուրիզմը մատչելի է, բնությունն ու սպասարկումը` լավը: Եվ եթե միջադեպեր չգրանցվեն, Հայաստանը կարող է քայլարշավային լավագույն երկրների ցանկում լինել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում