Wednesday, 24 04 2024
Ալիեւի «ձիով քայլը»
16:24
Լոնդոնում չորս մարդ է վիրավորվել պալատական հեծելազորի նժույգների փախուստի պատճառով
Բոլոր թելերով եմ կապված Ցեղասպանության հետ. այն պետք է դառնա ՀՀ անվտանգության անբաժանելի տարր
Ադրբեջանում կայացել է Իլհամ Ալիևի և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հանդիպումը
Իշխանությունը պետք է քայլեր ձեռնարկի՝ փրկվելու ռուս-քեմալական աքցանից
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողություն
Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի օրը հիշատակվեց և ոգեկոչվեց Շիրակի մարզում
Հայ ժողովուրդը կրկին պայքարում է ատելության դեմ. Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ
15:54
Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Ադրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ Մելանշոն
15:50
Հայ ժողովուրդը վերապրել է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը և 21-րդ դարի առաջին էթնիկ զտումը․ Նատալի Լուազոն՝ Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում
Պեսկովը տեղյակ չէ ՌԴ Պն փոխնախարարի պետական դավաճանության մեղադրանքից
ՌԴ ՊՆ փոխնախարարը կասկածվում է պետական դավաճանության մեջ
15:20
ԱՄՆ պետքարտուղարը ժամանել է Շանհայ
Նոյեմբերյանում տեղի ունեցած առերևույթ խուլիգանության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, 5 անձ ձերբակալվել է. ՔԿ
Մատվիենկոն Ազգային ժողովին հորդորում է Ալեն Սիմոնյանին «մրցագորրգ հրավիրել». խնդիրը նրա անձի՞, թե՞ իշխող քաղաքական ուժի հետ է
«Արդեն բոլոր կարմիր գծերն անցել է»․ Մատվիենկոն՝ Ալեն Սիմոնյանի մասին
ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
14:49
Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ
14:48
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն
Հայաստանում ՌԴ դեսպանությունն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Գեղարքունիքի մարզում տեղի են ունենում Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված միջոցառումներ
Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականության ու բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ
Ես և իմ գործընկերները ԵՄ-ում շարունակելու ենք կանգնել ի պաշտպանություն Հայաստանի ժողովրդի․ ԵԽ պատգամավոր
Ջոն Ինյարիտուն Թուրքիային կոչ է անում ընդունել սեփական պատմությունն ու ճանաչել Հայոց ցեղասպանությունը
14:30
Ինդոնեզիայում պաշտոնապես հաստատել են նախագահական ընտրություններում Պրաբովո Սուբիանտոյի հաղթանակը
14:20
Հյուսիսային Մակեդոնիայում մեկնարկել են նախագահական ընտրությունները
Լիպեցկում հայտնել են արդյունաբերական գոտու տարածքից մարդկանց տարհանման մասին
Գյումրիում վթարից հետո մեքենաներում հրդեհ է բռնկվել

Լևոն Տեր-Պետրոսյան․ «Հայաստանին սպասվում են ցավոտ և ծանր լուծումներ»

Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կարծում է, որ ներկայի լարված իրավիճակում Հայաստանին սպասվում են ցավոտ և ծանր լուծումներ, պայմանագրեր պետք է ստորագրվեն և՛ Ադրբեջանի, և՛ Թուրքիայի հետ, և այդ պայմանագրերը, առաջին նախագահի խոսքով, Հայաստանում ոչ-ոքի հաճելի չեն լինելու, սակայն այլըտրանք չկա։ Այս մասին Տեր-Պետրոսյանն ասաց Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

«Եթե որևէ փաստաթուղթ չի ստորագրվում, եթե հաշտություն չի կնքվում այս երկու հարևանների հետ, որոնք, գիտեք՝ ինչքան են մեզ սիրում, այլևս 70 տարվա իրողությունը (նկատի ունի խորհրդային ժամանակները, խմբ․) չենք կարող վերականգնել։ Մենք, նորից պիտի քարը քարի վրա դնելով, պետություն կառուցենք և աշխատենք շենացնել այս երկիրը»,- նշեց Լևոն Տեր-Պետրոսյանը։

Խոսելով Հայաստանի և Արցախի նախկին նախագահների ու Ամենայն Հայոց Կաթողիկոսի սեպտեմբերի 22-ի հանդիպման մասին՝ Լևոն Տեր-Պետրոսյանն ասաց, որ իրենք չեն կարող լուծումներ և կարգավորումներ առաջարկել, քանի որ չեն տիրապետում անհրաժեշտ ինֆորմացիային, թե ինչ են առաջարկում Հայաստանին, օրինակ՝ Ռուսաստանը, Թուրքիան, ԱՄՆ-ն և այլն։ Առաջին նախագահի խոսքով՝ միայն վարչապե Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմակիցների շատ նեղ շրջանակ է տիրապետում ամբողջ ինֆորմացիային, և որպեսզի նախկին նախագահները կարողանան որևէ բանով օգնել, ապա իշխանությունները իրենց հետ պետք է կիսվեն ունեցած ինֆորմացիայով։

«Մեր ընդդիմության մեծագույն մասը կարծում է, որ եթե Փաշինյանից կարողնան ազատվել, ապա մենք կկարողանանք խուսափել ցավոտ լուծումներից, որոնք սպասվում են Ադրբեջանի և Թուրքիայի հետ։ Ով էլ գա, նույնը, գուցե և ավելի վատ փաստաթուղթ ստորագրի։ Ընդդիմությունը չի ապացուցել, որ կարող է ավելի լավ պայմաններ բերել։ Նրանք չեն կարող, քանի որ չգիտեն, թե ինչ է պահանջվում Հայաստանից, չունեն ինֆորմացիա։ Ես էլ չեմ կարող, քանի որ ոչինչ չգիտեմ։ Ես գիտեմ միայն, որ բոլոր լուծումներն էլ վատ են լինելու մեզ համար։ Ես տեսնում եմ խնդիր՝ բոլոր վատ լուծումներից ընտրել ամենաքիչ ցավալին, իսկ դա հասկանալու համար մենք պետք է տիրապետենք ինֆորմացիայի, որի միակ տերը Փաշինյանն է»,- ասաց Լևոն Տեր-Պետրոսյանը։

Առաջին նախագահի խոսքով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ է վախենում փաստաթուղթ ստորագրել, քանի որ ինչ էլ ստորագրի, նրան անվանելու են թուրք և դավաճան։ Տեր-Պետրոսյանն ասում է, որ նախկին նախագահները ձեռք են մեկնում Փաշինյանին՝ առաջարկելով միասին ընտրել քիչ ցավալի տարբերակը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում