Այսպիսի վայրագություն Ադրբեջանը արել էր 44-օրյա պատերազմի ժամանակ, բայց 44-օրյա պատերազմի ժամանակ կանանց նկատմամբ նման վայրագություն չի եղել: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Օրանժ շրջանի գերագույն դատարանի դատավոր/ԱՄՆ,Կալիֆորնիա/ Կասյա Աբգարյանը:
Կասյա Աբգարյանի խոսքով` 44-օրյա պատերազմից մինչ օրս Ադրբեջանը իր ժողովրդին սերմանում է ատելություն. «Ադրբեջանի վայրագությունները սահման չունեն. Մեզնից բարդ աշխատանք է պահանջվում, իրավունքն ու ճշմարտությունը մեր կողմն է: Մենք պետք է հասնենք նրան, որ դատարաններում շահենք: Դատական համակարգով կարող ենք զսպել Թուրքիային ու Ադրբեջանին»:
Տիկին Աբգարյանը հույս հայտնեց, որ Կոնգրեսում օրենք կընդունվի Ադրբեջանի դեմ, որով սանկցիաներ կկիրառվեն: